Versace-ի Աշուն 2013 հավաքածուն` Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում


Versace ապրանքանիշը, հավատարիմ մնալով իր ոճին, ներկայացնում է Աշուն 2013 հավաքածու Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Ներառելով կաշվե տեսականի, մետաղյա դետալներ եւ կտորից կարված հագուստներ` հավաքածուն կարելի է բնորոշել հետեւյալ կերպ` «նորաձեւությունը հանդիպում է ռոք շոուի»:

versace-fall-2013-show-at-milan-fashion-week-1

Հավաքածուում տեղ են գտել դասական ոճի վերարկուներ, գայթակղիչ զգեստներ եւ կաշվե կոստյումներ` զարդարված շղթաներով, ճարմանդներով: Կոստյումները համադրված են հետաքրքիր բազմագույն եւ բազմաոճ տոպերի հետ:

versace-fall-2013-show-at-milan-fashion-week-38

Դետալները եւ աքսեսուարները հիմնականում պատրաստված են մետաղից: Թե կոշիկները, թե ապարանջանները, օձիքները եւ հագուստի այլ մասեր կրում են սեպեր: Նույնիսկ ականջօղերն են պատրաստված մեծ սեպի տեսքով: Կարդալ մնացած մասը »

DSquared2-ի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածու


DSquared2 ապրանքանիշը հանդես է եկել Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուի ցուցադրությամբ Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Ապրանքանիշի աշխատակիցների թիմը, մեկնաբանելով ներկայացված հավաքածուն, նշել է, որ հիմնական գաղափարն այն է, որ սա սեւ եւ սպիտակ նկար է, իսկ մոդելները դրանց միակ գույներն են:

00120h_592x8881

Աշնանային այս հավաքածուն նմանություն ունի հունվարին ներկայացված տղամարդկանց հագուստի հավաքածուի հետ: Թվում է, թե մոդելները բեմում հայտնվել են իրենց ընկերների զգեստապահարաններից գողացված հագուստներով` ունենալով տղամարդկանց ոճ: Մոդելները ներկայացված հագուստները համադրել են ինքնատիպ գլխարկների հետ: Կարդալ մնացած մասը »

Prada-ն աշնանային հավաքածու է ներկայացրել Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում


Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում Աշուն 2013 հավաքածուի ցուցադրությամբ է հանդես եկել նաեւ Prada ապրանքանիշը: Հավաքածուն շատ բազմազան է` ներառելով վերարկուներ, զգեստներ, կիսաշրջազգեստներ, տոպեր` պատրաստված տարբեր նյութերից` կաշի, բուրդ, մորթի եւ այլն: Հավաքածուի որոշ տեսականի կրում է նախորդ տարվա աշնանային հավաքածուի դետալներ: Խոսքը հիմնականում վերաբերում է ծաղկավոր դետալներին, որոնք տեղ են գտել նաեւ այս տարվա հավաքածուում:

prada-fall-2013-show-at-milan-fashion-week-1

Հավաքածուի ցուցադրության մեկնարկը տրվում է բրդյա զգեստի ներկայացմամբ: Այնուհետեւ մեկը մյուսի հետեւից ցուցադրվում են տարբեր ոճի զգեստներ: Զգեստներին փոխարինելու են գալիս վերարկուները` համադրված փայլուն մետալիկ գոտիների եւ հարթ ներբաններով կոշիկների հետ: Կարդալ մնացած մասը »

Fendi-ի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուի ցուցադրություն


Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում շարունակվում է հանրահայտ ապրանքանիշների հավաքածուների շքերթը: Իր հերթական Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուն է ներկայացրել Fendi ապրանքանիշը: Ամենաառաջին բանը, որն աչքի է ընկնում հավաքածուն դիտելիս, մորթու առկայությունն է: Իտալական բարձրակարգ նորաձեւության տան կողմից ներկայացված հավաքածուն ներառում է հիմնականում մորթյա հագուստների տեսականի: Մորթին օգտագործված է նաեւ որպես ձեռնոցների, նույնիսկ ակնոցների զարդարման միջոց:

00010h_592x888

Մոդելները հանդես են գալիս մորթյա դետալներով բազմագույն հագուստներով` մուգ մանուշակագույն, վարդագույն, նարնջագույն: Նույնիսկ այն դեպքում, երբ հագուստները պատրաստված չեն մորթուց, այնպիսի գործվածքներ են ընտրված, որոնք շատ նման են դրան: Կարդալ մնացած մասը »

Միլանի նորաձեւության շաբաթ: Alberta Ferretti-ի Աշուն 2013 հավաքածու


Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում Alberta Ferretti ապրանքանիշը հանդես է եկել Աշուն 2013 հավաքածուի ցուցադրությամբ: Կոկտեյլային զգեստներ, կանացի վերարկուներ, գեղեցիկ բլուզներ եւ կիսաշրջազգեստներ ներառող հավաքածուն նրբագեղություն է հաղորդում: Հավաքածուն ձեւավորված է միատոն գունային երանգներով, սակայն ներառված է նաեւ վառ գույների տեսականի` կարմիր, կանաչ, կապույտ, մանուշակագույն:

milan-fashion-week-alberta-ferretti-fall-2013-collection3

Հագուստները կրում են ժանյակներ, մորթի եւ բուրդ: Հավաքածուում տեղ գտած հագուստներն առանձնանում են ինքնատիպ գոտիներով: Ապրանքանիշի կողմից առաջարկված երեկոյան զգեստները նախատեսված են հենց կարմիր գորգի համար: Կարդալ մնացած մասը »

Սրտեր, մետաղ եւ կաշի` Burberry Prorsum-ի աշնանային հավաքածուում


Burberry Prorsum ապրանքանիշի կողմից առաջարկված Աշուն 2013 հավաքածուն աչքի է ընկնում կտորից կարված հագուստներով: Հավաքածուում ներառված են կիսաշրջազգեստներ, վերարկուներ, զգեստներ: Մետաղյա դետալները հիմնականում տեղ են գտել գոտիներում եւ կոճակներում: Հագուստները կրում են նաեւ ծոպեր եւ ճարմանդներ:

hearts-leather-and-metal-at-burberry-prorsum-fall-2013-show1

Նախշազարդ կտորներն առկա են հավաքածուի ողջ տեսականիում` կիսաշրջազգեստներ, տոպեր, զգեստներ: Նույնիսկ կոշիկներն են զարդարված նման կտորներով: Հավաքածուում մեծ տեղ է հատկացված կաշվե դասական հագուստներին: Նաեւ ներկայացված են տարբեր չափսերի վերարկուներ` զարդարված ոսկեգույն նախշերով եւ մետաղյա դետալներով: Կարդալ մնացած մասը »

Osman-ի Աշուն 2013 նորաձեւության ցուցադրություն


Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում Osman ապրանքանիշը հանդես է եկել Աշուն 2013 հավաքածուի ցուցադրութւամբ: Հավաքածուում տեղ գտած սեւ եւ սպիտակ գույներով ձեւավորված զգեստները գրավիչ եւ գեղեցիկ են: Հավաքածուում ներկայացված են նաեւ տոպեր, սահող տաբատներ եւ կիսաշրջազգեստներ:

lfw-osman-fall-2013-show1

Կտորեղենը հավաքածուի հիմնական տարրն է: Հավաքածուում ներառված կտորից կարված տոպերը եւ զգեստները համադրված են հետաքրքիր գոտիների հետ: Մորթին օգտագործված է ոչ միայն աքսեսուարներում. տոպերը, կիսաշրջազգեստները, ինչպես նաեւ վերարկուները նույնպես կրում են մորթյա դետալներ` սպիտակ, սեւ եւ մոխրագույն գույների: Կարդալ մնացած մասը »

«Օսկար» մրցանակաբաշխության լավագույն զգեստները


Փետրվարի 24-ին վերջապես տեղի ունեցավ երկար սպասված «Օսկար 2013» մրցանակաբաշխությունը: Երեկոյի ընթացքում կարմիր գորգի վրա հայտնվում էին հոլիվուդյան աստղերը` աշխարհահռչակ դիզայներների կողմից ներկայացված շքեղ զգեստներով: Ձեզ ենք ներկայացնում դերասանուհիների առավել աչքի ընկած զգեստները:

Ամերիկյան դերասանուհի, մոդել Օլիվիա Մանը կարմիր գորգի վրա հայտնվել է Marchesa ապրանքանիշի կողմից առաջարկված ուսերը բաց կարմիր երեկոյան զգեստով` համադրված գեղեցիկ կարված իրանակապի հետ:

oscars-2013-25

Դերասանուհի Ջեսիկա Չեստեյնը ներկայացել է արարողությանը` կրելով բաց երանգի ուսերը բաց երեկոյան զգեստ` զարդարված սպիտակ քարերով եւ բյուրեղիկներով: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված դերասանուհին Giorgio Armani-ի կողմից առաջարկված զգեստը համադրել էր Harry Winston ապրանքանիշի ադամանդե ականջօղերի հետ: Կարդալ մնացած մասը »

Marchesa-ի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուի ցուցադրություն


Մինչ աշխարհահռչակ աստղերը զբաղված են կարմիր գորգին հայտնվելու պատրաստություններով, Marchesa ապրանքանիշը Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացրել է Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածու: Ապրանքանիշը ասոցացվում է կարմիր գորգի հանդերձանքի հետ, քանի որ մասնագիտացված է երեկոյան հեքիաթային զգեստների ստեղծման մեջ:

00010h_592x8883

Ներկայացված տեսականին աչքի է ընկնում ոճային բազմազանությամբ: Մոդելները բեմում հայտնվում են տարբեր հագուստներով` երեկոյան զգեստներ, տաբատներ: Այսպիսով, այս անգամ հավաքածուն ավելի թատերական տեսք ունի, քան կարմիր գորգը: Կարդալ մնացած մասը »

Giles –ի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածու


Հայտնի մոդել Քրիստեն Մքմենամին ներկայացրել է Giles ապրանքանիշի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուի տեսականին Լոնդոնի  նորաձեւության շաբաթի շրջանակներում: Սատանայի տեսքով մոդելին բեմում փոխարինելու են գալիս Կարա Դելեվինը, Էդի Կամփելը, Ջորջիա Մեյ Ջագերը: Սպիտակ զգեստներին փոխարինում են ոսկեգույն, մուգ մանուշակագույն եւ դարչնագույն տեսականին, իսկ եզրափակումը տրվում է սեւ երեկոյան զգեստի ցուցադրությամբ: Վերջինիս միջոցով ներկայացվում են դժոխքն ու դրախտը, իսկ դիզայներին հաջողվում է դրախտը այդքան գեղեցիկ եւ ցնցող ներկայացնել:

Untitled-71

Հավաքածուում տեղ գտած զգեստները համադրված են ինքնատիպ ձեռնոցների հետ` զարդարված Սվարովսկի ապրանքանիշի դետալներով: Կարդալ մնացած մասը »