Փարիզի նորաձեւության շաբաթ: Gareth Pugh-ի աշնանային խիստ հավաքածուն


Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում իր աշնանային հավաքածուն է ներկայացրել նաեւ Gareth Pugh ապրանքանիշը: Ինքնատիպ եւ խիստ տեսականիով աչքի ընկնող Աշուն 2013 հավաքածուն անտարբեր չի թողել ցուցադրության ժամանակ ներկա հանդիսատեսին:

gareth-pugh-fall2013-PFW3

Այս ապրանքանիշի կողմից առաջարկված հավաքածուները մշտապես աչքի են ընկնում ինքնատիպությամբ, իսկ աշնանային այս հավաքածուն բացառություն չէ: Շքեղ կոստյումներ եւ վերարկուներ, արտասովոր զգեստներ` այս ամենը մեծ ոգեւորություն է առաջացրել նորաձեւության աշխարհում: Շատ քննադատներ այս հավաքածուն համարել են նորաձեւության անցյալի մոռացված ավանդույթների վերականգնում` որպես արվեստի ներկայացում: Կարդալ մնացած մասը »

Anthony Vaccarello-ի Աշուն 2013 հավաքածուի ցուցադրություն


Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում Anthony Vaccarello ապրանքանիշը ներկայացրել է իր Աշուն 2013 հավաքածուն: Վերջինիս հավաքածուներն առանց գայթակղիչ զգացողություններ առաջացնելու նույնն է, թե Լոնդոնն առանց Բիգ Բենի: Իր այս աշնանային հավաքածուով ապրանքանիշը ֆիզիկական գրավչության հրապույրի արտահայտման այլընտրանքային տարբերակներ է առաջարկում:

anthony-vaccarello-fall-winter-2013-1
Եթե հարկ լինի նկարագրել ապրանքանիշի այս հավաքածուն երեք բառով, ապա կստացվի հետեւյալը` անհամաչափություն, շղթաներ եւ կաշի: Կարդալ մնացած մասը »

Dolce & Gabbana-ի Աշուն 2013 հավաքածուի ցուցադրություն


Աշխարհահռչակ Dolce & Gabbana ապրանքանիշը հանդես է եկել նոր Աշուն 2013 հավաքածուի ցուցադրությամբ, որը խիստ կանացիություն, ռոմանտիկա եւ գրավչություն է հաղորդում: Հավաքածուն ստեղծելիս դիզայներներ Դոմենիկ Դոլչեի եւ Ստեֆանո Բագանայի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Մոնրեալի տաճարի խճանկարը: Հավաքածուում ներառված տեսականին կրում է կրոնական մոտիվներով դետալներ, որոնք այն դարձնում են ինքնատիպ եւ հետաքրքրական:

dolce-gabbana-fall-winter-2013-2

Ոսկեգույն նախշերով զարդարված հագուստները համադրված են շքեղ աքսեսուարների հետ, որոնց մեջ առանձնակի տեղ ունեն թագերի նմանվող գլխազարդերը: Հավաքածուում տեղ գտած հագուստներում հիմնականում ներառված են լայն զգեստներ: Երեկոյան եւ կոկտեյլային ժանյակներով վառ կարմիր զգեստները զարդարված են քարերով: Շքեղ պայուսակները, գեղեցիկ գլխազարդերը, հարթ ներբաններով եւ կրունկներով կոշիկները եւ ծաղկանման ականջօղերը լրացնում են հագուստներին: Վերջիններս առանձնանում են ոչ միայն ոճային բազմազանությամբ, այլեւ հանդես են գալիս տարբեր գունային գամաներով: Կարդալ մնացած մասը »

«Օսկար»-ի լավագույն կլաչերը


Կասկած չկա, որ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ ամենալավ բանը, որ կարելի է ձեռքում բռնել, ոսկե արձանիկն է, սակայն քանի որ դրանց թիվը սահմանափակ է, կանայք դա կարող են փոխարինել բազմաոճ կլաչերով: 2013 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կանայք կրում էին շքեղ կլաչեր` համադրված իրենց ցնցող զգեստների հետ: Կարմիր գորգի վրա շրացուցիչ տեսք ունենալու համար պետք է ուշադրություն դարձնել նաեւ կլաչին: Մրցանակաբաշխության ժամանակ աչքի էին ընկնում թանկարժեք քարերով զարդարված, փայլփլուն կլաչեր եւ ձեռքի պայուսակներ:

Oscar-clutches-2013-2

Հոլիվուդյան դերասանուհի Մարիա Մենոունոսը Սմարովսկիի քարերով զարդարված կլաչը համադրել էր Romona Keveza-ի վարդագույն երեկոյան զգեստի հետ: Կարդալ մնացած մասը »

Chantelle-ի ներքնազգեստների Գարուն-Ամառ 2013 հավաքածու


Chantelle ապրանքանիշը ներկայացրել է ներքնազգեստների Գարուն-Ամառ 2013 ցնցող հավաքածու, որը կանացիության, գրավչության եւ պարզության իրական արտացոլում է: Փարիզյան այս հայտնի նորաձեւության տունը գիտի` ինչպես զարմացնել շքեղ տեսականիով, ու այս վերջին հավաքածուն բացառություն չէ:

Chantelle_spring_summer_2013_lingerie_collection10

Այս տարվա գարնանային եւ ամառային սեզոնները խոստանում են լինել բավականին հետաքրքիր, քանի որ ամեն օր հանրահայտ դիզայներները ցնցող հավաքածուներ են ներկայացնում, որն արեւային օրերի ասոցիացիա է արթնացնում: Այն կանայք, ովքեր ցանկանում են թարմություն բերել իրենց զգեստապահարաններ, վստահաբար կհավանեն Chantelle-ի Գարուն-Ամառ 2013 ներքնազգեստների շարքը, որոնք նախատեսված են տարբեր կազմվածք ունեցող կանանց համար: Կարդալ մնացած մասը »

Ինչպես ընտրել ամուսնական մատանին


Ամուսնությունը կարեւոր իրադարձություն է ցանկացած կնոջ կյանքում, ուստի այն մատանին, որը նա ընտրում է, պետք է համապատասխան լինի այդ իրադարձության նշանակությանը: Ամուսնական մատանին ոչ միայն հավերժ սիրո խորհրդանիշ է, այլեւ հանդես է գալիս որպես ամբողջ կյանքի պարտավորության մի հիանալի նշան: Սակայն, որոշակի կանոնների անտեղյակ լինելու պարագայում ամուսնական մատանին ընտրելը կարող է մի իսկական գլխացավանք լինել: Առաջարկում ենք ձեզ կանոններ, համաձայն որոնց դուք կարող եք ձեզ համար ճիշտ ամուսնական մատանի ընտրել:

how-to-choose-your-engagement-ring

Եթե շրջեք խանութներում, ապա կտեսնեք, որ ադամանդյա ամուսնական մատանիների բազում տարբերակներ կան, սակայն մատանու ընտրությունը կախված է մի շարք գործոններից, որոնցից են ձեր դրամապանակի պարունակությունը, ճաշակը եւ այլն: Ահա մի քանի հիմնական տարբերակներ: Կարդալ մնացած մասը »

Roberto Cavalli-ն պայուսակների նոր հավաքածու է ներկայացրել


Roberto Cavalli ապրանքանիշը հանրության դատին է ներկայացրել պայուսակների նոր Աշուն 2013 հավաքածու: Պայուսակները հիանալի ընտրություն են նոր եղանակին գրավիչ տեսք ունենալու համար: Ապրանքանիշը մշտապես հանդես է գալիս ինքնատիպ  հավաքածուների ցուցադրությամբ, եւ այս պայուսակները բառացություն չեն: Դիզայներները վերադարձել են կենդանական մորթիներին, որոնք առանձնակի հմայք են տալիս պայուսակներին:

robertocavallifall2013handbags6_thumb

Պայուսակներն աչքի են ընկնում չափից շատ զարդարանքներով: Կարդալ մնացած մասը »

5 ձմեռային հագուստներ, որոնք կարելի է թարմացնել գարնան համար


Ձմռան ավարտի հետ մեկտեղ` ժամանակն է գալիս  թարմացնելու զգեստապահարանը` հրաժարվելով տաք հագուստներից: Չնայած կան ձմեռային հագուստներ, որոնք պետք չէ մի կողմ դնել, եւ կարելի է դրանց թարմ տեսք հաղորդել գարնանը կրելու համար:

Երկար կիսաշրջազգեստ

Երկար կիսաշրջազգեստը, համադրված երկարաճիտ կոշիկների կամ սանդալների հետ, թարմ տեսք կհաղրդեն կանանց նաեւ գարնանային եղանակին, ոչ միայն աշնանը:

Շարֆ

Շարֆերը կարելի է կրել թե ձմռանը, թե գարնան ամիսներին: Իհարկե, հաստ շարֆերը հարմար չեն գարնանը կրելու համար, սակայն բարակների պարագայում, դրանք շատ գեղեցիկ կնայվեն: Սակայն գարնանը դրանք գեղեցիկ են նայվում պայուսակների հետ կապված:

Կանացի բրդե հյուսված ժակետ

Դա կարելի է գարնանը կրել շորտերի կամ տաբատների հետ համադրությամբ:

5-winter-apparels-to-update-for-spring5

Երկարաճիտ կոշիկներ

Երկարաճիտ կոշիկները գարնանը գեղեցիկ են նայվում կիսաշրջազգեստի հետ:  Կարդալ մնացած մասը »

Սոֆի Դալը Brora-ի համար նոր հավաքածու կթողարկի


Նախկին մոդել Սոֆի Դալը հայտարարել է, որ պատրաստվում է հավաքածու թողարկել բրիտանական հայտնի Brora ապրանքանիշի համար: Երիտասարդ կինը, ով նաեւ գրքի հեղինակ է, որոշել է վերադառնալ նորաձեւության աշխարհ: 36-ամյա կինը ուժերը չափել է տարբեր ոլորտներում, իսկ այժմ որոշել է բացահայտել նորաձեւության մեկ այլ կողմ: Սոֆի Դալի նոր հավաքածուն կներկայացվի ապրիլի 15-ին` Brora-ի նոր տեսականու ցուցադրության ժամանակ: Հավաքածուն փոքր է` բաղկացած միայն 13 տեսականուց, սակայն, ինչպես Դալն է նշել, կան հագուստներ, որոնք ինքը մեծ սիրով կկրի:

Sophie-Dahl-launches -fashion-collection-for-Brora2

Այս անսպասելի համագործակցությունը համընկել է ապրանքանիշի 20-ամյակի հետ: Հավաքածուն բաղկացած է տունիկաներից, տաբատներից, կիսաշրջազգեստներից եւ այլն: Կարդալ մնացած մասը »

Mango-ն ամառային հավաքածու է ներկայացրել


Mango ապրանքանիշը հանդես է եկել նոր Ամառ 2013 հավաքածուի ցուցադրությամբ: Հանրությանը դուր է եկել ապրանքանիշի դիզայներական աշխատակազմի նորարարությունը, որն ակնհայտ է հավաքածուի ցնցող տեսականիում: Ապրանքանիշը ջանք չի խնայել ինքնատիպ հավաքածու թողարկելու համար: Հավաքածուում տեղ գտած հագուստներին առանձնակի հմայք է տալիս մոդել Էդիտա Վիլկեվիցիուդը, որը ներկայացնում է բազմաոճ տեսականին:

mango_summer_2013_catalog_3_thumb

Հավաքածուն աչքի է ընկնում գունային եւ ոճային խիստ բազմազանությամբ: Դրանում տեղ գտած տեսականին հարմար է թե առօրյայում, թե հատուկ առիթներին կրելու համար: Կարդալ մնացած մասը »