Մետալիկ կոշիկներ` Գարուն-Ամառ 2013 հավաքածուներում

Այս տարվա գարնանային եւ ամառային եղանակներին կանանց խորհուրդ է տրվում հրաժարվել մուգ գույնի կոշիկներից եւ կրել մետալիկ կոշիկներ, որոնք այս եղանակների թրենդն են համարվում: Մետաղյա դետալներն առկա են կոշիկների տարբեր հատվածներում, եւ թվում է, թե կոշիկն ամբողջությամբ մետաղյա է: Եթե ձեր սենյակում ամեն ինչ ձանձրալի եւ մռայլ է թվում մուգ գույնի հագուստների արդյունքում, կարելի է մթնոլորտը փոխել յուրօրինակ աքսեսուարների միջոցով: Զարդեղենը, պայուսակները, կոշիկները, շարֆերը եւ ակնոցները կարող են նոր շունչ եւ թարմություն հաղորդել: Ուստի այս տարի դիզայներները խորհուրդ են տալիս մետաղյա բիժուտերիայից եւ ժամացույցներից անցում կատարել նույն ոճի կոշիկներին եւ պայուսակներին:

fendi_springsummer2013_shoes_1

Լոնդոնի, Միլանի, Փարիզի եւ Նյու Յորքի նորաձեւության շաբաթներն աչքի էին ընկնում մետալիկ կոշիկների առատությամբ: Տարբեր մետաղների երանգները` ոսկի, արծաթ, պողպատ, ձեր արտաքինին թարմություն կհաղորդեն: Հավանության արժանանալով հայտնի արտիստներ Բեյոնսեի, Լեդի Գագայի, Ռիհաննայի կողմից` այս թրենդը շուտով մեծ տարածում է գտնում նաեւ հանրության լայն շրջանակում: Եթե դուք այնքան համարձակություն չունեք ամբողջովին մետալիկ կոշիկներ կրելու համար, ապա կարող եք ընտրել այնպիսինները, որոնք պատրաստված են մետաղյա որոշ դետալներից: Եթե ցանկանում եք ուշադրության կենտրոնում գտնվել, խորհուրդ է տրվում ընտրել մետաղյա կրունկներով կոշիկներ, որոնք կրելիս դուք ձեզ իսկական աստղ կզգաք:

Lanvin-spring-summer-2013_2-metallic-shoes

Comments

comments