Andrés Sardá-ի Գարուն-Ամառ 2013 լողազգեստների հավաքածու
Andrés Sardá ապրանքանիշի կողմից ներկայացված Գարուն-Ամառ 2013 լողազգեստների հավաքածուն, նորառելով բազմաոճ տեսականի, հանդես է գալիս միասնական անվան տակ` “Beaches in Cineascope”: Այս գրավիչ լողազգեստների հավաքածուի անվանումն արդեն ամեն ինչ ասում է. այն կանացի է եւ շքեղ: Հավաքածուում տեղ գտած լողազգեստներն աչքի են ընկնում թե գունային, թե ոճային բազմազանությամբ:
Հավաքածուում ներկայացված են ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձին լողազգեստներ, որոնք աչք են ծակում վառ գույներով, ինչպես նաեւ հետաքրքիր նախշերով: Ընդգծված ոճ, հետաքրքիր դետալներ` այս լողազգեստները հմայիչ տեսք կհաղորդեն կանանց եւ կբարձրացնեն նրանց ինքնավստահության մակարդակը: Եթե ցանկանում եք ծովափում գրավել բոլորի ուշադրությունը, ուրեմն այս ապրանքանիշի կողմից ներկայացված լողազգեստները ճիշտ ընտրություն կլինեն: