Փարիզի նորաձեւության շաբաթ : Loewe-ի Գարուն 2013 նորաձեւության ցուցադրություն


Փարիզի նորաձեւության շաբաթը մոդելային աշխարհին գրավել է մեկ այլ ապրանքանիշի հավաքածուի ցուվադրությամբ. Loewe-ն ներկայացրել է Գարուն 2013 հավաքածուն: Վերջինս  ընդգրկում է կաշվե հագուստներ, թավշյա հյուսվածքներ, նրբագեղ զգեստներ: Աքսեսուարների շարքում աչքի են ընկնում ձեռքի պայուսակները եւ ապարանջանները: Առավել գրավիչ են լազերային կտրվածքով կիսաշրջազգեստները, բաճկոնները եւ վերարկուները` համադրված կաշվե տոպերով եւ ժանյակներով բլուզներով: Հավաքածուում գերիշխում են սեւը եւ սպիտակը, ինչպես նաեւ կա նարնջագույն, շագանակագույն եւ կանաչ տեսականի:

paris-fashion-week-loewe-spring-2013-fashion-show-18

Աքսեսուարները հարմար են ամենօրյա կրելու համար, քանի որ պայուսակները ձեռքին բռնելուց մինչեւ միջին չափսի են` սպիտակ, դեղնականաչավուն, դեղին գույների: Հավաքածուում ներառված են նաեւ հարթ ներբաններով կաշվե կոշիկներ:  Կարդալ մնացած մասը »

Փարիզի նորաձեւության շաբաթ : Lanvin-ի Գարուն 2013 նորաձեւության ցուցադրություն


Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում իր Գարուն 2013 հավաքածուն է ներկայացրել նաեւ Lanvin ապրանքանիշը: Հավաքածուն աչքի է ընկնում ձեւավոր, սուր եզրագծերով տեսականիով: Աքսեսուարները հիմնականում աչք ծակող են: Փոքր կլաչերը եւ մինի պայուսակները զարդարված են մետաղյա թիթեղիկներով եւ ձեռքի բռնակներով:

lanvin-spring-2013-fashion-show21

 Հավաքածուի բարձրակրունկ կոշիկները սեւ, մետալիկ եւ մարմնագույն կաշվից են: Հավաքածուում ներառված են նաեւ երկարաճիտ կոշիկներ եւ սանդալներ: Հավաքածուի մեծ մասը ներկայացնում են թանկարժեք քարերը: Վզնոցները եւ ապարանջանները ներկայանում են մետաղյա մանժետների եւ զարդարված գոտիների հետ:  Կարդալ մնացած մասը »

Բլյուգըրլի Գարուն 2013 հավաքածուն աչքի է ընկնում թեթեւ ամառային զգեստներով


Իտալական Մոսկինո նորաձեւության տունը ներկայացրել է իր Գարուն 2013 ծաղկավոր հագուստների հավաքածուն Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Հավաքածուում ներկայացված տեսականին շատ պարզ է` կարված սեւ եւ սպիտակ երիզներով եւ գործվածքներով: Կոստյումները եւ զգեստները կրում են գրպաններ եւ գոտիներ:

moschino-spring-2013-fashion-show18

Չնայած հավաքածուում ներառված հագուստները հիմնականում սեւ եւ սպիտակ են, սակայն կա նաեւ մուգ եւ պաստելային գույների ծաղկավոր տեսականի: Մետալիկ գույնը նույնպես առկա է հավաքածուում` հիմնականում կոշիկներում եւ պայուսակներում: Հավաքածուն զարդարում են մեծ կլոր ականջօղերը եւ գլխարկները, ակնոցները եւ գունավոր կամ մետալիկ ապարանջանները: Փայլուն պայուսակները եւ կոշիկները զարդարված են փոքր մետաղյա թիթեղիկներով:  Կարդալ մնացած մասը »

Բլյուգըրլի Գարուն 2013 հավաքածուն աչքի է ընկնում թեթեւ ամառային զգեստներով


Միլանի նորաձեւության շաբաթը մեկնարկել է բազմապիսի նորաձեւության ցուցադրություններով: Դիզայներ Բլյուգըրլի ներկայացրած Գարուն 2013 հավաքածուն աչքի է ընկնում ռոմանտիկ եւ «քաղցր» տեսականիով: Եթերային գործվածքները եւ ծաղկավոր զգեստները հավաքածուի առանցքն են կազմում: Հավաքածուն «համեմված» է ժանյակներով, ծալազարդված մանժետներով, որոնք ռոմանտիկ տեսք են հաղորդում:

blugirl-sweet-and-romatic-spring-2013-collection-4

Հավաքածուի մեծամասնությունը կազմում են թեթեւ ամառային զգեստները:  Զգեստների տարբեր ոճերը բազմազան տեսականի են ներկայացնում ամռանը կրելու համար:  Հավաքածուում ներառված տեսականին գրավում է պաստելայինից մինչեւ մուգ կարմիր եւ լայմի երանգներով:  Նաեւ կան զգեստներ` սպիտակ կամ մետաղյա` հիմնականում ոսկեգույն երանգներով: Կարդալ մնացած մասը »

Ջայլզի Գարուն 2013 նորաձեւության ցուցադրություն


Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում հանրահայտ դիզայներ Ջայլզը հանդես է եկել Գարուն 2013 հավաքածուի ցուցադրությամբ: Վերջինս ներկայացնում է կաշվե, գործվածքներից պատրաստված տարբեր հագուստներ: Հավաքածուն բացում է լազերային կտրվածքով կաշվե զգեստների զույգը: Այս ոճը գերակշռում է հավաքածուի մնացած տեսականիում եւս, ինչպես նաեւ վերջնական զգեստում:

leather-prints-and-laser-cut-patterns-at-giles-spring-2013-fashion-show-7

Հավաքածուում ներառված են նաեւ կտորից կարված բազմազան զգեստներ: Առհասարակ, հյուսվածքները մեծ տեղ են զբաղեցնում Գարուն 2013 հավաքածուներում` ներառյալ Ջայլզի ներկայացրածում: Հավաքածուն ընդգրկում է նաեւ ամենօրյա զգեստներ, տոպեր, կրեատիվ հագուստներ, կիսաշրջազգեստներ: Կարդալ մնացած մասը »

Burberry Prorsum-ի Գարուն 2013 նորաձեւության ցուցադրություն


Burberry Prorsum-ի Գարուն 2013  հավաքածուն վառ գունավոր հագուստների, պարզ աքսեսուարների եւ հետաքրքիր կոշիկների համադրություն է: Այն ներկայացնում է նաեւ պայծառ վերնաշապիկներ եւ զգեստներ: Վերարկուները համադրված են  բազմագույն կիսաշրջազգեստների եւ կոշիկների հետ:  Ինչպես այս ապրանքանիշի ցանկացած հավաքածու, Գարուն 2013-ը եւս աչքի է ընկնում նրբագեղությամբ:

burberry-prorsum-spring-2013-fashion-show-at-london-fashion-week-4

Հավաքածուն նաեւ ներառում է կարճ թիկնոցներ, հյուսվածքներ, օձիքներ: Աքսեսուարները ներկայացնում են գոտիներ եւ ակնոցներ: Հավաքածուի պայուսակները եւ կլաչերը նույնպես վառ գույնի են: Կոշիկները պատրաստված են հետաքրքիր դիզայնով:  Կարդալ մնացած մասը »

Լոնդոնի նորաձեւության շաբաթ: Մարիո Շվաբի Գարուն 2013 զարմանահրաշ հավաքածու


Լոնդոնում հաստատված դիզայներ Մարիո Շվաբը անակնկալ է մատուցել` Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացնելով Գարուն 2013 զարմանահրաշ հավաքածուն: Ծոպավոր զգեստներ, խոնավ տեսք ունեցող կաշի` հավաքածուն կանացիության, ոճի եւ սեքսուալության համադրություն է: Ամենահետաքրքիր բանը, որ աչքի է ընկնում հավաքածուում, կաշվե ծոպերն են, որոնք գերակշռում են հավաքածուում, ինչպես նաեւ կոշիկների մաս են կազմում: Դրանք զարդարում են զգեստները, գոտիները` նրանց հաղորդելով յուրօրինակ տեսք:

london-fashion-week-marios-schwabs-amazing-spring-2013-collection-1

Հավաքածուում ներառված կոշիկները  նույնպես զարդարված են ծոպերով եւ ներկայացնում են տարբեր ոճեր` բարձրակրունկ կոշիկներից մինչեւ գլադիատորական սանդալներ: Կարդալ մնացած մասը »

Շրթներկի պատմությունը


Ներկայում կանանցից շատ քչերն են պատկերացնում իրենց կյանքն առանց շրթներկի: Բայց ժամանակին, նրանք միանշանակ չեն ընդունել ֆրանսիացի պարֆյումերի կողմից ստեղծված շրթներկը, որի կիառումը  համարում էին  անճաշակություն: Տարբեր տեղեկատվական կայքերի համաձայն՝ համարվում է, որ շրթներկն ունի շուրջ 5 հազար տարվա պատմություն: Բայց, իհարկե, հասկանալի է, որ 5 հազար տարի առաջ այդ շրթներկը ոչ մի ընդհանրություն չունի ժամանակակից շրթներկի հետ: Հին Եգիպտոսում, ստեղծել են բացառիկ բաղադրությամբ կարմիր ներկանյութ՝ կենդանու յուղից եւ մեղրամոմից:

Dolce-gabbanna-lipstick-roses

Խոսվում է այն մասին, որ ժամանակին շրթներկի մեծ երկրպագու է եղել Կլեոպատրան: Հույն կանայք չէին ցանկանում զիջել եգիպտացիներին, այդ իսկ պատճառով սկսեցին իրենց մոտ կիրառել այդ գյուտը՝ ներկելով շուրթերը հարուստ գույներով: Այդպես շրթներկի օգտագործումը տարածում գտավ այլ երկրներում, բայց կար մի ժամանակ, երբ եկեղեցին դեմ էր արտահայտվում դրան եւ կոսմետիկ այլ պարագաներին: Այդ գործընթացը շեղեց իր ուղղությունը, երբ 16-րդ դարում Անգլիայի թագուհի Ելիզավետա Առաջինը սահմանեց խնամքի նոր մոտեցում, այն ՝ սպիտակ դեմք եւ կարմիր գույնով ընդգծված շուրթեր:

Աշխարհի թանկարժեք օծանելիքները


Բրիտանացի դիզայներ Քլայվ Քրիստիանի օծանելիքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բուրմունքներից  մեկը: N 1 Imperial Majesty անվամբ օծանելիքի սրվակը՝ ունենալով հազվագյուտ բաղադրություն, զարդարված սպիտակ ադամանդով, արժե 200 հազար ԱՄՆ դոլար: Օծանելիքը բաց է թողնվել սահմանափակ քանակությամբ, մասնավորապես, ընդամենը 10 սրվակ:

parfum-imperial-majesty-liquide-khaki-clive-christian-759115759-118739

Առաջնային հեղինակավոր տեղի համար հայտ է ներկայացրել Clive Christian`s Imperial Majesty-ն մեկ նմուշի համար սահմանելով 215 հազար ԱՄՆ դոլար: Օծանելիքը լցոնված է յուրահատուկ սրվակի մեջ, որը պատրաստված է բացառապես լեռնային բյուրեղապակուց:  Սրվակի վերին հատվածը շրջանակված է ոսկյա  փայլաթիթեղով, իսկ կափարիչը ձեւավորված է 5 կառատանի ադամանդներով: Ընդհանուր առմամբ վաճառվել է նշված օծանելիքի 10 նմուշ: Կարդալ մնացած մասը »

Լոնդոնի նորաձեւության շաբաթ: Մաթյո Ուիլյամսոնը ցուցադրում է Գարուն 2013 շլացուցիչ հավաքածուն


Լոնդոնի հայտնի դիզայներ Մաթյո Ուիլյամսոնը Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում հանդես է եկել Գարուն 2013 շրացուցիչ հավաքածուով: Վերջինս ներկայացնում է կտորից կարված զգեստներ, գունավոր գործվածքներ, ինչպես նաեւ հետաքրքիր նորաձեւ կոշիկներ: Հավաքածուում ներառված են նաեւ կիսաշրջազգեստներ, վառ գույնի սպորտային հագուստ, գոտիներ` զարդարված ուլունքներով եւ թանկարժեք քարերով: Նույնիսկ կոշիկները եւ պայուսակներն են ներկայացված զարդերով: Գույները բազմազան են` մուգ կապույտից մինչեւ կարմիր եւ նարնջագույն: Հավաքածուում ներկայացված են նաեւ վզնոցներ` ուլունքներով եւ ծոպիկներով:

matthew-williamson-showcases-stunning-spring-2013-collection-0

Աքսեսուարները ներառում են նաեւ կլոր ակնոցներ` տարբեր գույնի շրջանակներով: Կարդալ մնացած մասը »