2017 Գարուն/Ամառ Թրենդային Կոշիկներ

2017 գարուն/ամառ թրենդային կոշիկները ունեն բավականին հետաքրքիր դիզայն: Այս կոշիկները տարբերվող են և նախատեսված են վառ անհատականությունների համար: Այսպիսի թրենդային կոշիկների մեծ հավաքածու են ներկայացրել հայտնի Marc Jacobs-ը, Balenciaga-ը, Salvatore Ferragamo-ն, Miu-Miu-ն և այլոք: Հետաքրքիրն այն է, որ այս ոճային կոշիկների հիմքոմ ընկած է նախորդ տարիների նորաձևությունը: Դիզայներների համար ներշնչանքի աղբյուր է հանդիսանում <<ռետրո>> ասվածը:shoes trends 2017 Պլատֆորմ

Հաստ կոշկատակերը կամ ինչպես հայնտի է բոլորիս պլատֆորմ կոշիկի տեսակները 2017-ի ամենանորաձև և պահանջված թրենդներն են: Բարձր պլատֆորմները բավականի տարածում գտան նորաձևության շրջանում՝ հարմարավետ լինելու համար: Բազում տեսականեր կարելի է հանդիպել Miu-Miu, Erdem, Proenza Schouler, Salvatore Ferragamo ցուցադրություններում: platform 2017

platform

platform Կլոր Կրունկեր

Եթե երբևէ չեք կրել կլոր կրունկներ ունեցող կոշիկներ, ապա այս գարնան և ամռան ամիսներին անպայման փորձեք ձեռք բերել հենց այսպիսի կոշիկներ, չէ որ դրանք այդքան նորաձև են: Այս կոշիկները աչքի են ընկնում իրենց վառ գույներով և յուրահատուկ դետալներով, որոնք անկրկնելի են: Կլոր կրունկներ ունեցող կոշիկները նաև շատ հարմարավետ են և կարող են համադրվել դասական հագուստի հետ:   round platform Գուլպաներով Սանդալներ

Թվում էր թե այս թրենդը վեջնականապես լքել էր նորաձևությունը, բայց Givenchy հայտնի բրենդի դիզայներների թեթև ձեռքով այն կրկին նորաձև է: Միգուցե ոչ բոլորը համարձակ կլինեն այդքան, որպեսզի համադրեն դասական կոշիկները գուլպաների հետ, բայց նրանք ովքեր կկրեն՝ անշուշտ կհայտնվեն ուշադրության կենտրոնում:  Գուլապայի ընտրությունը թողնում ենք ձեր հայեցողությանը:sandals

Comments

comments

Hair trends 2017