Agent Provocateur-ի 2013 թ-ի լողազգեստների հավաքածու

Agent Provocateur ներքնազգեստների հանրահայտ ապրանքանիշը վերջերս թողարկել է շքեղ լողազգեստների նոր հավաքածու: Այն կանայք, ովքեր ցանկանում են ծողափին տպավորիչ տեսք ունենալ, կարող են նախապատվությունը տալ ապրանքանիշի կողմից առաջարկված այս գրավիչ հավաքածուին:

agent-provocateur-spring-summer-2013-swimwear

Զարմանալի է, թե ապրանքանիշի հետ համագործակցող դիզայներներին ինչպես է հաջողվել նման բարձրաճաշակ տեսականի ներկայացնել: Հավաքածուում ներկայացված են թե բավականին հասարակ, թե բարձրակարգ նորաձեւության նմուշ հանդիսացող շքեղ լողազգեստներ: Քանի որ հավաքածուում ներկայացված է բազմաոճ տեսականի, տարբեր նախասիրությունների տեր կանայք կարող են իրենց համապատասխան լողազգեստ գտնել:

agent-provocateur-spring-summer-2013-swimwear-1

Դասական սեւ, սպիտակ, ինչպես նաեւ կանաչ, կապույտ, վարդագույն եւ դեղին լողազգեստներն անտարբեր չեն թողնի եւ ոչ մի կնոջ: Ընդհանուր առմամբ, հավաքածուն աչքի է ընկնում բարձր որակով, նուրբ ճաշակով եւ գեղեցիկ ձեւավորմամբ:

agent-provocateur-spring-summer-2013-swimwear-2

Comments

comments

Hair trends 2017