Badgley Mischka-ի Աշուն 2013 հավաքածուի ցուցադրություն


Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում իր Աշուն 2013 հավաքածուն է ներկայացրել նաեւ Badgley Mischka ապրանքանիշը: Ինքնատիպ հավաքածուն ներառում է ինչպես դասական, այնպես էլ ամենօրյա կրելու հագուստներ: Որպես Նյու Յորքի նորձեւության շաբաթի մասնակից` այս ապրանքանիշը ներկայացնում է ցնցող աշնանային հավաքածու` նրբագեղ եւ դասական տեսականիով: Ի տարբերություն նախորդ հավաքածուի` այս անգամ ապրանքանիշը ներկայացրել է շքեղ եւ դասական հագուստներ, որոնք գրավիչ են եւ յուրօրինակ:

badgley-mischka-NYFW-2013FALL12

Երկու հայտնի դիզայներներ` Մարկ Բադգլին եւ Ջեյմս Միսչկան, ովքեր կանգնած են ապրանքանիշի հետեւում, հավաքածուում ներառել են այնպիսի դետալներ, որոնք բնորոշ են բարձր դասին եւ նրբագեղություն են հաղորդում` պիջակներ, ուղիղ իջնող կիսաշրջազգեստներ: Կարդալ մնացած մասը »

Դիանա Կրյուգերը` Մեծ Բրիտանիայի Glamour ամսագրի մարտի համարի շապիկի աստղ


Գերմանացի դերասան եւ նախկին մոդել Դիանա Կրյուգերը զարդարում է Մեծ Բրիտանիայի Glamour ամսագրի 2013 թվականի մարտի համարի շապիկը: Դերասանուհու ցնցող տեսքն ապահովում է բաց վարդագույն զգեստը, որի հետ համադրված է նաեւ նույն գույնի շպար: Նորաձեւության խորհրդանիշն ամսագրին տված հարցազրույցում խոսում է իր նպատակների եւ անձնական կյանքի մասին:

diane-kruger-covers-glamour-uk-march-2013-1

Նա անդրադառնում է նաեւ The Host ֆիլմին, ինչպես նաեւ կարմիր գորգի իր առաջին հանդերձանքին:

Խոսելով իր անձնական կյանքի մասին` դերասանուհին նշել է, որ երբ 30 տարեկան է դարձել, գիտակցել է, թե ինչքան անտեսված է իրականում: Կարդալ մնացած մասը »

Դոննա Կարանը ներկայացրել է Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուն


Հանրահայտ դիզայներ Դոննա Կարանը ներկայացրել է Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուն Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Նրա ստեղծագործությունները մշտապես խորհրդանշում են կնոջ հզորությունն ու կանացիությունը: Նրա ներկայացրած հավաքածուն արժանացել է ջերմ ընդունելության:

00050h_592x8881

Խոսելով հավաքածուի մասին` դիզայները նշել է, որ «այն ամբողջովին մարմնի մասին է»: Հավաքածուն ներառում է սեւ բաճկոն եւ կիսաշրջազգեստ, երեկոյան զգեստներ եւ տաբատներ: Կարդալ մնացած մասը »

Elie Saab-ի Գարուն 2013 հավաքածու


Էլի Սաաբը երեկոյան զգեստների վարպետ է: Նրա ստեղծած հավաքածուները մշտապես մեծ ուշադրության են արժանանում: Այդ առումով Գարուն 2013 հավաքածուն բացառություն չէ: Նրա ստեղծած ինքնատիպ եւ եթերային երեկոյան զգեստները կանացիություն են ներշնչում: Սպիտակ, բաց կապույտ, ոսկեգույն, կարմիր եւ սեւ զգեստները հնարավորություն կտան կանանց առանձնանալ ամբոխից:

elie-saab-haute-couture-spring-2013-collection-46

Հավաքածուն բացում է ծնկից ներքեւ ժանեկազարդ երեկոյան զգեստը: Այնուհետեւ մեկը մյուսի հետեւից գալիս են փայլփլուն եւ հետաքրքիր զգեստներ: Վերջիններս զարդարված են  տարբեր դետալներով` փայլուն ժանյակներ, ատլասե դետալներ: Կարդալ մնացած մասը »

Վիկտորիա Բեքհեմն աշնանային նոր հավաքածու է ներկայացրել


Հանրահայտ դիզայներ Վիկտորիա Բեքհեմը ներկայացրել է Աշուն 2013 հավաքածու Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Այս հավաքածուում նույնպես դիզայները հավատարիմ է մնացել իր ոճին: Հավաքածուում ներառված հագուստներն աչքի են ընկնում փուչիկի նման թեւքերով, կլոր ուսերով եւ լայն տոպերով, որոնք համադրված են նեղ իջնող կիսաշրջազգեստների հետ:

nyfw-victoria-beckham-fall-2013-collection3

Հավաքածուում ներկայացված տեսականին հիմնականում մուգ գույների մեջ է` դարչնագույն, մոխրագույն, սեւ եւ մանուշակագույն, նաեւ դեղին, որը փոքր-ինչ պայծառություն է հաղորդում հավաքածուին: Կարդալ մնացած մասը »

Noon by Noor-ը` Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում


Նորաձեւության աշխարհում նշանակալից իրադարձություն համարվող Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացվել է նաեւ Noon by Noor ապրանքանիշը: Վերջինս սեփական տարբերակով է ներկայացրել Աշուն 2013-ի թրենդները` ավելացնելով հարուստ երանգներ: Ներշնչանքի աղբյուր ունենալով արաբական աշխարհը` ապրանքանիշի հետ համագործակցող դիզայներները ստեղծել են կանացի բազմաոճ հագուստներ:

NYFW FALL 2013: NOON BY NOOR

Հավաքածուն ներկայանում է աշնանային գույներով` մուգ կապույտ, մոխրագույն, կարմիր, եւ, իհարկե, որոշ ավանդական ծաղկավոր նախշեր: Զարմանալի է, թե ինչպես է ապրանքանիշին հաջողվել կարճ ժամանակում նման հաջողություն գրանցել: Կարդալ մնացած մասը »

Նյու Յորքի նորաձեւության շաբաթ: Monique Lhuillier-ի Աշուն 2013 նորաձեւության ցուցադրություն


Հանրահայտ դիզայներ Մոնիկ Լյուիլիերը ներկայացրել է նորաձեւության ցնցող ցուցադրություն Նյու Յորքի նորաձեւութան շաբաթի շրջանակներում: Դիզայների Աշուն 2013 հավաքածուն գործվածքների, կտորների, նախշերի ու գույների խառնուրդ է: Տարվա գույնը` զմրուխտյա կանաչը, ներկայացված է տարբեր երանգներով: Հավաքածուում տեղ է գտել նաեւ մորթյա վերարկու, ինչպես նաեւ կարմիր գորգին արժանի երեկոյան զգեստ:

նորաձեւության ցուցադրություն

Հավաքածուն բացում են սպիտակ ձմեռային վերարկուները: Մորթին յուրաքանչյուր սեզոնի թրենդն է համարվում: Դիզայները դա ներկայացնում է երկու երանգներով վերարկուներում: Այնուհետեւ, ներկայացվում են կտորից կիսաշրջազգեստներ, կոստյումներ եւ զգեստներ: Դիզայները դրանք համադրում է առանձին բլուզների հետ: Կարդալ մնացած մասը »

Ապարանջանների բազմաոճ տեսականի


Պարտադիր չէ Սելենա Ուիլյամսը լինել թենիսի ապարանջաններ կրելու համար: Սակայն, կան բաներ, որ կարելի է նրանից սովորել: Նույնիսկ սպորտային ոճի հագուստ կրելիս, նա միշտ համադրում է դա հետաքրքիր ապարանջանների հետ: Սա ցույց է տալիս, որ թեեւ նա սպորտի ներկայացուցիչ է, սակայն կին է եւ մնում է նրբագեղ:

Ապարանջանների բազմաոճ տեսականի

Լսելով «դասական» բառը` մենք միշտ մտածում ենք հասարակ եւ խորիմաստ ինչ-որ բանի մասին, եւ սա հենց ճշգրիտ բնորոշում է ներկայացված ապարանջանների համար: Կարդալ մնացած մասը »

Emilio Pucci –ն ներկայացրել է Գարուն-Ամառ 2013 աքսեսուարների հավաքածու


Emilio Pucci ապրանքանիշը ներկայացրել է Գարուն-Ամառ 2013 աքսեսուարների  հավաքածու: Պիտեր Դունդասի կողմից ստեղծված հավաքածուի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել վիշապը եւ չինական մշակույթը: Հավաքածուն ներառում է պայուսակներ, կլաչեր, հարթ ներբաններով  սանդալներ,  որոնք զարդարված են վիշապի գլխով եւ այլ առասպելական կերպարների  մարմիններով:

Untitled-8

Հավաքածուի ողջ տեսականին հանդես է գալիս յուրօրինակ ոճով եւ գունային բազմազանությամբ: Հավաքածուն գալիս է ապացուցելու, որ ասիական ոճը գալիք սեզոնների թրենդն է լինելու: Կարդալ մնացած մասը »

Prabal Gurund-ը նոր հավաքածու է ներկայացրել


Prabal Gurund ապրանքանիշը հանդես է եկել նոր հավաքածուի ցուցադրությամբ` Նյու Յորքի Նորաձեւության շաբաթի շրջանակներում: Ցուցադրության ժամանակ հանդիսատեսին նախ եւ առաջ ցնցել են կաշվե հագուստով մոդելները: Հավաքածուում տեղ են գտել տարբեր ոճերի հագուստներ` հիմնականում մուգ գույների մեջ:

կաշվե հագուստ

Խոսելով հավաքածուի մասին` Գուրունդը նշել է, որ դրա հիմքում կնոջ հզորության գաղափարն է դրված:

«Ես միշտ զգացել եմ, որ կանանց ամենամեծ զենքն իրենց կանացիությունն է: Ես ցանկացել եմ ցույց տալ երկու կողմերն էլ` եւ կանացիությունը, եւ ֆիզիկական ուժը»,- նշել է դիզայները: Կարդալ մնացած մասը »