Միշել Օբաման` Vogue ամսագրի շապիկին
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հայտնվել է Vogue US ամսագրի 2013 թվականի ապրիլի համարի շապիկին: Միշել Օբաման կրում է Reed Krakoff-ի մոդելավորած զգեստը, որն ԱՄՆ առաջին տիկինն ընտրել է հենց իր զգեստապահարանից: Ֆոտոշարքի հեղինակն աշխարհահռչակ լուսանկարիչ Աննի Լեյբովիչն է: Սպիտակ տան Կանաչ սենյակում անցկացված ֆոտոսեսիայի ժամանակ Միշել Օբաման կրում է նաեւ Միշել Կորսի կողմից ներկայացված զգեստ: Մեկ այլ նկարում նա նստած է նախագահ Բարաք Օբամայի կողքին` Կարմիր սենյակում:
Vogue ամսագրի շապիկին հայտնվել են քաղաքական կին գործիչներ` սկսած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնից մինչեւ ԱՄՆ նախկին առաջին տիկին Լորա Բուշը: Սակայն նրանք պատիվ չեն ունեցել ամսագրի շապիկին հայտնվել երկու անգամ: Կարդալ մնացած մասը »