2016-ի 5 Թրենդային Կոշիկները
Կեշիկները մեր ոճի կարևորագույն մասն են կազմում: Սովորաբար մենք համադրում ենք կոշիկները պայուսակների հետ: Թերևս լինելով կարևորագույն էլեմենտ, կոշիկները պետք է լինել նաև հարմարավետ: Եթե հարմարավետ չեն ապա ոճային լինելը կորցնում է իր իմաստը: Նորություն չէ, որ դիզայներները նախապատվությունը տալիս են մի փոքր շռայլ կամ էքստրավագանտ բայցև աչքի ընկնող կոշիկներին: Երբեք էլ ուշ չէ համալրել քո զգեստապահարանը նոր կոշիկների տեսականիներով: Եթե սիրում ես հետևել նորաձևության վերջին տենդենցներին ապա մեր հոդվածը քեզ կհետաքրքրի, քանի որ այն 2016-ի 5 թրենդային կոշիկները– ի մասին է: Վստահ եմ այս բավականին ժամանակակից կոշիկները կօգնեն քեզ լինել նորաձև:
Այս տարի չափազանց նորաձև են արծաթագույն բարձրակրունկ կոշիկները, որոնք գտնվում են առաջնային պլանում: Եթե դեռևս ձեռք չես բերել ապա շտապիր: Կարող ես կրել այս կոշիկները երեկոյան զգեստների հետ:
Մարզակոշիկները գտնվում են երկրորդ տեղում: Փաստ է, որ մարզակոշիկները այս տարի սկսել են կրել և՛ սպորտային, և՛ դասական հագուստների հետ: Եթե մի քանի տարի առաջ այդքան էլ ակտուալ չէր կրել այսպիսի մարզակոշիկներ, ապա այսօր նրանք պահանջարկի մեջ են:
Հաջորդ կոշիկների տեսակնեը ոգեշնչված են արևմտյան կուլտուրայից: Արևմտյան երկրների շունչը ակնհայտ է:
Նեքևում ներկայացված կոշիկները տարբերվում են այն հասարակ կոշիկներից, որոնք դու կրում ես ամենօր, բայց հայտնի աստղերը ընտրում են հենց այս տեսակները:
Ռոմանտիկ հանդիպումների ժամանակ կարող ես կրել հենց այսպիսի կոշիկներ. գեղեցիկ, կանացի և նուրբ: