Թոնի Ուարդի Գարուն-Ամառ 2013 հավաքածու

Փարիզի Նորաձեւության շաբաթի փակման արարողությունից հետո աշխարհահռչակ դիզայներների հավաքածուների ցուցադրության համար նոր հարթակ բացվեց Հռոմի Նորաձեւության շաբաթի մեկնարկով: Հանրահայտ դիզայներներ Թոնի Ուարդը, Ռենատո Բալեստրան, Աբեդ Մահֆուզը, Ֆաուստո Սարլին, Նինո Լիտիերին ներկայացրել են իրենց վերջին հավաքածուները: Ուշադրության է արժանի հայտնի լիբանանցի դիզայներ Թոնի Ուարդի Ամառ 2013 հավաքածուն:

c_8c40d9bd2babc9c63b7fe7520ec127361
Այս շքեղ հավաքածուն ներկայացնում է երեկոյան եւ կոկտեյլային զգեստների բազմազանություն, որոնք կանացի են եւ ոճային: Ինչ վերաբերում է հավաքածուի գունային երանգներին` երեկոյան զգեստները հիմնականում պաստելային գույների մեջ են, ինչպիսիք են` անանուխի, դեղձի եւ նարդոսի գույները: Իսկ մնացած զգեստները ներկայացված են դասական երանգներով` սեւ, սպիտակ, մոխրագույն եւ կարմիր:

c_e1344645a1b276a3a87e7953441102301

Դիզայները զգեստները ձեւավորել է այնպիսի յուրօրինակ դետալներով, որոնք ընդգծում են կնոջ մարմինը: Այս զգեստներից յուրաքանչյուրը կրող կինը ցանկացած երեկույթի զարդը կարող է համարվել:

c_cdfc73ec6d8bf6b675b2341d53173b411

c_7adf7d77559a5e5d4f76af6d552fa2891

[nggallery id=41]

 

Comments

comments