Փարիզյան Նորաձևության Շաբաթ: Alberta Ferretti Գարուն/Ամառ 2016 Հավաքածու


Գուցե դրսում անձրև է, մռայլ եղանակ, բայց այն փաստը, որն գարունն արդեն իր իրավունքների մեջ է և շուտով թույլ կտա փոխել մեր զգեստապահարանը, մեզ ևս մեկ անգամ ստիպում է բացահայտել լավագույն գարուն/ամառ հավաքածուները: Այս անգամ մենք հիացած ենք թաց ավազի ոգեշնչմամբ փարիզյան նորաձևության շաբաթի շրջանակներում ներկայացված Alberta Ferretti-ի գարուն/ամառ 2016 հավաքածուի հերթական նրբագեղ զգեստների և գունագեղ թավշյա, ժանյակե բաճկոնների, ժիլետների, բոհեմական ոճով ձևավորված վերնաշապիկների ու շորտերի տեսականիով: Այստեղ հետաքրքիր գունային համարդությունը բավական գրավիչ է և արտահայտված է հիմնականում շագանակագույն, սև, մարմնագույն, կարմրավուն, սպիտակ, բաց և մուգ դարչնագույն ու ավազե դեղնագույն երանգների համակցմամբ:Alberta Ferretti 2016 dressԻնչպես միշտ  Alberta Ferretti-ին աչքի է ընկնում շիֆոնե վարագուրատիպ զգեստների անկրկնելի շքերթով, որն ընդգծված է շոշափելի տերևների և թիթեռների թևերի դիզայնավորմամաբ: Չնայած գույների չափավոր մգությանը, եթերային և թեթև հպումը իրեն աննկատ չի թողնում: Այն ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան համահունչ կարող է լինել խորհրդավոր Ferretti-ի ցանկացած անսպասելի լուծումներով ցուցադրություն: Կարդալ մնացած մասը »

10 Լավագույն Դիզայներական Պայուսակներ; 2015 Գարուն


Վերջին նորաձևության շաբաթվա ընթացքում դիզայներները ներկայացրեցին նոր գարուն/ամառ 2015 հավաքածուներից նմուշներ, որոնք կդառնան գալիք տարվա թրենդ: Բացի հագուստից ցուցադրությունների ժամանակ դիզայներները ներկայացրեցին նոր աքսեսուարներ, որոնք շատ շուտով կհայտվեն կանանց զգեստապահարանում: Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը 10 լավագույն դիզայներական պայուսակների հավաքածուն:

spring_2015_trendy_designer_handbags_from_the_runway1VALENTINO

Լավագույն տասնյակը գլխավորում է Valentino ծաղկավոր պայուսակը: Նրբաճաշակ պայուսակն ունի կապույտ, սպիտակ և մուգ կարմիր ծաղկավոր նախշեր, որոնք հիանալիորեն լրացնում էին զգեստը: Նմանատիպ պայուսակն անպատճառ կդառնա հիանալի աքսեսուար գարնան համար: Կարդալ մնացած մասը »

Gianfranco Ferre-ի աշնանային հավաքածուն` Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում


Gianfranco Ferre ապրանքանիշը Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում հանդես է եկել Աշուն 2013 հավաքածուի ցուցադրությամբ: Հավաքածուում ներկայացված ինքնատիպ հագուստներն աչք են շոյում գեղեցիկ կտրվածքով եւ նրբագեղ դետալներով: Հագուստների ոճն ինչ-որ առումով կարելի է համարել ֆուտուրիստական: Նեղ իջնող տաբատները, համադրված սահող կտորից կարված հագուստների հետ, կանացիություն եւ նրբագեղություն են հաղորդում:

sturctural-aesthetics-at-gianfranco-ferre-fall-2013-show-39

Հավաքածուում տեղ գտած տեսականիից որոշները ներառում են վզի մետաղյա եւ կաշվե աքսեսուարներ, որոնք ամազոնյան զգացողություններ են առաջացնում: Մյուս հագուստները համադրված են գոտիներով, որոնք օգնում են լայն հագուստները իրանին ընդգծելու համար: Կարդալ մնացած մասը »

Փարիզի նորաձեւության շաբաթ: Gareth Pugh-ի աշնանային խիստ հավաքածուն


Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում իր աշնանային հավաքածուն է ներկայացրել նաեւ Gareth Pugh ապրանքանիշը: Ինքնատիպ եւ խիստ տեսականիով աչքի ընկնող Աշուն 2013 հավաքածուն անտարբեր չի թողել ցուցադրության ժամանակ ներկա հանդիսատեսին:

gareth-pugh-fall2013-PFW3

Այս ապրանքանիշի կողմից առաջարկված հավաքածուները մշտապես աչքի են ընկնում ինքնատիպությամբ, իսկ աշնանային այս հավաքածուն բացառություն չէ: Շքեղ կոստյումներ եւ վերարկուներ, արտասովոր զգեստներ` այս ամենը մեծ ոգեւորություն է առաջացրել նորաձեւության աշխարհում: Շատ քննադատներ այս հավաքածուն համարել են նորաձեւության անցյալի մոռացված ավանդույթների վերականգնում` որպես արվեստի ներկայացում: Կարդալ մնացած մասը »

Anthony Vaccarello-ի Աշուն 2013 հավաքածուի ցուցադրություն


Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում Anthony Vaccarello ապրանքանիշը ներկայացրել է իր Աշուն 2013 հավաքածուն: Վերջինիս հավաքածուներն առանց գայթակղիչ զգացողություններ առաջացնելու նույնն է, թե Լոնդոնն առանց Բիգ Բենի: Իր այս աշնանային հավաքածուով ապրանքանիշը ֆիզիկական գրավչության հրապույրի արտահայտման այլընտրանքային տարբերակներ է առաջարկում:

anthony-vaccarello-fall-winter-2013-1
Եթե հարկ լինի նկարագրել ապրանքանիշի այս հավաքածուն երեք բառով, ապա կստացվի հետեւյալը` անհամաչափություն, շղթաներ եւ կաշի: Կարդալ մնացած մասը »

Dolce & Gabbana-ի Աշուն 2013 հավաքածուի ցուցադրություն


Աշխարհահռչակ Dolce & Gabbana ապրանքանիշը հանդես է եկել նոր Աշուն 2013 հավաքածուի ցուցադրությամբ, որը խիստ կանացիություն, ռոմանտիկա եւ գրավչություն է հաղորդում: Հավաքածուն ստեղծելիս դիզայներներ Դոմենիկ Դոլչեի եւ Ստեֆանո Բագանայի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Մոնրեալի տաճարի խճանկարը: Հավաքածուում ներառված տեսականին կրում է կրոնական մոտիվներով դետալներ, որոնք այն դարձնում են ինքնատիպ եւ հետաքրքրական:

dolce-gabbana-fall-winter-2013-2

Ոսկեգույն նախշերով զարդարված հագուստները համադրված են շքեղ աքսեսուարների հետ, որոնց մեջ առանձնակի տեղ ունեն թագերի նմանվող գլխազարդերը: Հավաքածուում տեղ գտած հագուստներում հիմնականում ներառված են լայն զգեստներ: Երեկոյան եւ կոկտեյլային ժանյակներով վառ կարմիր զգեստները զարդարված են քարերով: Շքեղ պայուսակները, գեղեցիկ գլխազարդերը, հարթ ներբաններով եւ կրունկներով կոշիկները եւ ծաղկանման ականջօղերը լրացնում են հագուստներին: Վերջիններս առանձնանում են ոչ միայն ոճային բազմազանությամբ, այլեւ հանդես են գալիս տարբեր գունային գամաներով: Կարդալ մնացած մասը »

L’Wren Scott –ի Աշուն 2013 հավաքածուն` Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում


Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում շարունակվում են տարբեր ապրանքանիշների կողմից ներկայացվող անակնկալները: Այդ առումով հետաքրքրական է L’Wren Scott-ի կողմից առաջարկված Աշուն 2013 հավաքածուն: Սքոտն ինքնատիպ հավաքածուներ է ներկայացրել նաեւ Փարիզի եւ Նյու Յորքի նորաձեւության շաբաթների շրջանակներում: Դիզայները նշել է, որ «սիրում է միեւնույն վայրին կապված չլինելու գաղափարը»:

lwren-scotts-fall-2013-show-at-london-fashion-week

Հավաքածուում ներառված են զգեստներ, տաբատներ, վերարկուներ, բաճկոններ` տարբեր ոճի ու գույնի` փայփյուն մետալիկ, վառ գույներ: Ցուցադրության մեկնարկին ներկայացվել է ոսկեգույն նախշերով սպիտակ վերարկու, այնուհետեւ տաբատներ` համադրված կաշվե բաճկոնների հետ: Կարդալ մնացած մասը »

Chanel-ի Գարուն 2013 հավաքածու


Փարիզի «բարձրակարգ նորաձեւության» շաբաթի շրջանակներում Chanel ապրանքանիշը ներկայացրել է Գարուն 2013 հավաքածուն: Վերջինս հիմնականում կազմված է տվիդից կարված զգեստներից եւ կոստյումներից, սակայն ներառում է նաեւ երեկոյան, ժանեկավոր, ինչպես նաեւ փետրավոր զգեստներ: Ցուցադրությունն անցկացվել է արհեստական անտառում, իսկ մոդելները ներկայացրել են տեսականին ծառուղու եւ կանաչապատ տարածքի միջով:

chanel-haute-couture-spring-2013-7
Ցուցադրությունը բացել են տվիդից կարված մի շարք հագուստներ` սպիտակ, բաց վարդագույն եւ կապույտ գույների մեջ: Նրանց մի մասն աչքի է ընկել ուսերի հետաքրքիր ձեւավորմամբ: Կարդալ մնացած մասը »

Ջիամբատիստա Վալլիի Գարուն 2013 հավաքածուն


Ջիամբատիստա Վալլին մեկ այլ դիզայներ է, որը ներկայացրել է «բարձրակարգ նորաձեւություն» Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Հավաքածուում գերակշռում են վարդագույն եւ դեղին հագուստները:

giambattista-valli-haute-couture-spring-2013-collection-is-amazing

Ներառված են կարճ, միջին եւ երկար զգեստներ` հաճախ համադրված տաբատներով: Հավաքածուն բացում է գեղեցիկ վերարկուով զգեստը` կակաչանման կիսաշրջազգեստով:  Կարդալ մնացած մասը »

Christian Dior-ի Գարուն 2013 հավաքածուի ցուցադրություն


Christian Dior-ի ներկայացուցիչ Ռաֆ Սիմոնսը ներկայացրել է իր երկրորդ «բարձրակարգ նորաձեւության» հավաքածուն Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Գարուն 2013 հավաքածուն մեծ ոգեւորությամբ է ընդունվել: Դիզայները ներկայացրել է նաեւ տաբատներով կոստյումներ իր նախկին հավաքածուից: Այս տարվա հավաքածուն հիմնականում ներկայացնում է տաբատներ, նաեւ ընդգրկում է Սիմոնսի ձեռագիրը կրող երկար կիսաշրջազգեստներ:

christian-dior-haute-couture-spring-2013-12

Հավաքածուն սկսվում է մի քանի առանց գոտիների երկարափեշ զգեստներով, այնուհետեւ ցուցադրվում են սեւ կոստյումներ` կիսաշրջազգեստների, տաբատների եւ կանացի ծաղկավոր հագուստների խառնուրդ:  Հավաքածուում մեծ տեղ են զբաղեցնում կոկտեյլային եւ երեկոյան զգեստները` զարդարված փոքրիկ ծաղիկներով, ուլունքներով եւ հյուսվածքներով: Կարդալ մնացած մասը »