Նատալիա Վոդիանովան ներկայացնում է Etam-ի լողազգեստները

Հայտնի մոդել Նատալիա Վոդիանովան ներկայացնում է Etam ապրանքանիշի Գարուն-Ամառ 2013 հավաքածուի լողազգեստները: Լուսանկարիչ Բենուա Պեվերելիի կողմից ծովափում արված ֆոտոշարքում մոդելը ներկայացնում է ապրանքանիշի տարբեր ոճերի լողազգեստները: Տեսականին բազմազան է ոչ միայն ոճերի առումով, այլեւ ներկայանում է տարբեր չափերով: Գույները տարբերվում են դասական սեւից մինչեւ վառ կարմիր եւ կանաչ:

natalia-vodianova-fronts-etam-swimwear-spring-2013-ad-campaign-red (1)

Ընդհանուր լողազգեստները նույնքան գայթակղիչ են, որքան բիկինիները: Հավաքածուում հիմնականում տեղ են գտել այս տարվա թրենդները, որոնք կրում են նախշեր` թե տղամարդկանց հագուստի, թե աքսեսուարների կարեւորագույն տարրեր: Նատալիա Վոդիանովան առաջին անգամ չէ, որ համագործակցում է այս ապրանքանիշի հետ. նա բազմիցս ներկայացրել է Etam-ի հավաքածուները: Մոդելը ուժերը չափել է նաեւ կոշիկի ձեւավորման ասպարեզում:

natalia-vodianova-fronts-etam-swimwear-spring-2013-ad-campaign-lookbook

[nggallery id=93]

Comments

comments

Hair trends 2017