Prada-ի նոր պայուսակներն աչքի են ընկնում վառ գույներով


Հանրահայտ Prada ապրանքանիշը թողարկել է Գարուն-Ամառ 2013 պայուսակների նոր հավաքածու: Վերջինս ներառում է տարբեր ոճերի եւ գույների պայուսակներ` նախատեսված տարբեր ճաշակ ունեցող կանանց համար: Կապույտ, կարմիր, սեւ  պայուսակները, համադրված ինքնատիպ հագուստների հետ, նորաոճ տեսք կհաղորդեն ցանկացած կնոջ եւ կառանձնացնեն նրանց շրջապատից:

Prada ապրանքանիշը մշտապես հանդես է գալիս նորամուծություններով եւ թարմություն է բերում նորաձեւության աշխարհ, եւ այս հավաքածուն բացառություն չէ: Պայուսակներն աչքի են ընկնում ոչ միայն վառ գունավորմամբ, այլեւ հետաքրքիր դիզայնով: Կարդալ մնացած մասը »

Brian Atwood-ը կոշիկի գունագեղ հավաքածու է ներկայացրել


Brian Atwood ապրանքանիշը հանդես է եկել Գարուն-Ամառ 2013 կոշիկի հավաքածուի ցուցադրությամբ, որն աչքի է ընկնում ցնցող գունագեղ տեսականիով: Այս ինքնատիպ կոշիկները ներկայացնելու համար դիզայներն ընտրել է հանրահայտ մոդել Եվա Հերզիգովային: Վերջինս հավաքածուի անկրկնելի կոշիկները ներկայացնում է լողավազանում:

brian-atwoods-colorful-spring-summer-2013-shoe-collection-ad-campaign

Այս բազմաոճ կոշիկները, համադրված հետաքրքիր հագուստների հետ, առանձնակի հմայք կհաղորդեն կանանց եւ աղջիկներին:   Կարդալ մնացած մասը »

Zuhair Murad-ի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուն


Zuhair Murad ապրանքանիշը հանդես է եկել նոր Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուի ցուցադրությամբ` Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Հավաքածուում ներկայացված ինքնատիպ եւ բազմաոճ զգեստներն անտարբեր չեն թողնի եւ ոչ մի կնոջ: Բեյրութցի դիզայները թարմություն է բերել նորաձեւության աշխարհ` հետաքրքիր ձեւով ներկայացնելով զգեստները:

zuhair-murad-look-book-autumn-fall-winter-201314

Այս նորաձեւության տունը միանգամից մեծ հաջողության է հասել` վաստակելով հանրահայտ աստղերի համակրանքը` Ջենիֆեր Լոպես, Մայլի Սայրուս, Թեյլոր Սվիֆթ: Հայտնի լինելով իր շքեղ եւ կանացի ձեւավորմամբ, որն ապրանքանիշի հիմնական ձեռագիրն է` հավաքածուն մեծ ոգեւորություն է առաջացրել նորաձեւության աշխարհում: Կարդալ մնացած մասը »

Գայթակղիչ լողազգեստներ` Guria-ի կողմից


Guria ապրանքանիշը թողարկել է ինքնատիպ լողազգեստների 2013 թվականի հավաքածու: Ապրանքանիշն իր գործունեությունը սկսել է 2007 թվականից, երբ Կամիլա Քլեսը թողարկեց ներքնազգեստների հավաքածու, իսկ ապրանքանիշի անվանումը անգլերեն «աղջիկ» բառի բրազիլական ժարգոնային տարբերակն է: Քլեսը որոշեց լսել իր սրտի ձայնին եւ բիզնես սկսել` ներշնչվելով ծովափի եւ նորաձեւության հանդեպ ունեցած իր հրապուրանքով:

guria-118-121-i

Շուտով ամառ է, ու ծովափում անկրկնելի տեսք ունենալու համար այս ապրանքանիշի ներկայացրած հավաքածուի տեսականին լավագույն ընտրությունը կլինի ուշադրության կենտրոնում գտնվելու համար: Կարդալ մնացած մասը »

Guerlain-ը ներկայացրել է նոր աշնանային դիմահարդարման հավաքածու


Աշխարհահռչակ Guerlain ապրանքանիշը հանդես է եկել աշնանային դիմահարդարման նոր հավաքածուով, որը կանանց տեսքը գրավիչ եւ կրակոտ կդարձնի: Նոր շրթներկը եւ դիմափոշին կօգնեն կանանց ցանկացած ժամանակ ունենալ տաք, ինչպես նաեւ վայրի տեսք: Այս հավաքածուն դուր կգա կանանց, քանի որ այն կօգնի ստանալ նորաոճ դիմահարդարում:

Guerlain-New-Fall-Makeup-Collection_2

Այս ապրանքանիշը մշտապես հանդես է գալիս նորամուծություններով եւ ինքնատիպ արտադրանք է ներկայացնում կանանց համար: Այս հավաքածուն, որն աչքի է ընկնում այս տարվա թրենդային գույներով, բացառություն չէ: Կարդալ մնացած մասը »

Nicholas Kirkwood-ը կոշիկների նոր հավաքածու է ներկայացրել


Nicholas Kirkwood ապրանքանիշը ներկայացրել է Գարուն-Ամառ 2013 կոշիկների հավաքածու, որոնք պատրաստված են ինքնատիպ ձեւավորմամբ: Անսովոր կրունկներով կոշիկները ներկայացված են միանգամից աչք շոյող գույներով: Կոշիկներն աչքի են ընկնում նաեւ ոճային բազմազանությամբ, եւ ցանկացած կին կարող է իր նախասիրություններին համապատասխան տեսականի ընտրել:

nicholas-kirkwood-spring-summer-2013-shoes-2

Դիզայները նշել է, որ հավաքածուի համար ներշնչանքի աղբյուր են հանդիսացել ալիքները: Դա հատկապես ակնհայտ է բարձրակրունկ սանդալներում, որոնք զարդարված են կոր գծով կաշվով: Կարդալ մնացած մասը »

Աշուն-Ձմեռ հավաքածուների լավագույն պայուսակները


Մոլուցքը, թերեւս, ամենահարմար բառն է, որը բնութագրում է կանանց եւ պայուսակների կապը: Կանանց թուլությունն է մի քանի պայուսակներ գնել սեզոնից սեզոն: Թե քարերով զարդարված կլաչերը հատուկ առիթներին կրելու համար, թե ամենօրյա ձեռքի պայուսակները կանանց անբաժանելի մասն են: Ձեզ ենք ներկայացնում Աշուն-Ձմեռ 2013/2014 նորաձեւության ցուցադրությունների լավագույն պայուսակները:

Dolce & Gabbana-ի այս ուշադրություն գրավող պայուսակը խորհրդանշում է իտալական մշակութային ժառանգություն` ներկայացնելով պատմական խճանկարներ:

dolce-gabbana2

Եթե ցանկանում եք հարմարավետ պայուսակ հանգստյան օրերի համար, ապա Miu Miu-ի կողմից ներկայացված այս վարդագույն պայուսակը լավագույն ընտրությունը կլինի:

miu-miu2

Մորթին մեծ տարածում է գտել ոչ միայն հագուստներում, այլեւ աքսեսուարներում, ինչպիսին Valentino-ի այս պայուսակն է:  Կարդալ մնացած մասը »

Fräulein Kink-ը թողարկել է աքսեսուարների տեսականի


Fräulein Kink ապրանքանիշը թողարկել է աքսեսուարների տեսականի, որոնք հետաքրքիր դետալներ կարող են լինել ներքնազգեստների համար: Դրանք ներառում են ծոպեր, փետուրներ, դիմակներ, որոնք կանացիության խորհրդանիշ են հանդիսանում: Այդ աքսեսուարները կարելի է կրել ոչ միայն անկողնում, այլ տարատեսակ երեկույթների ժամանակ եւ բեմում պարելիս: Եթե դուք սիրում եք աշխույժ կյանքը,  ինչպես նաեւ լինել վառ իրադարձությունների կիզակետում, ապա այս ապրանքանիշի արտադրանքը հենց ձեզ համար է:

Fraulein-Kink-made-for-pleasure-20131

Այս ապրանքանիշը մշտապես այնպիսի աքսեսուարներ է ներկայացնում, որոնք գայթակղիչ են եւ նորաձեւ: Կարդալ մնացած մասը »

Մոդել Անեմարա Փոսթը ներկայացնում է Սվարովսկիի բիժուտերիան


Հանրահայտ մոդել Անեմարա Փոսթը ներկայացնում է աշխարհահռչակ Սվարովսկի ապրանքանիշի բիժուտերիան: Մոդելի մասնակցությամբ ֆոտոշարքն արվել է լուսանկարիչ Մարիո Շմոլկայի կողմից, որտեղ Փոստը կրում է ինքնատիպ հագուստներ եւ Սվարովսկիի անկրնկելի զարդեղենը:

SwarovskiCrystallized_Campaign_SS2013.indd

Սվարովսկին հայտնի է իր յուրահատուկ բիժուտերիայով, որոնք հարմար են եւ առօրյայում, եւ հատուկ առիթներին կրելու համար: Բացի դասական ոճերից, ապրանքանիշը ներկայացրել է նաեւ ժամանակակից բիժուտերիա, որոնք հարմար են գարնանային եւ ամառային սեզոններին կրելու համար: Կարդալ մնացած մասը »

Կառլ Լագերֆելդը համագործակցում է Melissa ապրանքանիշի հետ


Լեգենդար դիզայներ Կառլ Լագերֆելդը համագործակցում է բրազիական կոշիկի հայտնի Melissa ապրանքանիշի հետ, որը Բրազիլիայում նաեւ մեծ հրատարակչություն է: Այդ հրատարակում է իր սեփական ամսագիրը` Plastic Dreams, որը 300 հազար տպաքանակ ունի Բրազիլիայում եւ 70 հազար` արտերկրում: Ամսագրի 9-րդ համարի համար, որը վաճառքում հայտնվել է մարտի 18-ից, դիզայները համագործակցության է հրավիրել հանրահայտ մոդել Կարա Դելեվինին, որը ցուցադրում է Լագերդելդի եւ Melissa–ի համագործակցության արդյունքում ստեղծված կոշիկները:

cala-delevingne-karl-lagerfeld-melissa-2-1

Մոդելը հանդես է գալիս բավականին ինքնատիպ կերպարներում` իր գլխին կրելով կոշիկներ, որոնք մոդելավորված են Բրազիլիայի դրոշի գույներով: Կարդալ մնացած մասը »