2016 Christian Louboutin-ի Կենդանակերպի Նշաններով Օրիգինալ Կոշիկների Հավաքածուն

Թերևս այս տարվա ամենահետաքրքիր և նորարար լուծումներով կոշիկների հավաքածուն պատկանում է Christian Louboutin-ի 2016 թվականի կոշիկների գարնանային և ամառային տեսականուն։ Այն, որ կենդանակերպի նշաններով ոգեշնչված դիզայները փորձել է իր մտքի թռիչքը և վառ երևակայությունը արտահայտել սահմանապակ քանակով արտադրված այս բացառիկ կոշիկների շքերթով, միանգամայն պարզ է, բայց առավել գնահատելի է այն, որ ամեն ինչ համադրված է ներդաշնակորեն և առանց ավելորդությունների։ Մինչ էլեգանտ կանանց գրավում են ավելի պարզ ու հասարակ կոշիկներ, արկածախնդիրների մի մեծ բանակ հետաքրքրված է ճոխ, աչքի ընկնող և վառ գունային արտահայտումերով կոշիկների դիզայներական ոճով։ Այն  ինչ ներկայացված է այս հավաքածույում հիշեցնում է աստղազարդ երկինքը պարփակված խորհրդավոր մուգի և շողշողուն ոսկեգույնի համադրության մեջ։  Christian Louboutin astrology inspired shoesԱմենահետաքրքիր փաստը, որ գրավեց մեր ուշադրությունն այն է, որ ոսկեգույն նախշազարդումերը բացառապես ձեռքի աշխատանք են և ներկայացնում են հմուտ ասեղնագործների նուրբ մոտեցումը իրենց հանձնարարված բարդ աշխատանքին։ Բացի այն, որ դրանք գեղեցկացնում և հարստացնում են կոշիկների ընդհանուր տեսքը, դիզայները բավական հնարամիտ է գտնվել առաձնացնելով համաստեղության նշանները տարբեր կոշիկների վրա։ Christian Louboutin astrology inspired shoes for 2016Յուրաքանչյուր հաճախորդի հնարավորություն է ընձեռնվում պատվիրել իր իսկ կենդանակերպի նշանով և նույնիսկ ծննդյան ամսաթվով կոշիկ, որը կլինի միակը և անկրկնելին իր տեսակի մեջ։ Բացի այդ, պատվիրատուները կարող են ընտություն կատարել նաև մուգ մանուշակագույն, կապույտ և սև ատլասե կտորների միջև։ Կոշիկների ասեղնագործության մեջ կա հնդակական հարուստ մշակույթի արտահայտիչ դրսևորում և սա զարմանալի չէ, քանի որ ասեղնագործությունը կատարվում է Հնդկասատանում և վեջնական տեսքն ամփոփվում է Փարիզում։Christian Louboutin astrology inspired shoes 2016

Տեղին է նշել, որ  Christian Louboutin-ի այս տարվա դիզայներական մոտեցումը անգերազանցելի է։ Այն մեկն է ստեղծարար և օրիգինալ մտահղացումներից, որ մենք հաճախ հանդիպում ենք հենց իր՝ պարոն Louboutin-ի հանճարեղ գաղափարների անվերջանալի թվացող շարքում։Christian Louboutin astrology shoes 2016Կանայք, ովքեր վաղուց էին սպասում նմանատիպ գեղագիտական և արտառոց դիզայնավորմամբ առանձնացող եզակի կոշիկների հավաքածուի, միանշանակ բարձր կգնահատեն Christian Louboutin-ի նորաոճ ընտրանին։ Չնայած այն հանգամանքին, որ հավաքածուն խիստ սահմանափակ է, բաղկացած ընդամեը 45 զույգից, առաջիկայում սպասվող պատվերների քանակը շատ շուտով կզարմացնի բոլորիս։ Կարելի է ենթադրել, որ ծննդյան ամսաթվով և կենդանակերպի նշանով կոշիկը ամենաօրիգինալ նվերը կլինի ցանկացած կնոջ ծննդյան տոնի առթիվ։

Comments

comments

Hair trends 2017