Chantelle-ի ներքնազգեստների Գարուն-Ամառ 2013 հավաքածու
Chantelle ապրանքանիշը ներկայացրել է ներքնազգեստների Գարուն-Ամառ 2013 ցնցող հավաքածու, որը կանացիության, գրավչության եւ պարզության իրական արտացոլում է: Փարիզյան այս հայտնի նորաձեւության տունը գիտի` ինչպես զարմացնել շքեղ տեսականիով, ու այս վերջին հավաքածուն բացառություն չէ:
Այս տարվա գարնանային եւ ամառային սեզոնները խոստանում են լինել բավականին հետաքրքիր, քանի որ ամեն օր հանրահայտ դիզայներները ցնցող հավաքածուներ են ներկայացնում, որն արեւային օրերի ասոցիացիա է արթնացնում: Այն կանայք, ովքեր ցանկանում են թարմություն բերել իրենց զգեստապահարաններ, վստահաբար կհավանեն Chantelle-ի Գարուն-Ամառ 2013 ներքնազգեստների շարքը, որոնք նախատեսված են տարբեր կազմվածք ունեցող կանանց համար:
Ինչ վերաբերում է գույներին` այս հավաքածուն աչքի է ընկնում գունային բազմազանությամբ. կարելի է ընտրել սեւ եւ մոխրագույն, զմրուխտյա կանաչ, կապույտ, փիրուզագույն, մանուշակագույն ներքնազգեստներ: Այս ներքնազգեստները կբարձրացնեն կանանց ինքնագնահատականը: