Marchesa: 2017 Գարուն Հավաքածու


Այս անգամ Marchesa-ի դիզայներներ Georgina Chapman-ը և Karen Craig-ը որոշել են կնոջ նրբությունը և կանացիությունը ընգծել վարդագույն զգեստի միջոցով: Մոդելները բացումը կատարեցին հենց այս երանգներով: Հավաքածուն ամբողջովին ոգեշնչված էր արևածագի և երկնքում գույություն ունեցող երանգներից:Marchesa floral dressesԱնշուշտ այս նուրբ պաստելային գույները յուրահատուկ շունչ են հաղորդում հավաքածուին: Բացի պաստելային երանգներից, աչքի ընկնող էին նաև ոսկեգույն զգեստները համեմված նեոններով, որոնք կարելի էր տեսնել Նյու-Յորքի նորաձևության շաբաթների ժամանակ: Բավականին գրավիչ է այն փաստը, որ այս զգեստները նման չեն ոչ մի այլ դիզայների կողմից ստեղծած զգեստներին: Կարդալ մնացած մասը »

Բոհեմյան Շնչով Ոգեշնչված Սանդալներ


Ամռանը վերջապես հնարվորեւթյուն է ստեղծվում ազատվել ձմեռվանից մնացած տաք և անհարմար զգեստնեերից: Ամառը այն տարվա եղանակն է, երբ մեզ շանս է ընձեռնվում կրել բազում գույներ ունեցող զգեստներ և աքսեսուարներ: Բացի գեղեցիկ և կանացի երևալուց շատ կարևոր է նաև հարմարավետ լինելը: Վստահ եմ ձեզանից շատերն են նկատել թե ինչպես են երիտասարդ աղջիկնեը կրում բարձրակրունկ կոշիկներ, որոնցով մի կերպ են կարողանում քայլել:cool sandalsԲացի այն որ բարձրակրունկ կոշիկները կարող են մեծ վտանգ ներկայացնել աղջիկների համար, նրանք ամենօրյա ոճի հետ այդքան էլ արդիական չէ համադրելը: Սակայն չմոռանանք որ կան այնպիսի աղջիկներ, որոնք նախընտրում են կրել միայն ցածրակրունկ կոշիկներ, ինչպիսիքն են սնադալները: Այսօր ձեզ եմ ներկայացնելու բոհեմյան ոճով ոգեշնչված սանդալներ: Կարդալ մնացած մասը »

Նորաոճ Ամառային Գլխարկներ


Ինչպես արևային ակնոցները, այնպես էլ գլխարկները պաշտպանողական ֆունկցիա են կատարում: Նախորդ անգամ մենք ներկայացրեցինք արևային ակնոցների՝ այս տարվա հավաքածուն, այս անգամ կտեսնես մի շարք գեղեցիկ ամառային գլխարկներ, որոնք ոչ միայն կպաշտպանեն քեզ արևի ճառագայթնփրից, այլ նաև ոճային տեսք կհաղորդեն:impressive hatԳլխարկները նույնպես ընդգրկված են աքսեսուարների շարքերում, հետրաբար պետք է կարողանաս ճիշտ համադրություն կատարես: Վսատահ եմ, որ կգտնես քեզ բնութագրող և քո ներաշխարհին համապատասխանող գլխարկ: Ավելին իմանալու համար շարունակիր ընթերցելը և դու կտեսնես ամառային գլխարկների լավագույն նմուշները, որնք մենք առանձնացրել ենք: Կարդալ մնացած մասը »

Լավագույն Ամառային Ակնոցները 2016-ի Համար


Կնոջ աքսեսուարները և հանդերձանքը պետք է համատասխանեն նրա ներաշխարհի հետ: Երբ ինչ-որ մեկը խոսում է կնոջ մասին կամ նկարագրում է նրան, անպայման նշում է նրա եղած սերը դեպի աքսեսուարները՝ կոշիկներ, պայուսակներ, ակնոցներ և այլն:  Փորձիր մեկ անգամ կատարել աքսեսուարների սխալ համադրություն և կտեսնես իսկական աղետ: Որպեսզի զերծ մնանք նմանատիպ իրավիճակներից, պետք է հետևենք հայտնի դիզայներների խորհուրդներին: glasses for summer 2016Ամառային աքսեսուարները նույնպես պետք է ճիշտ ընտրվեն, քանի որ նրանք, ոչ միայն զարդարում են մեր հանդերձանքը, այլ նաև պաշտպանողական ֆունկցիա են կատարում,  օրինակ արևային ակնոցները: Չենք կարղ հերքել որ նորաձևության հետևորդները նույնպես  սիրում են կրել արևային ակնոցներ: Իսկ հիմա եկեք տենսնեք լավագույն ամառային ակնոցները 2016-ի համար: Կարդալ մնացած մասը »

2016 Լավագույն Աքսեսուարները Vogue-ի Կողմից


Գարուն/Ամառ աքսեսուարների սեզոնը կարելի է բացված համարել: Ամենահայտնի Vogue ամսագիրը անդրադարձել է աքսեսուարներին, որոնք այս տարվա հիթն են : Աքսեսուարները մեր ոճի ամնեակարևոր մասն են կազմում: Փոխելով ձեր աքսեսուարները դուք լիովին կարող եք փոխել ձեր տեսքը, բայց ճիշտ չընտրելու դեպքեում կարղ եք նաև վատացնել այն:trendy the row bag 2016 Եթե դու նույնպես սիրում ես կրել աքսեսուարներ ապա շարունակիր կարդալ մեր հոդվածը, քանի որ մենք ներկայացնելու ենք 2016-ի լավագույն աքսեսուարները Vogue-ի կողմից:
Կարդալ մնացած մասը »

Tags: ,

Նորաձև Դիմահարդարում Գարուն/Ամառ 2016


Այժմ ամենապատեհ ժամանակն է բացահայտելու 2016 թվականի  գարուն/ամառ նարաձև դիմահարդարումը, առաջարկված աշխարհահռչակ ոճաբանների և դիմահարդարների կողմից: Այստեղ ներկայացված ցուցումները ձեզ կօգնեն նորաձև և ավելի գրավիչ տեսք ունենալ այս գարնանն ու ամռանը, ինչպես նաև կընդգծեն ձեր բնական գեղեցկությունը: Միակ բանը, որի կարիքը դուք կզգաք՝ թարմ և ավելի արտահայտիչ երանգներն են ձեր դիմահարդարման պայուսակում:

Թխագույն Կրեմtanned makeup for 2016

Խոնավ և միաժամանակ արևայրուք հիշեցող թխագույն քսուքները լավագույն գարնանային և ամառային դիմահարդարման գլխավոր մասն են կազմում: Սրանք բնական փայլով և շատ գայթակղիչ թարմությամբ խոնավեցնող դեմքի կրեմներ են, որ հերթական անգամ դարձել են նուրբ, չշպարված դեմքի տպավորություն թողնող դիմահարդարման գաղտնիքներից: Օգտագործելիս կարևոր է չչարաշահել դիմափոշին, որպեսզի պահպանվի բնականին մոտ փայլը: Կարդալ մնացած մասը »

2016 Գարուն/Ամառ Նորաձև Կոշիկներ


Գարունն արդեն լրիվ իր իրավունքների մեջ է մտել և ճանապարհ է հարթում տաք ամառային օրերի համար: Այժմ մեր միակ խնդիրը զգեստապահարանը կարգի բերելն է և, հատկապես կոշիկներին հատուկ ուշադրություն դարձնելը: 2016-ի գարուն/ամառ նորաձև կոշիկների հաղթարշավն արդեն բացահայտված է և մենք մեծ սիրով ձեզ ենք ներկայացնում լավագույն նորաձևության տների կողմից առաջարված հարմարավետ կոշիկների ընտրանին տարբեր առիթների համար:

Ամենօրյա Սպորտային Կոշիկներwomen fashion Casual Sneakers 2016

Այս տարվա ցուցադրությունների թերևս ամենահարմարավետ և տարածված կոշիկների տեսականին սպորտային ամենօրյա հարմավետ հավաքածուներն են ներկայացված համաշխարհային Tommy Hilfiger, Calvin Klein և Ralph Lauren նորաձևության տների կողմից: Սրանք իրենցից ներկայացնում են նուրբ, միաժամանակ գարնան և ամառվա շնչով պարուրված սպորտային կոշիկներ ձեր ամենօրյա մարմնամարզություններն ու վազքն էլ՛ ավելի հաճելի դարձնելու համար: Հետաքրքիր լուծումների շարքում հանդիպում ենք նաև աղջկական բնույթին համապատասխան ծաղկավոր և գունագեղ համադրություններ: Կարդալ մնացած մասը »

2016 Ամառ: Նորաձև Տոնական Բարձրակրունկներ


Նորաձևության մեջ ամենահետաքրքրաշարժ և ոգեշնչող երևույթը թերևս այն է, որ կինը կարող է ներկայանալ յուրովի, անճանաչելիորեն փոխված և էլ՛ ավելի հետաքրքիր մեկը մյուսին հաջորդող ամառային խնջույքներին: Զգգեստների, կոշիկների, աքսեսուարների, սանրվածքների և դիմահարդարման անվերջանալի թվացող աշխարհը թույլ է տալիս յուրաքանչյուրիս բացահայտել մեր իսկական գեղեցկությունը տարբեր կողմերից: Այս հարցում կարևոր է կոշիկի ճիշտ ընտրությունը այս կամ այն առիթի համար: Այստեղ ներկայացված  2016-ի ամառային տոնական բարձրակրունկ կոշիկների տեսականին լավագույնն է հարսանեկան, պաշտոնական կամ առօրյա խնջույքներում կատարյալ կանացի կերպարի մեջ մտնելու համար: Եթե դուք առօրյայում նախապատվություն եք տալիս հասարակ և հարմարավետ կոշիկներին, ապա այս տեսականին անշուշտ կբավարարի ձեր պահանջները տոնական հագուկապի վերաբերյալ:

Ժապավենազարդ Բարձրակրունկներbow high heels for summer 2016Կանացի քնքշությունն ընդգծող ժապավենազարդ բարձրակրունկները երբեմն այն միակ ցանկալի կոշիկներն են, որոնց մեջ կինն իրեն իսկական պայծառ աղջնակ է զգում: Տարբեր գեղեցիկ և աչք շոյող ժապավեններ դիզայնավորված նուրբ լուծումներով կարող են հիանալի աքսեսսուարներ հանդիսանալ հասարակ միագույն կոշիկների համար: Դրանք բավական էլեգանտ են և հրաշալի տեսք ունեն հենց միագույն և առանց ավելորդ դետալների պարագայում: Կարդալ մնացած մասը »

Փարիզյան Նորաձևության Շաբաթ: Alberta Ferretti Գարուն/Ամառ 2016 Հավաքածու


Գուցե դրսում անձրև է, մռայլ եղանակ, բայց այն փաստը, որն գարունն արդեն իր իրավունքների մեջ է և շուտով թույլ կտա փոխել մեր զգեստապահարանը, մեզ ևս մեկ անգամ ստիպում է բացահայտել լավագույն գարուն/ամառ հավաքածուները: Այս անգամ մենք հիացած ենք թաց ավազի ոգեշնչմամբ փարիզյան նորաձևության շաբաթի շրջանակներում ներկայացված Alberta Ferretti-ի գարուն/ամառ 2016 հավաքածուի հերթական նրբագեղ զգեստների և գունագեղ թավշյա, ժանյակե բաճկոնների, ժիլետների, բոհեմական ոճով ձևավորված վերնաշապիկների ու շորտերի տեսականիով: Այստեղ հետաքրքիր գունային համարդությունը բավական գրավիչ է և արտահայտված է հիմնականում շագանակագույն, սև, մարմնագույն, կարմրավուն, սպիտակ, բաց և մուգ դարչնագույն ու ավազե դեղնագույն երանգների համակցմամբ:Alberta Ferretti 2016 dressԻնչպես միշտ  Alberta Ferretti-ին աչքի է ընկնում շիֆոնե վարագուրատիպ զգեստների անկրկնելի շքերթով, որն ընդգծված է շոշափելի տերևների և թիթեռների թևերի դիզայնավորմամաբ: Չնայած գույների չափավոր մգությանը, եթերային և թեթև հպումը իրեն աննկատ չի թողնում: Այն ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան համահունչ կարող է լինել խորհրդավոր Ferretti-ի ցանկացած անսպասելի լուծումներով ցուցադրություն: Կարդալ մնացած մասը »

Գարուն/Ամառ 2016 Նորաձև Գլխարկներ


Այն ամենը, ինչ մենք ընտրում ենք եզրափակելու և լավագույնս ներկայացնելու մեր ոճն ու ճաշակը, մեծամասամբ արտացոլվում է պայուսակների, կոշիկների, ակնոցների, գլխարկների և այլ անհրաժեշտ աքսեսուարների տեսքով։ Գարուն/Ամառ 2016-ի նորաձև գլխարկենրի տեսականին մեզ հուշում է, որ մենք առավել ուշադիր պետք է լինենք դրանք ճիշտ կրելու հարցում, քանի որ տեսականին բավական բազմազան է և հետևաբար պահանջում է նրբաճաշակ համադրություն։ Այստեղ ներկայացված է լավագույն գլխարկների տեսականին, խիստ դասականից մինչև հարմարավետ սպորտայինը։

Լայնեզր ԳլխարկներBrimmed Hats for women 2016

Լայն եզրերով գլխարկներն այս տարի Zadig & Voltaire-ի, Greg Lauren-ի և Temperley London-ի լավագուն թրենդներն են։ Դրանք դասական գլխարկների ընտրության հիանալի հնարավորություն են ընձեռնում էլեգանտի սիրահարներին։ Լայնեզր գլխարկները հիմնակնում ամփոփված են միագույն դեղինից մինչև կարմրավուն դարչնագույնի երանգներում շրջանակված ատլասե ժապավեններով։ Հետևյալ համադրությունը շատ համահունչ է գարնանն ու ամռանը և կարող է բավական դրական անդրադառնալ ձեր տրամադրությանը։ Կարդալ մնացած մասը »