Թագավորական նորաձեւություն`Alexander McQueen-ի աշնանային հավաքածուում
Alexander McQueen ապրանքանիշը հանդես է եկել իր Աշուն 2013 հավաքածուի ցուցադրությամբ: Թագավորական վերաիմաստավորված հանդերձանք ներառող հավաքածուն բավականին գրավիչ եւ նրբագեղ է: Մոդելները ցուցադրում են զարմանալի զգեստներ` զարդարված անհավատալի դետալներով` կորսետներ, ժանյակներ, ինքնատիպ կոշիկներով համադրված: Մարգարիտներով, ոսկյա դետալներով եւ խնամված օձիքներով զարդարված զգեստները համադրված են ինքնատիպ գլխազարդերի հետ:
Միատոն հավաքածուի ցւոցադրությունը սկսվում է մի քանի սպիտակ զգեստների ներկայացմամբ` երկար շրջազգեստներով, առանձին թեզանիքներով եւ այլ դետալներով` ինչպիսին է արծաթյա գոտին: Հաջորդ չորս զգեստները ձեւավորված են առավել մուգ գույների մեջ, եւ ճարմանդներին փոխարինելու են գալիս մարգարիտները: Կարդալ մնացած մասը »