Jason Wu-ի ամառային կոշիկների հավաքածուն

Jason Wu ապրանքանիշը ներկայացրել է շքեղ կոշիկներ` տարվա ամենատաք ամիսների համար: Ամառ 2013 հավաքածուն բազմաբնույթ տարբերակներ է առաջարկում տարբեր ճաշակ ունեցող կանանց համար: Գայթակղիչ կոշիկները պատրաստված են ինքնատիպ կտորներից եւ այլ գրավիչ դետալներից: Եթե դուք ցանկանում եք համարձակ տեսք ունենալ, խորհուրդ է տրվում ընտրել բարձրակրունկ կոշիկներ` զարդարված ոսկյա եզրաշերտով, իսկ եթե ավելի խնամված տեսք եք ուզում ունենալ, ընտրեք թափանցիկ կոշիկներ:

jason-wu-summer2013-footwear16

Կոշիկներն աչքի են ընկնում թե գունային, թե ոճային բազմազանությամբ: Այս կոշիկներն իրենց վառ գունավորմամբ նախատեսված են համարձակ կանանց համար:  Եթե ցանկանում եք ուշադրության կենտրոնում հայտնվել եւ առանձնանալ շրջապատից, ուրեմն այս ապրանքանիշի ամառային հավաքածուի ցանկացած տեսականի հիանալի ընտրություն կլինի: Այս կոշիկները հարմարավետ են ցանկացած իրադարձության կրելու համար:

jason-wu-summer2013-footwear15

jason-wu-summer2013-footwear17

jason-wu-summer2013-footwear18

jason-wu-summer2013-footwear19

Comments

comments