Տղամարդկանց Լավագույն Կերպարները Կարմիր Գորգից


Նորաձևության բլոգներում հիմնականում խոսվում է կին աստղերի զգեստների, սանրվածքի, աքսեսուարների և դիմահարդարման մասին և շատ հաճախ տղամարդիկ պարզապես անտեսվում են: Շտկելով այդ սխալը՝ ներկայացնում ենք տղամարդկանց լավագույն կերպարները շուբիզնեսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից:

hottest-men-of-november-red-carpet-looks-5-480x648

Առաջին տեղում է Ռիքի Մարտինը, որը հրավիրված էր լատինական Գրեմմի մրցանակաբաշխությանը: Չնայած Ռիքի Մարտինի աստղն առաջվա նման չի փայլում, նա շարունակում է գրավել սրտեր: Թե՛ նրա անթերի կառուցվածքը, թե՛ հմայքը կասկածի տեղիք չեն տալիս: Այս մրցանակաբաշխության համար նա ընրտել էր Armani մուգ շագանակագույն կոստյում և մոխրագույն փողկապ: Կարդալ մնացած մասը »

Tags: ,

Միլանի ՆորաՁևության Շաբաթ Գարուն 2014


Միլանի նորաձևության շաբաթը, որն ավարտվեց վերջերս, հիշարժան դարձավ մի շարք ճանաչված նորաձության տների ներկայացրած հավաքածուներով: Շատերն արդեն ներկայացվել են հանրությանը և հասցրել են դառնալ նոր գարուն 2014-ի տենդենցներ: Աչքի անցկացնելով Միլանի նորաձության շաբաթվա ընթացքում ներկայացված հավաքածուները՝ կարելի է վստահորեն նշել, որ գարնանը շեշտը դրվելու է կանացի և նրբագեղ դետալների վրա, որոնք հիանալի կերպով համադրված են համարձակ և նորաձև կտրվածքների հետ:

Just Cavalli գարուն 2014 հավաքածուն, որը ներկայացվել էր մի քանի ամիս առաջ, կրկին գրավեց մեծ ուշադրությունը, երբ ցուցադրվեց Միլանում: Պայծառ և համարձակ գունային գաման, համադրված շքեղ գործվածքի հետ, ինչպես նաև աչքի զարնող աքսեսուարները դարձրեցին Roberto Cavalli ցուցադրությունը հիրավի հիշարժան:

embedded_Roberto_Cavalli_Spring_2014

Salvatore Ferragamo-յի դիզայներ Մասսիմիլիանո Ջիորնետտին ներկայացրեց էլէգանատ զգեստների հավաքածու նուրբ երանգներում, որոնք կտրուկ տարբերվում էին նախօրեին ներկայացված հավաքածուներից: Կարդալ մնացած մասը »

Tags:

Giorgio Armani-ի Աշուն-Ձմեռ պայուսակների հավաքածու


Giorgio Armani ապրանքանիշի կողմից ներկայացված Աշուն-Ձմեռ պայուսակների հավաքածուն աչքի է ընկնում շքեղությամբ, ինքնատիպությամբ եւ վառ գույներով: Ճչացող գույներով աչքի ընկնող պայուսակները հնարավորություն կտան այն կրողին առանձնանալ ամբոխից: Հավաքածուն ներառում է տարբեր չափսերի եւ ոճերի պայուսակներ, որոնք, ինչպես այն ապրանքանիշի կողմից ներկայացված այլ տեսականին, յուրօրինակ եւ հետաքրքիր են:

giorgio-armani-bags-2

Giorgio Armani-ի հավաքածուն, որը բաղկացած է տարբեր ոճերի պայուսակներից, նախատեսված է ինքնավստահ կանանց համար, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում եւ ինչն են ամենից շատ արժեւորում այս նյութական աշխարհում: Կարդալ մնացած մասը »

Tags: