Վիկտորիա Բեքհեմը նոր հավաքածու է ներկայացրել


Հայտնի դիզայներ եւ մոդել Վիկտորիա Բեքհեմը նոր հավաքածու է թողարկել, որում ներկայացված են իր տարբեր տարիների հավաքածուներից ընտրված հետաքրքիր հագուստներ: Դիզայները նշել է, որ նման նախաձեռնության նպատակը բացառիկ արտադրանք ներկայացնելն էր` պահպանելով իր ուրույն ձեռագիրը: Բեքհեմն այս հավաքածուն ստեղծել է ի պատասխան այն անձանց խնդրանքների, ովքեր ցանկանում էին կրել հագուստներ իր նախկին հավաքածուներից, ուստի վերջիններս նոր շնչով են ներկայացվել: «Հույս ունեմ` այս թարմացված ոճի հագուստները կդառնան ինքնատիպ նմուշներ»,- ընդգծել է դիզայները:

victoria-beckham-launches-capsule-icon-collection

Վիկտորիա Բեքհեմն իր հավաքածուն ներկայացրել է Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Կարդալ մնացած մասը »

Դիտա ֆոն Թիզը` 3D զգեստով


Ամերիկյան երգչուհի, դերասանուհի եւ մոդել Դիտա ֆոն Թիզը ներկայացրել է ցնցող 3D զգեստ, որը ստեղծել են դիզայներ Միշել Շմիդտը եւ ճարտարապետ Ֆրանսիս Բիտոնտին: Նեյլոնից պատրաստված զգեստը կրում է 12 հազար սեւ Սվարովսկի բյուրեղիկներ: Զգեստի կորսետի հատվածն ընդգծում է իրանը:

dita-von-teese-tries-on-stunning-3d-printed-dress

Այս ինքնատիպ զգեստը ցուցադրվել է Նյու Յորքի Էյս հյուրանոցում: Դիտան այս կրեատիվ ձեւավորմամբ զգեստում ինչպես միշտ ցնցող տեսք ուներ: Միշել Շմիդտը զգեստներ է մոդելավորել այնպիսի հայտնի աստղերի համար, ինչպիսին է Լեդի Գագան: Կարդալ մնացած մասը »

Պայուսակների նոր հավաքածու` «Դու չես կարող կեղծել նորաձեւությունը» խորագրով


Ամերիկյան դիզայներների խորհուրդը եւ eBay-ը նոր ակցիա են նախաձեռնել` թողարկելով ինքնատիպ պայուսակների հավաքածու` «Դու չես կարող կեղծել նորաձեւությունը» խորագրով, որոնք հասանելի կլինեն մարտի 18-ից` բացառապես eBay-ով: Շուրջ 90 դիզայներներ համախմբվել են ստեղծելու պայուսակների այս հավաքածուն` պայքարելով նորաձեւության ոլորտում կեղծումների դեմ:

2013-you-cant-fake-fashion-bag-collection-ralph-lauren

Պայուսակներն աճուրդի են հանվելու eBay-ում` 100 ԱՄՆ դոլար նախնական գնով: Օրիգինալ պայուսակների այս հավաքածուն ներառում է մոդելներ այնպիսի հայտնի նորաձեւության տներից, ինչպիսիք են` Derek Lam, J. Mendel, Prabal Gurung, Rag & Bone, Carolina Herrera, Rodarte, Tabitha Simmons, Ralph Lauren: Կարդալ մնացած մասը »

Մայլի Սայրուսը` Cosmopolitan ամսագրի շապիկին


Ամերիկյան դերասանուհի եւ երգչուհի Մայլի Սայրուսը հայտնվել է Cosmopolitan ամսագրի 2013 թվականի մարտի համարի շապիկին: Ամսագրին տված հարցազրուցում Սայրուսն անդրադառնում է դերասան Լիամ Հեմսվորդի հետ իր առաջիկա ամուսնությանը, իր ակնկալիքներին, ծրագրերին եւ առհասարակ իր կյանքին: Ամսագրի համար արված ֆոտոշարքում նա պարզապես ցնցող տեսք ունի:

miley-cyrus-cosmo-march-2013-01

Նա նշել է, որ իր համար առաջնային նշանակություն ունեն Լիամի հետ հարաբերությունները: Կարդալ մնացած մասը »

Gucci-ն ներկայացրել է էկոլոգիապես մաքուր պայուսակներ


Gucci հանրահայտ ապրանքանիշը ներկայացրել է նոր պայուսակներ` պատրաստված կովի կաշվից, որոնց հետ տրամադրվում են նաեւ անձնագրեր` այդ կովերի կյանքի պատմության նկարագրությամբ: Կովերը, որոնց կաշին օգտագործվել է այս պայուսակները պատրաստելու համար, բազմացվել են բրազիլական ռանչոներում, որոնք զոհ չեն գնում անտառահատմանը: Ապրանքանիշը նաեւ 65 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է տրամադրել Վայրի բնության ազգային ֆեդերացիային` անտառահատման դեմ պայքարի համար:

sustainable-fashion-gucci-creates-line-of-eco-friendly-handbags-hobo

Համագործակցելով Փարիզի նորաձեւության շաբաթի կազմակերպչական անձնակազմի եւ Վայրի բնության ազգային ֆեդերացիայի հետ` ապրանքանիշը սկսել է թողարկել էկոլոգիապես մաքուր աքսեսուարներ` հուսալով, որ այս քայլն օրինակ կծառայի նաեւ այլ ապրանքանիշների համար:  Կարդալ մնացած մասը »

Հեյլի Սթեյնֆելդը հայտնվել է Fashion ամսագրի շապիկին


Ամերիկյան դերասանուհի Հեյլի Սթեյնֆելդը հայտնվել է Fashion ամսագրի մարտի համարի շապիկին: Lanvin ապրանքանիշի կողմից ներկայացված ինքնատիպ զգեստով երիտասարդ դերասանուհին շքեղ տեսք ունի: Ամսագրին տված հարցազրույցում դերասանուհին խոսում է Հոլիվուդում իր ապագայի, նորաձեւության եւ այլ թեմաների շուրջ:

hailee-steinfeld-covers-fashion-march-2013-01

16 ամյա դերասանուհին իր դերասանական կարիերան սկսել է 8 տարեկանից` հայտնվելով մի քանի ֆիլմերում: 2010 թվականին ներկայացված «Իրական նվեր» ֆիլմում նա գլխավոր դերակատարն է` ընտրված 15 հազար աղջիկներից: Այժմ նա հանրահայտ է` մրցանակներ, նոր ֆիլմեր, ամսագրերի շապիկներ:

hailee-steinfeld-covers-fashion-march-2013-03

Այս ամսագրի շապիկին դերասանուհին հասուն եւ տպավորիչ տեսք ունի: Կարդալ մնացած մասը »

Ինչպես գարնանը թարմ տեսք ունենալ


Արդեն գարուն է, եւ եթե եղանակը տաք է, ժամանակն է թարմացնել տեսքը: Դիզայներները կանանց խորհուրդ են տալիս հետեւել մի քանի թրենդների, որոնք չեն ազդի դրամապանակի վրա եւ կանանց ինքնատիպ տեսք կհաղորդեն:

Պետք է թարմացնել զգեստապահարանը գարնան համար` մեծ տեղ հատկացնելով սեւ եւ սպիտակ հագուստին

how-to-update-your-look-for-spring-2013-black-and-white

Այս երկու գույներն էլ դասական են եւ կարող են հազարավոր ինքնատիպ կերպարներ ստեղծել: Խորհուրդ է տրվում ընտրել կաշվե կիսաշրջազգեստներ, կտորից տաբատներ, սպիտակ վերնաշապիկներ, սեւ կամ սպիտակ սպորտային հագուստներ, եւ գարնանային ու ամառային ցնցող տեսքը պատրաստ կլինի: Հարկ է նշել, որ այս գույները երբեք նորաձեւությունից դուրս չեն գալիս:

Եթերային կտորներ

how-to-update-your-look-for-spring-2013-sheer-fabrics

Կտորից կիսաշրջազգեստները, տոպերը եւ հագուստի այլ տարրերը նույնպես գարնանային թրենդ են: Դրանք ձեզ ինքնատիպ տեսք կհաղորդեն եւ կառանձնացնեն շրջապատից: Կարդալ մնացած մասը »

Էդի Քեմփբելը` բրիտանական Vogue ամսագրի ապրիլի համարի շապիկին


Բրիտանացի մոդել Էդի Քեմփբելը հայտնվել է բրիտանական Vogue ամսագրի ապրիլի համարի շապիկին: Ի դեպ, վերջին մի քանի ամսիների ընթացքում առաջին անգամ է, որ ամսագրի շապիկին հայտնվում է հենց մոդել: Հայտնի ոճաբան Ջո Մաքքենայի եւ լուսանկարիչ Դեվիդ Սիմսի կողմից արված ֆոտոշարքում մոդելը ցնցող տեսք ունի: 22-ամյա մոդելը, ով հայտնի է դարձել 60-ականների իր օրիգինալ ոճով, առաջին անգամ է  հայտնվում այս հանրահայտ ամսագրի շապիկին:

campbell-vogue-april-2013-2

Խոսելով ամսագրի մասին` մոդելը նշել է, որ մեծ պատիվ է հայտնվել Vogue-ի նման հանրահայտ ամսագրի շապիկին: Նա ընդգծել է, որ ժամանակին նայում էր ամսագրի շապիկին հայտնված աստղերի նկարներին եւ ցանկանում նմանվել նրանց: Կարդալ մնացած մասը »

Louis Vuitton-ը ներկայացրել է Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածու


Հանրահայտ Louis Vuitton ապրանքանիշը ներկայացրել է Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածու: Հնադարյան հյուրանոցի միջանցքի վերածված բեմահարթակ` շքեղ դռներով, որոնց հետեւում ռետրո ոճի սենյակներն են` սա ապրանքանիշի նորաձեւության ցուցադրության նկարագրությունն է: Առաջիկա սեզոնների համար լեգենդար նորաձեւության տունն առաջարկում է հագուստներ` մի փոքր մելանխոլիկ տրամադրությամբ:

louis-vuitton-fall-winter-2013-54

Բեմահարթակի օրիգինալ զարդարանքները հնարավորություն են տալիս հանդիսատեսին պատկերացում կազմել մութ դարաշրջանի կանանց ապրելակերպի մասին եւ ավելի լավ հասկանալ նրանց ոճն ու պահանջները: Դիզայներ Մարկ Յակոբը նշել է, որ իր հավաքածուն ռոմանտիկ, ցնցող եւ սեքսուալ է, եւ մոդել Քեյթ Մոսը միակն է, ով կարող է այդ հասկացությունները ներկայացնել լավագույն ձեւով:

louis-vuitton-fall-winter-2013-17

Աշուն-Ձմեռ հավաքածուի միջոցով դիզաներները ցանկանում են վեր հանել էմոցիաներ: Կարդալ մնացած մասը »

Top 10 հետաքրքիր ամսագրերի մարտի համարի շապիկներ


Մարտը դեռ նոր է սկսվել, սակայն արդեն հանրության ուշադրությանն են ներկայացվել հետաքրքիր ամսագրերի այս ամսվա համարի շապիկներ: Ձեզ ենք ներկայացնում այդ ամսագրերը` դրանց շապիկներին հայտնված աստղերով:

1.    Teen Vogue 

top-10-magazine-covers-for-march2013-1

Այս ամսագրի մարտի համարի շապիկին հայտնվել է երիտասարդ հոլիվուդյան դերասանուհի Խլոյա Մորեցը: Յուրահատուկ ոճով հագնված դերասանուհին շքեղ եւ համարձակ տեսք ունի:

2. Instyle

top-10-magazine-covers-for-march2013-4

Այս ամսագրի մարտի համարի շապիկը զարդարում են Ռաշել Ուեյցը, Միշել Ուիլյամսը եւ Միլա  Կունիսը: Oz the Great and Powerful ֆիլմում խաղալով գրեթե նույնանման դերեր` նրանք հենց երեքով են հայտնվել ամսագրի շապիկին: Աղջիկները, վարդագույն եւ կապույտ հագուստներով, բավականին գրավիչ տեսք ուներ Կարդալ մնացած մասը »