Zuhar Murad Աշուն 2013 Հավաքածու

Լիբանանցի դիզայներ Զուհար Մուրադը թարմ շունչ հաղորդեց նորաձևության աշխարհին իր նոր մոտեցմամբ և շատ արագ վաստակեց շատ մեծ համբավ և աստղերի նվիրվածությունը: Դիզայների զգեստները շատ հաճախ կարող եք տեսնել կարմիր գորգի վրա: Նոր աշուն 2013 հավաքածուն, որը ներկայացվեց վերջերս, շքեղ երեկոյան զգեստների իսկական շքերթ է:

fashion-cure-zuhair-murad-fall-2013-couture-collection-27

Նախքան հավաքածուին անցնելը պետք է նշել, որ Զուհար Մուրադի զգեստներն ինչ-որ չափով նման են Էլի Սաաբ դիզայներական զգեստներին: Երկուսնել շքեղ և յուրօրինակ զգեստների հեղինակներ են: Կա սակայն  մի տարբերություն. Զուհար Մուրադի զգեստներն ավելի համարձակ են թե գունային, թե դիզայներական լուծումներով:

Զուհար Մուրադ նոր աշուն 2013 հավաքածուն հիրավի բազմազան և շքեղ է. կան այնպիսի նմուշներ, որոնք բավականին համարձակ են և կարող են դիտարկվել որպես կոնցեպտուալ զգեստներ:

fashion-cure-zuhair-murad-fall-2013-couture-collection-1 fashion-cure-zuhair-murad-fall-2013-couture-collection-10

Զուհար Մուրադի զգեստների հավաքածուն ներառում է մեծ մասամբ գետնին հասնող ժանեկավոր և ծոպավոր զգեստներ: Այս հավաքածուն այնքան յուրօրինակ ու շքեղ չէր լինի առանց հարսանեկան զգեստի: Իհարկե, դիզայները ընտրել է դասական սպիտակը, ժանյակներ և քաևեր և ոչ մի նոր բան պետք չեր ակնկալել, սակայն այս դեպքում էլ Զուհար Մուրադը կարողացավ ներկայացնել այնպիսի զգեստներ, որոնք կդառնան աշնան ամենաճանաչվածը:

fashion-cure-zuhair-murad-fall-2013-couture-collection-11 fashion-cure-zuhair-murad-fall-2013-couture-collection-31

 

[nggallery id=110]

Comments

comments