Mulberry-ի պայուսակները գնալով փոքրանում են


Mulberry ապրանքանիշը թողարկել է պայուսակների հավաքածու, որը կրում է The Del Rey անվանումը: Հավաքածուի ստեղծման համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել երգչուհի Լանա Դել Ռեյի երաժշտությունը, ով նաեւ հանդես է եկել H&M ապրանքանիշի գովազդային հոլովակում, Vogue ամսագրին շապիկին:

mulberrys-del-rey-bag-gets-smaller-1

Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Էմմա Հիլը, մեկնաբանելով հավաքածուի անվանման ընտրությունը, նշել է, որ Լանան մշտապես հանդես է գալիս երիտասարդ տեսքսվ, իսկ նրա ոճը ներշնչել է ստեղծել նրբագեղ եւ ինքնատիպ պայուսակներ: Կարդալ մնացած մասը »

Ռիհաննան` Մեծ Բրիտանիայի Elle ամսագրի ապրիլի համարի շապիկին


Հանրահայտ երգչուհի Ռիհաննա հայտնվել է Մեծ Բրիտանիայի Elle ամսագրի 2013 թվականի ապրիլի համարի շապիկին: Ռիհաննայից շատ չի լինում, ուստի երգչուհու ոչ թե մեկ, այլ երկու նկարներն են հայտնվել ամսագրի շապիկին: Ամսագրին տված հարցազրույցում երգչուհին բացահայտում է իր հարաբերություններին վերաբերող գաղտնիքներ, խոսում է իր Գարուն-Ամառ 2013 հավաքածուի եւ մի շարք այլ թեմաների մասին:

rihanna-elle-uk-2013april-12

24-ամյա երգչուհու` ամսագրի համար ներկայացված ֆոտոշարքն արված է հանրահայտ պերուացի լուսանկարիչ Մարիանո Վիվանկոյի կողմից: Ռիհաննան կրում է River Island-ի կողմից ներկայացված կիսաշրջազգեստ` համադրված Louis Vuitton-ի նրբագեղ տոպի հետ: Կարդալ մնացած մասը »

Առասպելական ներքնազգեստներ` Lidique-ի կողմից


Lidique ներքնազգեստների ապրանքանիշը թողարկել է անկրկնելի տեսականի ներառող նոր հավաքածու` «Առասպելական թռչուններ» անվանմամբ: Ռումինիայում հաստատված այս ապրանքանիշի համար այս անգամ նեշնչանքի աղբյուր է հանդիսացել հենց ռումինական արվեստը: Ապրանքանիշը գրավիչ գույները համադրել է գայթակղիչ թափանցիկ շղարշների հետ` ստանալով շքեղ ներքնազգեստներ:

Untitled-1

Այս ապրանքանիշի տեսականին նախատեսված է այն կանանց համար, ովքեր սիրում են իրենց կյանքը  մի փոքր դրամատիկ ձեւով ներկայացնել, սակայն նախընտրում են նաեւ հարմարավետություն: Կարդալ մնացած մասը »

Agent Provocateur-ի 2013 թ-ի լողազգեստների հավաքածու


Agent Provocateur ներքնազգեստների հանրահայտ ապրանքանիշը վերջերս թողարկել է շքեղ լողազգեստների նոր հավաքածու: Այն կանայք, ովքեր ցանկանում են ծողափին տպավորիչ տեսք ունենալ, կարող են նախապատվությունը տալ ապրանքանիշի կողմից առաջարկված այս գրավիչ հավաքածուին:

agent-provocateur-spring-summer-2013-swimwear

Զարմանալի է, թե ապրանքանիշի հետ համագործակցող դիզայներներին ինչպես է հաջողվել նման բարձրաճաշակ տեսականի ներկայացնել: Հավաքածուում ներկայացված են թե բավականին հասարակ, թե բարձրակարգ նորաձեւության նմուշ հանդիսացող շքեղ լողազգեստներ: Կարդալ մնացած մասը »

Նատալիա Վոդիանովան մոդելավորել է Centro-ի վերջին հավաքածուի կոշիկները


Centro ապրանքանիշը հանրության դատին է ներկայացրել կոշիկների նոր հավաքածու, որը ստեղծել է ռուս հայտնի դերասան եւ մոդել Նատալիա Վոդիանովան: Նրա առաջնային նպատակը եղել է այն, որ կոշիկները կրելիս կանայք իրենց արքայադստրերի նման զգան: Հավաքածուում տեղ գտած կոշիկները ներկայացված են երեք գույներով` սեւ, բեժ եւ վարդագույն:

natalia-vodianova-designed-shoe-collection-for-charity-campaign

Վոդիանովնա, ի դեպ, միակ մոդելը չէ, ով համագործակցում է կոշիկի ապրանքանիշի հետ: Անյա Ռուդկիը համագորցակցել է Zanotti ապրանքանիշի հետ` ստեղծելով ինքնատիպ կոշիկներ եւ աքսեսուարներ: Կարդալ մնացած մասը »

Շքեղ ներքնազգեստներ` Women Secret-ի կողմից


Ցանկացած տղամարդ գիտակցում է, որ դժվար է հասկանալ` ինչ է կինը ցանկանում, սակայն բոլորն էլ գիտեն, որ կինը երբեք չի հրաժարվում գեղեցիկ ներքնազգեստից: Իսպանական Women Secret ապրանքանիշը կարողանում է ինքնատիպ հավաքածուների միջոցով բավարարել կանանց: Վերջերս ապրանքանիշը ներկայացրել է Գարուն-Ամառ 2013 ներքնազգեստների հավաքածու, որն ամառային տրամադրություն կհաղորդի ներքնազգեստի պահարանին:

women-secret-spring-summer-2013-149

Հավաքածուում ներառված ներքնազգեստները նրբագեղ պաստելային երանգներ են կրում եւ զարդարված են գեղեցիկ ժանյակներով: Միանշանակ նրբագեղ եւ կանացի այս ներքնազգեստները գրավիչ եւ գայթակղիչ տեսք կհաղորդեն կանանց: Կարդալ մնացած մասը »

Dolce & Gabbana-ն ներկայացրել է Աշուն-Ձմեռ 2013/2014 ակնոցների հավաքածու


 Dolce & Gabbana հանրահայտ նորաձեւության տունը Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացրել է Աշուն-Ձմեռ 2013/2014 ակնոցների հավաքածուն: Հանրահայտ դիզայներներ Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան ներկայացրել են ինքնատիպ մոդելավորմամբ ակնոցներ, որոնք անտարբեր չեն թողնի նորաձեւությանը հետեւող անձանց: Հարուստ զարդարված շրջանակներով ակնոցներն առանձնանում են նախորդ հավաքածուներից:

dolce-gabbana-fall-winter-2013-eyewear-sunglasses-9

Գեղեցիկ զարդարված ակնոցները հնադարյան որմնանկարներ են հիշեցնում կամ նման են նուրբ ժանյակի: Շրջանակների ոսկեգույն վարդերը կամ ծաղկած սաղարթները նրբագեղ ոճ են հաղորդում ակնոցներին: Կարդալ մնացած մասը »

Elie Saab ապրանքանիշն աշնանային հավաքածու է ներկայացրել


Փարիզի նորաձեւության շաբաթի վերջին օրը հետաքրքիր հավաքածուի ցուցադրությամբ է հանդես եկել Elie Saab ապրանքանիշը: Լիբանանցի դիզայների ստեղծած հավաքածուն, ինչպես միշտ, նրբագեղ է, խիստ եւ գրավիչ: Ապրանքանիշն անակնկալ եւ աննախադեպ ցուցադրություն է ներկայացրել բարձրակարգ նորաձեւության մոդելների մասնակցությամբ:

elie-saab-2013fall-39

Հավաքածուում մեծ տեղ են զբաղեցնում ժանյակները, գործվածքները, որոնք էլ հենց ապահովում են հագուստների նրբագեղությունը: Հավաքածուում ներառված հագուստները ներկայացված են ինքնատիպ ձեւավորմամբ, որոնք ընդգծում են կնոջ կանացիությունը: Հավաքածուին առանձնակի հմայք են տալիս սեւ մետաքսյա եւ մորթյա հագուստները: Կարդալ մնացած մասը »

Chanel-ի Աշուն 2013 հավաքածուի ցուցադրություն


Chanel ապրանքանիշը հանդես է եկել նոր` Աշուն 2013 հավաքածուի ցուցադրությամբ: Տվիդից կարված հագուստներ ներառող հավաքածուն լի է անակնկալներով եւ ծայրահեղություններով: Հավաքածուում տեղ են գտել շքեղ սեւ կարճ զգեստներ, տարօրինակ անհամաչափ վերարկուներ, ինչպես նաեւ ջինսեր: Վերարկուներին հետաքրքիր տեսք են հաղորդում աքսեսուարները եւ կոշիկները: Դրանք ներառում են վառ գույների մորթյա կարճ գլխարկներ, կաշվե երկարաճիտ կոշիկներ` զարդարված շղթաներով եւ LEGO-ի տեսք ունեցող ձեռքի պայուսակներ:

its-all-tweed-at-chanel-fall-2013-fashion-show-fur-hat

Ցուցադրությունը բացում են հետաքրքիր ձեւավորմամբ վերարկուները, որոնց հետեւում են տվիդից կարված բաճկոնները` համադրված տղամարդու ոճի կոշիկների եւ կաշվե երկարաճիտ կոշիկների հետ: Հավաքածուում ներառված հագուստների մեծ մասը սեւ, մուգ վարդագույն, կապույտ եւ սպիտակ գույների մեջ է ներկայացված: Կարդալ մնացած մասը »

Miu Miu-ի հավաքածուի ցուցադրությունը եզրափակել է Փարիզի նորաձեւության շաբաթը


Miu Miu ապրանքանիշը ներկարացրել է իր վերջին Աշուն 2013 հավաքածուն` եզրափակելով նորաձեւության աշխարհում ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը` Փարիզի նորաձեւության շաբաթը: Հավաքածուն, իսկապես, գրավիչ է, որը ներկայացված է մի փոքր ռետրո ոճով եւ այս ապրանքանիշին բնորոշ աքսեսուարներով:

miu-miu-fall2013-collection33

Չնայած այն հանգամանքին, որ հավաքածուն վերջինն էր Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում` այն մեծ ոգեւորությամբ ընդունվեց: Կարդալ մնացած մասը »