Burberry Prorsum-ի Գարուն-Ամառ 2013 աքսեսուարների հավաքածու
Կնոջ ցնցող տեսքը կախված է ցնցող աքսեսուարներից: Յուրօրինակ պայուսակների հետ համադրված նորաձեւ կոշիկները, վստահաբար, նրբագեղություն կհաղորդեն եւ կընդգծեն ձեր արտաքինը: Burberry Prorsum ապրանքանիշը, հենց նման նպատակ հետապնդելով, հանրության դատին է ներկայացրել Գարուն-Ամառ 2013 աքսեսուարների հավաքածուն: Գրավիչ պայուսակներ, կոշիկներ եւ կլաչեր ներառող հավաքածուն հմայիչ եւ ցնցող ամառային տեսք կհաղորդի:
Ոսկեգույն, կարմիր, կապույտ, մանուշակագույն, դեղին գույներով եւ սողունների կաշվից պատրաստված պայուսակները զարդարված են թափանցիկ դետալներով եւ մետաղյա ճարմանդներով: Ինչպես այս ապրանքանիշի հագուստի վերջին հավաքածուն, աքսեսուարները նույնպես մեծ ուշադրության արժանացան նորաձեւության աշխարհում: Եթե դուք այն կանանցից եք, ովքեր չեն վախենում լինել ուշադրության կենտրոնում, ապա աքսեսուարների այս հավաքածուն հենց ձեզ համար է: Կարդալ մնացած մասը »