OYE ապրանքանիշը ներկայացրել է Գարուն-Ամառ 2013 լողազգեստների հավաքածու
Ամառը սարերի ետեւում չէ, ուստի հանրահայտ ապրանքանիշներն ակտիվորեն ցուցադրում են լողազգեստների իրենց վերջին հավաքածուները: OYE նորաձեւության տունը թողարկել է լողազգեստների Գարուն-Ամառ 2013 հավաքածու, որը կրում է «Բացիր աչքերդ» անվանումը: Նորաձեւության տան հիմնադիրները` երկվորյակներ Այկա եւ Զեյնեփ Սադիկոգլուները ներկայացրել են սեւ եւ սպիտակ լողազգեստներ` հասարակ եւ դասական ոճում, որը նրբագեղություն եւ խորիմաստություն է արտացոլում:
Ինքնատիպ այս հավաքածուն նախատեսված է այն կանանց համար, ովքեր չեն վախենում լինել օրիգինալ եւ հայտնվել շրջապատի ուշադրության կենտրոնում: Թափանցիկ եւ մաքուր կտորից պատրաստված այս լողազգեստները ժամանակակից եւ նորաոճ տեսք ունեն: Ուստի այն կանայք, ովքեր ցանկանում են ծովափում լինել գրավիչ, նորաձեւ եւ ինքնատիպ, կարող են օգտվել նորաձեւության այս տան ներկայացրած հավաքածուի տեսականուց: