Բար Ռաֆաելին ներկայացնում է Passionata-ի ներքնազգեստի նոր հավաքածուն

Իսրայելցի մոդել Բար Ռաֆաելին, ով հայտնի է դարձել հանրահայտ դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ երկարատեւ հարաբերություններից հետո, ներկայացնում է Passionata ապրանքանիշի Գարուն-Ամառ 2013 ներքնազգեստների հավաքածուն: Իսրայելցի գրավիչ մոդելը զարդարում է նկարները` ներկայանալով ինքնատիպ ներքնազգեստներով: Առաջին անգամ չէ, որ այս մոդելը ներկայացնում է ապրանքանիշի հավաքածուները. նա երկար տարիներ Passionata-ի դեմքն է եղել: Նայելով նկարներին` ակնհայտ է դառնում, որ ներքնազգեստները բավականին հարմարավետ են:

passionata-spring-summer-2013-1.jpg

Ժամանակակից եւ փափուկ այս ներքնազգեստները կանացիություն եւ կիրք են արտացոլում: Մոդելը նկարներում ներկայանում է որպես տնային տնտեսուհի, սակայն միեւնույն ժամանակ կրքոտ եւ գրավիչ տեսք ունի: Կանանց խորհուրդ է տրվում տեղ հատկացնել այս հավաքածուի ներքնազգեստներին իրենց զգեստապահարաններում: Տարբեր գույների եւ ոճերի ներքնազգեստները հարմար են թե առօրյայում, թե հատուկ առիթներին կրելու համար:

passionata-spring-summer-2013-2.jpg

[nggallery id=86]

Comments

comments

Hair trends 2017