2014 Լավագույն Կարմիր Զգեստներ


Նորաձևության մեջ կան գույներ, ոճեր, կտրվածքներ և գործվածքներ, որոնք միշտ նորաձև են: Կարմիր գույնը դրանցից մեկն է: Խորհրդանշելով կիրք և կանացիություն՝ կարմիր գույնն իդելական է երեկոյան զգեստերի համար: Լավագույն բրենդներն ամեն տարի ներկայացնում են շքեղ զգեստների հավաքածու, և նրանց մեջ կան յուրօրինակ կարմիր զգեստներ: Հաշվի առնելով նմանատիպ զգեստների մեծ ճանաչում ունենալը՝ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը վերջին ցուցադրություններից 2014 թվականի լավագույն զգեստների հավաքածուն:

top-5-resort-2014-little-red-dresses-passion-runs-world-1-480x721

Նախքան զգեստների ներկայացնելը պետք է նշել, որ 2014 թվականի նորաձև գույներն ավելի նուրբ են, սակայն գտնվեցին մի քանի դիզայներական նմուշներ, որոնք անկասկած մեճ ճանաչում կունենան:  Կարդալ մնացած մասը »

Գարուն 2014 Տղամարդանց Հավաքածուներ; Լոնդոնի Նորաձևության Շաբաթ


Լոնդոնի նորաձևության շաբաթը կարելի է համարել փակված, սակայն դեռ ոչ բոլոր հավաքածուներն են քննարկվել, և ոչ բոլոր ցուցադրություններն են աչքի անցկացվել: Չնայած նրան, որ խոսքը գնալու է տղամարդկանց հավաքածուների մասին, ներկայացվող նմուշները բավականին հետաքրքիր են և գունագեղ: Ինչպես նշվել է բազմիցս 2014 գարուն-ամառ նորաձևությունը բավականին հետաքրքիր է և լի գույներով: Հետևելով այս կանոնին՝ ճանաչված բրենդները ցուցադրեցին իրենց լավագույն նմուշները նոր սեզոնի համար:

london-mens-fashion-week-to-start-springsummer-2014-season-1-480x462

Լոնդոնի նորաձևության շաբաթն սկսվեց Alexander McQueen, Burberry Prorsum, Topman Design, Lee Roach, Nicole Farhi ցուցադրություններով: Ինչպես ցանկացած նորաձևության շաբաթ Լոնդոնում տեղի ունեցած ցուցադրությունները գրավեցին մեծ ուշադրություն: Կարդալ մնացած մասը »

Նյու Յորք Նորաձևության Շաբաթ; Գարուն 2014


Նորաձևության աշխարհում ցանկացած ցուցադրություն արժանանում է ուշադրության, առավել ևս եթե այն տեղի է ունեցել որևէ նորաձևության շաբաթվա շրջանակներում: Վերջին ամիսներին իրար հաջորդեցին նորաձևության աշխարհի ամենակարևոր իրադարձություններ, ինչպիսիք են Փարիզի, Լոնդոնի, Միլանի և Նյու Յորքի նորաձության շաբաթները: Այս միջոցառումների ժամանակ ցուցադրված գարուն 2014 հավաքածուները կդառնան նոր սեզոնի թրենդ, իսկ մինչ թրենդների մասին խոսելն աչքի անցկացրեք Նյու Յորք նորաձևության շաբաթվա լավագույն ցուցադրությունները:

embedded_Richard_Chai_Love_Spring_2014_Collection копия

Նյու Յորք նորաձյության շաբաթը սկսվեց Richard Chai Love գարուն 2014 հավաքածուի ցուցադրությամբ: Հավաքածուն հիմանականում բաղկացած էր էլեգանտ առօրյա նմուշներից: Գունային գամման, ինչպես նաև նախշերը բավականին պայծառ են և համապատասխանում են ընտրված նուրբ կտորներին: Կարդալ մնացած մասը »

2013 թվականի Լավագույն Զգեստները


Եզրափակելով 2013 թվականը՝ պետք է նշել, որ այն նշանակալից էր մի շարք հավաքածուներով: 2013 աշուն և 2014 գարուն նորաձևության ցուցադրությունների շրջանակներում ճանաչված բրենդները ներկայացրեցին լավագույն նմուշները, որոնք և ընդրկվեցին 2013 թվականի լավագույն զգեստների հավաքածուի մեջ:

best-fall-2013-dresses-4

Թերևս ամենանշանակալից ցուցադրությունը Dolce & Gabbana-յի 2013 աշուն 2014 ձմեռ հավաքածուն է, որի շրջանակներում ներկայացվեցին բազում շքեղ և նորաձև զգեստներ: Թե զգեստների ձևերը, թե գունային գամման և նախշերը նորարարություն էին նորաձևության աշխարհում: Կարդալ մնացած մասը »

Միլանի ՆորաՁևության Շաբաթ Գարուն 2014


Միլանի նորաձևության շաբաթը, որն ավարտվեց վերջերս, հիշարժան դարձավ մի շարք ճանաչված նորաձության տների ներկայացրած հավաքածուներով: Շատերն արդեն ներկայացվել են հանրությանը և հասցրել են դառնալ նոր գարուն 2014-ի տենդենցներ: Աչքի անցկացնելով Միլանի նորաձության շաբաթվա ընթացքում ներկայացված հավաքածուները՝ կարելի է վստահորեն նշել, որ գարնանը շեշտը դրվելու է կանացի և նրբագեղ դետալների վրա, որոնք հիանալի կերպով համադրված են համարձակ և նորաձև կտրվածքների հետ:

Just Cavalli գարուն 2014 հավաքածուն, որը ներկայացվել էր մի քանի ամիս առաջ, կրկին գրավեց մեծ ուշադրությունը, երբ ցուցադրվեց Միլանում: Պայծառ և համարձակ գունային գաման, համադրված շքեղ գործվածքի հետ, ինչպես նաև աչքի զարնող աքսեսուարները դարձրեցին Roberto Cavalli ցուցադրությունը հիրավի հիշարժան:

embedded_Roberto_Cavalli_Spring_2014

Salvatore Ferragamo-յի դիզայներ Մասսիմիլիանո Ջիորնետտին ներկայացրեց էլէգանատ զգեստների հավաքածու նուրբ երանգներում, որոնք կտրուկ տարբերվում էին նախօրեին ներկայացված հավաքածուներից: Կարդալ մնացած մասը »

Mango Աշուն 2013 Հավաքածու


Մանգո բրենդի սիրահարներին ներկայացնում ենք նոր աշուն հավաքածուն, որը վերջերս ներկայացվեց հանրությանը: Ի տարբերություն գարուն/ամառ հավաքածուի, նոր աշուն հավաքածուն ավելի գունեղ է, համարձակ և լի ժամանակակից տարրերով:

gallery_Mango_fall_2013_look_2

Իսպանական բրենդը միշտ ներկայացնում է յուրօրինակ և ժամանակակից իրեր, որոնք լիովին համապատասխանում են մերօրյա կնոջ պահանջներին: Դժվար թե Մանգոյի հավաքածուներում գտնեք որևէ կոնցեպտուլ նմուշ, որը հարմար չի լինի կրել:  Կարդալ մնացած մասը »

Zuhar Murad Աշուն 2013 Հավաքածու


Լիբանանցի դիզայներ Զուհար Մուրադը թարմ շունչ հաղորդեց նորաձևության աշխարհին իր նոր մոտեցմամբ և շատ արագ վաստակեց շատ մեծ համբավ և աստղերի նվիրվածությունը: Դիզայների զգեստները շատ հաճախ կարող եք տեսնել կարմիր գորգի վրա: Նոր աշուն 2013 հավաքածուն, որը ներկայացվեց վերջերս, շքեղ երեկոյան զգեստների իսկական շքերթ է:

fashion-cure-zuhair-murad-fall-2013-couture-collection-27

Նախքան հավաքածուին անցնելը պետք է նշել, որ Զուհար Մուրադի զգեստներն ինչ-որ չափով նման են Էլի Սաաբ դիզայներական զգեստներին: Երկուսնել շքեղ և յուրօրինակ զգեստների հեղինակներ են: Կա սակայն  մի տարբերություն. Զուհար Մուրադի զգեստներն ավելի համարձակ են թե գունային, թե դիզայներական լուծումներով: Կարդալ մնացած մասը »

Dolce & Gabbana 2013 Աշուն Հավաքածու


Վերջերս նորաձևության աշխարհում մեծ աղմուկ բարձրացրեց Dolce & Gabbana նոր աշուն 2013 հավաքածուն, որը փետրվարին ներկայացվել էր Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում:

embedded_Dolce___Gabbana_fallwinter_2013-2014_ad_campaign_8-480x320

Դեռ Միլանում ներկայացված մի քանի նմուշներից պարզ դարձավ, որ Dolce & Gabbana աշուն 2013 հավաքածուն լինելու է բոլորովին նոր շունչ նորաձևության աշխարհում: Որպես հիմանական տարր դիզայներներն ընտրեցին բյուզանդական նախշերը, որոնք և դարձրեցին այս հավաքածուն այսքան յուրօրինակ և շքեղ:

Հավաքածուի համար ընտրված գունային գամման նույնքան ճոխ և հարուստ է, որքան նմուշները. սև, կարմիր, մոխրագույն և բյուզանդական նախշերին բնորոշ գունային երանգները:

Dolce_Gabbana_fall_2013_campaign_content-480x320

Dolce & Gabbana հավաքածուն ցուցադրվեց ինքնատիպ ֆոտոշարքով, որից յուրաքանչյուրը ներկայացնում է մի առանձին կյանքի դրվագ: Հանրաճանաչ մոդելներ Բյանկա Բալտին, Անդրեա Դիակոնու, Քեյթ Քինգը և գեղեցկուհի Մոնիկա Բելլուչին ցուցադրեցին նոր հավաքածուն և իրենց գեղեցկությամբ այն կրկնակի հարստացրին: Կարդալ մնացած մասը »

Hugo Boss Աշուն 2013 Հավաքածու


Էլեգանտ և նրբաճաշակ ոճի սիրահարներին Hugo Boss-ը ներկայացնում է նոր աշուն 2013 հավաքածուն, որն ընդգրկում է բացառապես դասական ոճի հագուստ: Մոդելներ Ջոան Սմոլսը և Անյա Ռուբիկը դարձան նոր հավաքածուի դեմքը և սա ևս հանդիսացավ նախապայման, որ Hugo Boss նոր հավաքածուն արժանանա բարձր գնահատականի:

embedded_Hugo_Boss_Fall_2013_Campaign_look2

Hugo Boss-ն այն բրենդներից է, որոնք երբեք չեն դավաճանում իր ավանդույթներին: Այն միշտ ներկայացնում է բարձրաճաշակ և դասական մոդելներ, որոնք համալրված են նորաձև դետալներով և աքսեսուարներով: Կարդալ մնացած մասը »

Burberry Spark Ակնոցների Հավաքածու 2013


Վերջերս Burberry-ն թողարկեց գարուն ամառ 2013 մի քանի  հավաքածուներ, որոնք ներկայացրեցին նորաձևության աշխարհի ամենավերջին տրենդները: Հանրությանը ներկայացրած Burberry հերթական գլուխգործոցն է Spark ակնոցների հավաքածուն:

embedded_Burberry_Eyewear_Spark_Campaign__3-480x300

Burberry-ն այն բրենդն է, որ երբեք չի դավաճում իր ավանդույթները, և այս հավաքածուն դարձավ ևս մեկ ապացույց: Ավելին, Burberry-ն հիրավի կարելի է համարել նոր տրենդներ թելադրողը, և պարզապես անհեռատեսություն կլինի չհետևել նոր հավաքածուների լույս տեսնելուն: Կարդալ մնացած մասը »