Hanna Bloch-ի Գարուն-Ամառ 2013 լողազգեստների հավաքածու


Ճիշտ է` ամառը ծովափերում անցկացնելու համար դեռ երկար ժամանակ կա, սակայն նրանք, ովքեր նախընտրում են ձմռանը հանգստանալ տաք երկրների ծովափերում, պետք  է տեղյակ լինեն նորաձեւ լողազգեստների մասին:

vintage-flair-in-hanna-blochs-spring-summer-2013-swimwear-collection2

Hanna Bloch-ի կողմից ներկայացված Գարուն-Ամառ 2013 լողազգեստների հավաքածուն այդ առումով գայթակղիչ է: Գեղեցիկ լողազգեստների հավաքածուն ոճային առումով ինքնատիպ է բազմերանգ: Կարդալ մնացած մասը »

Mulberry-ի Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածու


Mulberry-ի Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածուն մեծ մասամբ հիմնված է մորթու վրա: Մորթե վերարկուներ, կիսաշրջազգեստներ, բաճկոններ, զգեստներ եւ նույնիսկ պայուսակներ. այս ամենը հավաքածուին աշնանային եւ ցնցող տեսք է տալիս:

mulberry-fall-winter-2012-2013-2

Հավաքածուն, որը հիմնականում ներկայացնում է մուգ գույնի տեսականի, ներառում է այնպիսի հագուստներ, որոնք իդեալական են սառը եղանակի համար: Որոշ հագուստներ համադրված են շարֆերի եւ գոտիների հետ: Կարդալ մնացած մասը »

Վալետինոյի Նախաաշուն 2013 հավաքածուն


Վալենտինոյի Նախաաշուն 2013 հավաքածուն թարմություն է բերում նորաձեւության աշխարհ: Հավաքածուում ներառված տեսականին աչքի է ընկնում ժանյակներով, ծալքավոր դետալներով:

valentino-pre-fall-2013-collection-17

Հավաքածուն կազմված է զգեստներից, վերարկուներից եւ կոստյումներից: Յուրօրինակ տեսք ունի կոկորդիլոսի կաշվից սեւ վերարկուն: Հավաքածուում ներկայացված են անեւ բաճկոններ, բլուզներ եւ կիսաշրջազգեստներ: Կարդալ մնացած մասը »

Միլանի նորաձեւության շաբաթ: Գուչիի Աշուն 2013 տղամարդկանց հագուստի հավաքածու


Գուչի ապրաքատեսակը ներկայացրել է տղամարդկանց հագուստի Աշուն 2013 հավաքածուն Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Նորաձեւության տունը ստեղծել է շքեղ կոստյումների, նորաոճ վերարկուների հավաքածու` աշնանային գույներով` վառ կանաչ, կարմիր եւ երկնագույն:

milan-fashion-week-gucci-fall-2013-mens-collection-20

Հավաքածուում ներառված են բարձր օձիքով տաք սվիտերներ, որոնք համադրված են մնացած բոլոր հագուստի հետ: Հագուստի մեծ մասը զարդարված է ժանյակներով: Վերնաշապիկները նույնպես ներկայացված են վառ գույներով: Կարդալ մնացած մասը »

Ջիամբատիստա Վալլիի Գարուն 2013 հավաքածուն


Ջիամբատիստա Վալլին մեկ այլ դիզայներ է, որը ներկայացրել է «բարձրակարգ նորաձեւություն» Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Հավաքածուում գերակշռում են վարդագույն եւ դեղին հագուստները:

giambattista-valli-haute-couture-spring-2013-collection-is-amazing

Ներառված են կարճ, միջին եւ երկար զգեստներ` հաճախ համադրված տաբատներով: Հավաքածուն բացում է գեղեցիկ վերարկուով զգեստը` կակաչանման կիսաշրջազգեստով:  Կարդալ մնացած մասը »

Christian Dior-ի Գարուն 2013 հավաքածուի ցուցադրություն


Christian Dior-ի ներկայացուցիչ Ռաֆ Սիմոնսը ներկայացրել է իր երկրորդ «բարձրակարգ նորաձեւության» հավաքածուն Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Գարուն 2013 հավաքածուն մեծ ոգեւորությամբ է ընդունվել: Դիզայները ներկայացրել է նաեւ տաբատներով կոստյումներ իր նախկին հավաքածուից: Այս տարվա հավաքածուն հիմնականում ներկայացնում է տաբատներ, նաեւ ընդգրկում է Սիմոնսի ձեռագիրը կրող երկար կիսաշրջազգեստներ:

christian-dior-haute-couture-spring-2013-12

Հավաքածուն սկսվում է մի քանի առանց գոտիների երկարափեշ զգեստներով, այնուհետեւ ցուցադրվում են սեւ կոստյումներ` կիսաշրջազգեստների, տաբատների եւ կանացի ծաղկավոր հագուստների խառնուրդ:  Հավաքածուում մեծ տեղ են զբաղեցնում կոկտեյլային եւ երեկոյան զգեստները` զարդարված փոքրիկ ծաղիկներով, ուլունքներով եւ հյուսվածքներով: Կարդալ մնացած մասը »

Giambattista Valli-ի Գարուն 2013 նորաձեւության ցուցադրություն


Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակնեորւմ առանձնակի տեղ է զբաղեցրել Giambattista Valli-ի Գարուն 2013 հավաքածուն: Վերջինս ներառում է նրբագեղ զգեստներ եւ կիսաշրջազգեստներ` զարդարված ծաղկավոր հյուսվածքներով եւ մանժետներով:

giambattista-valli-spring-2013-fashion-show2

Հավաքածուն ներկայացնում է նաեւ կոստյումներ, տունիակներ եւ բաճկոններ: Հավաքածուի հիմնական գույներն, իհարկե, սեւը եւ սպիտակն են, սակայն ներառված են նաեւ մոխրագույն եւ կարմիր հագուստներ: Ոսկեգույնն առանձնակի հմայք է տալիս հավաքածուին : Այն ակնհայտ է նաեւ կոշիկների տեսականիում:

Կարդալ մնացած մասը »

Lanvin Resort-ի 2013-ի զարդեղենի հավաքածու


Յուրահատուկ աքսեսուարների սիրահարների համար հետաքրքիր անակնկալ է Lanvin Resort-ի 2013-ի զարդերի հավաքածուն: Վերջինս ներառող տեսականիում գերիշխող ոսկեգույն եւ կարմիր զարդերը առանձնակի հմայք են տալիս հավաքածուին:

lanvin-resort-2013-jewelry

2012 թ-ի աշնանը ներկայացված տարբեր չափսերի վզնոցների ոճը  ակնհայտ է նաեւ ներկայիս հավաքածուում: Գրավիչ են այն մեդալիոնները, որոնք զարդարված են թանկարժեք քարերով եւ բյուրեղիկներով: Կարդալ մնացած մասը »

Alexander McQueen-ի Գարուն 2013 նորաձեւության ցուցադրություն


Alexander McQueen ապրանքանիշը մշտապես հանդես է եկել յուրօրինակ հավաքածուներով: Գարուն 2013 նորաձեւության ցուցադրությունն այդ առումով բացառություն չէր: Հավաքածուն ճոխ կորսետների, կիսաշրջազգեստների եւ գործվածքների համադրություն է: Ներկայացված տեսականին զարդարված է ժանյակներով, թանկարժեք քարերով եւ ձեւավորված հյուսվածքներով:

corsets-and-honey-bees-at-alexander-mcqueen-spring-2013-fashion-show-19

Հավաքածուի հիմնական խորհրդանիշը մեղուն է, իսկ հագուստներում կան մեղրախորիսխի նմանվող դետալներ: Հավաքածուի առաջին մասը կազմված է պիջակներից` զարդարված մեղրախորիսխի ցանցով, իսկ կիսաշրջազգեստները ներկայացված են օղակներով: Զգեստները զարդարված են ծաղիկներով, որոնք ամբողջացնում են հավաքածուի խորհուրդը: Հավաքածուում ներառված են նաեւ նույն ոճով պատրաստված պայուսակներ եւ գլխարկներ: Աքսեսուարներում եւ կոշիկներում նունպես գերիշխում է մեղրախարիսխի ոճը:   Կարդալ մնացած մասը »

Սվարովսկիի Աշուն/Ձմեռ 2012/2013 զարդերի հավաքածու


Սվարովսկի ապրանքանիշի կողմից ներկայացված Աշուն/Ձմեռ 2012/2013 հավաքածուն, որը կրում է «Զարդերի թագավորություն» անվանումը, ներառում է բազմապիսի տեսականի: Ոչ շատ վառ եւ ոչ շատ տարբեր, սակայն միանգամայն առասպելական Սվարովսկիի զարդերը կգրավեն նորաձեւության միլիոնավոր սիրահարների սրտերն ամբողջ աշխարհում: Հավաքածուն ներառում է մեծ եւ խնամքով մշակված վզնոցներ առանձնահատուկ առիթների համար եւ ավելի փոքրեր` ամենօրյա կրելու համար:

43

Ջահանման ականջօղերը շատ շքեղ են, սակայն դրանք առավել հարմար են հատուկ իրադարձություններին կրելու համար: Հավաքածուում ներառված ողջ տեսականին պատրաստված է Սվարովկսիի սպիտակ քարերից, որոնք շլացուցիչ տեսք են հաղորդում եւ կարող են առանձնակի տեղ զբաղեցնել ձեր զարդեղենի հավաքածուում:  Կարդալ մնացած մասը »