Ռոզի Հանթինգթոն-Ուիթլիի կանանց ներքնազգեստի Գարուն 2013 հավաքածու


Աշխարհահռչակ մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուիթլին, ով նաեւ ուժերը փորձել է ֆիլմարվեստում, ներկայացրել է կանանց ներքնազգեստի Գարուն 2013 շքեղ հավաքածուն`կապված Սուրբ Վալենտինի տոնի հետ: Հավաքածուում ներառված տեսականին պատրաստված է շքեղ մետաքսից` բաց գույների մեջ:

Lingerie

Գարուն 2013 հավաքածուն բաղկացած է կանանց ներքնազգեստի տեսականուց, ինչպես նաեւ ներառում է գիշերանոցներ: Հավաքածուի տեսականիում միախառնված են փափկությունը, ռոմանտիկան եւ կանացիությունը: Հավաքածուի յուրաքանչյուր տարր, վստահորեն, կարող է Սուրբ Վալենտինի տոնի հիասքանչ նվեր լինել: Նաեւ կարեւոր է այն, որ ներկայացված են տարբեր չափսերի ներքնազգեստներ: Իսկ գինը մատչելի է: Կարդալ մնացած մասը »

DKNY-ի Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածու


Նայելով DKNY-ի Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածուին` աչքի է զարնում կանացիությունը, գեղեցկությունը, երիտասարդությունն ու նրբագեղությունը: Այս բոլոր հատկանիշներն անբաժանելիորեն միատեղված են հավաքածուում: Վերջինիս մեջ ներառված տեսականին առաջին հայացքից հասարակ է թվում, սակայն իրականում այն բավականին նրբաոճ է, եւ անտարբեր չի թողնի նորաձեւության սիրահարներին:

dkny-fall-winter-2012-2013-8

Հավաքածուն գրավիչ է մոդելների առումով: Այն կազմված է մորթե դետալներով համադրված կարճ վերարկուներից, տաք բաճկոններից, կիսաշրջազգեստներից եւ զգեստներից, կաշվե կոստյումներից եւ ծաղկավոր այլ հագուստներից: Կարդալ մնացած մասը »

Նիկոլաս Քիրկվուդի Աշուն-Ձմեռ 2012/2013 կոշիկների հավաքածու


Նիկոլաս Քիրկվուդը մշտապես զարմացրել է հանրությանն իր ինքնատիպ կոշիկների հավաքածուով: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում նրբագեղությամբ եւ հետաքրքիր ոճով:

nicholas-kirkwood-shoes-13

Այս կոշիկները բավարար են ամբոխից առանձնանալու համար: Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածուն նույնպես ցնցող է: Այն ներառում է մի շարք շքեղ մոդելներ, որոնք կանանց կհաղորդեն նորաձեւ եւ գայթակղիչ տեսք: Կարդալ մնացած մասը »

Zimmermann-ի Գարուն 2013 լողազգեստների հավաքածու


Zimmermann ապրանքանիշի կողմից ստեղծված Գարուն 2013 լողազգեստների հավաքածուն ներկայացնում է գրավիչ տեսականի եւ ծովափնյա այլ հագուստ: Հավաքածուում ներառված են գույնզգույն կտորներից կարված, ինչպես նաեւ կենդանիների նկարներով լողազգեստներ: Վերջիններս կոկիկ եւ խնամված տեսք են հաղորդում կանանց:

zimmermann-spring-2013-swimwear-collection-11

Հավաքածուն ներկայացնում է ինչպես բիկինիներ, այնպես էլ ընդհանուր լողազգեստներ: Իսկ ծովափնյա հագուստը իրենից ներկայացնում է ծովափնյա զգեստ: Կարված ընդհանուր լողազգեստը կարելի է համարել «բոլորը մեկում» տեսականի : Կարդալ մնացած մասը »

Վիկտորիա Բեքհեմի հավաքածուն` Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում


Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում Վիկտորիա Բեքհեմի կողմից ներկայացված Գարուն-Ամառ 2013 հավաքածուն թարմություն եւ նրբագեղություն է բերում նորաձեւության աշխարհ: Հավաքածուն ներկայացնում է տարբեր ոճի հագուստներ` սեւ, սպիտակ, նարնջագույն եւ բեժ գույներով: Ներքնազգեստի տարրերը նրբորեն համադրված են զգեստների հետ:

victoria-beckham-presents-chic-springsummer-2013-fashion-collection-at-new-york-fashion-week-15

Հավաքածուում ներկայացված ձեռքի պայուսակները եւ կոշկեղենը նույնպես արժանի են գովասանքի: Հավաքածուն ներառում է ինչպես կրունկով եւ երկարաճիտ կոշիկներ, այնպես էլ տղամարդու կոշիկի ոճի տեսականի: Կարդալ մնացած մասը »

Բրայան Աթվուդի բիժուտերիայի հավաքածու


Բրայան Աթվուդը, ով հայտնի է շքեղ կոշիկների մոդելավորմամբ, ուժերը փորձել է նաեւ բիժուտերիա ստեղծելու ուղղությամբ: Դիզայները ներկայացրել է Գարուն 2013 բիժուտերիայի հավաքածու` ոսկու եւ կաշվի համադրությամբ: Հավաքածուն հիմնականում ներառում է տարբեր ոճերի եւ չափսերի ապարանջաններ:

brian-atwood-creates-jewelry-collection-1

Դիզայները նաեւ մոդելավորել է մի շարք նորաոճ կլաչեր, որոնք նույնքան շքեղ եւ պայծառ են, որքան Աթվուդի ստեղծած կոշիկները: Կլաչերը կարելի է կրել եւ երեկոյան զգեստների, եւ ամենօրյա հագուստների հետ: Կարդալ մնացած մասը »

Ջենիֆեր Բերի Գարուն 2013 գլխազարդերի հավաքածու


Նորաձեւությանը հետեւողներին չի կարող անտարբեր թողնել Ջենիֆեր Բերի Գարուն 2013 գլխազարդերի հավաքածուն: Վերջինս ներառող ինքնատիպ եւ հմայիչ աքսեսուարներն անկրկնելի տեսք կհաղորդեն ցանկացած կնոջ:

jennifer_behr_spring_2013_lookbook18

Ջենիֆեր Բերն իր ապրանքանիշն ստեղծել է 2005 թ-ին: Ներկայում նա հիմնականում կենտրոնացած է աքսեսուարների հավաքածուի թողարկման վրա: Մազերի աքսեսուարների նոր հավաքածուն փոփոխական է, քանի որ այն առաջարկում է եւ նորաոճ, եւ կանացի տեսականի` առավել նրբացնելով մազերի զարդարանքները, որը կընդգծի ամբողջ տեսքը: Կարդալ մնացած մասը »

Versace-ի Գարուն-Ամառ 2013 հավաքածու


Իտալական Versace բարձրակարգ նորաձեւության տան կողմից ներկայացված Գարուն-Ամառ 2013 հավաքածուն կարելի է բնութագրել հետեւյալ կերպ` «Տաք, տաք, տաք»: Հավաքածուի ստեղծման ներշնչանքի աղբյուրը հունական Պանթեոնն է:

versace-spring-summer2013campaign1

Հանրահայտ կրքոտ մոդելներ Քեյթ Մոսը, Դարյա Վորբովան, Ջոան Սմոլլսը եւ Մարկոս Պիգոտը ներկայացնում են բազմաոճ հավաքածուն: Նախնական տպավորությամբ հավաքածուն ոչ այնքան հունական ծագում ունի, որքան գլադիատորական թեմայով է ներկայացված: Գլադիատորական ազդեցությունն ակնհայտ է մետաքսյա տունիկայի ձեւ ունեցող զգեստներում, ոսկե մանժետներում, եւ ծնկներին հասնող կաշվե կոշիկներում: Կարդալ մնացած մասը »

Alexander McQueen-ի Նախաաշուն 2013 հավաքածու


Alexander McQueen-ի Նախաաշուն 2013 հավաքածուն այնքան դրամատիկ եւ թատերական չէ, որքան ապրանքանիշի կողմից ներկայացված նախորդ հավաքածուները, սակայն այս մեկը նույնպես աչքի է ընկնում գրավչությամբ: Հրապուրիչ թեւքեր, բարձր օձիքներ, անհավատալի ծալազարդեր. այս ամենն առանձնակի տեսք է հաղորդում հավաքածուի ողջ տեսականուն:

alexander-mcqueen-pre-fall-2013-collection-10

Հավաքածուի կարեւորագույն տարր է բոլորածալը: Հավաքածուում ներառված են կարճ եւ վերարկուով զգեստներ` զարդարված շքեղ ծաղկավոր դետալներով: Կարդալ մնացած մասը »

Alexander McQueen-ի Նախագարուն 2013 կոշիկների հավաքածու


Alexander McQueen-ի Նախագարուն 2013 կոշիկների հավաքածուն ցնցող է ինչպես միշտ: Այն ներառում է բարձրակրունկ, հարթ ներբաններով կոշիկներ` զարդարված կենդանիների նկարներով եւ ճարմանդներով: Արտասովոր հավաքածուն ներկայացնում է նաեւ պարահանդեսի կիսակոշիկներ, սանդալներ:

alexander-mcqueen-pre-spring-2013-shoe-collection-12

Կոշիկների մի մասը պատրաստված է օձի կաշվից` զարդարված սեպերով, առջեւի մասում ոսկյա նրբաթիթեղով եւ այլ դետալներով: Գույները տատանվում են սեւ եւ սպիտակից մինչեւ մետալիկ բրոնզագույն, վառ կարմիր եւ նարնջագույն: Կարդալ մնացած մասը »