Մորթեղեն կրելու Արվեստը

Ոչ ոք չի կարող ժխտել, որ մորթե իրերն ամենաշքեղն են ու թանկանժեքը: Դեռ հնագույն ժամանակներից մորթին մշակվել և օգտագործել է մարդու կողմից և եղել է ցրտից պաշտպանվելու իդեալական միջոց: Մեր օրերում մորթե իրերը բոլորովին փոխել են իրենց նշանակությունը և այժմ համարվում են շքեղության և սոցիալական ստատուսի խորհրդանիշ: Կանայք անբացատրելի հակում ունեն մորթե իրերի նկատմամբ, սակայն ոչ բոլորը գիտեն ինչպես կրել և խնամել մորթեղենը:

how_to_wear_fur-480x320

Չնայած որ մորթե իրերն այսքան ճանաչված են մեր օերում, ոճաբանները և բնապահպանները պայքարում են բնական մորթի կրողների դեմ: Այժմ կան արհեստական մորթիներ, որոնք շատ ավելի էժան են և նրանց պատրաստման համար ոչ մի կենդանու չեն զոհաբերել: Վերջիվերջո բնապահպանները կհասնեն այն բանին, որ կարգելվի բնական մորթու օգտագործումը, իսկ մինչ այդ կարող եք սովորել մորթեղեն կրելու արվեստը:

Մուշտակ կամ մորթե ժիլետ ընտրելիս նախ և առաջ պետք է ուշադրություն դարձնել երանգին: Եթե ուզում եք ունենալ այնպիսի իր, որը մի քանի սեզոն կծառայի Ձեզ և կլինի նորաոճ, ընտրեք բնական մորթու երանգներ, ինչպիսիք են մոխրագույնը, սպիտակը և շագանակագույնը:

how_to_care_for_fur-480x320

Հաջորդ քայլը պետք է լինի մուշտակի ձևի ընտրությունը: Երկար մուշտակը իսկապես շատ շքեղ է, սակայն այն պրակտիկ չի և կարելի է կրել միայն երեկոյան զգեստների հետ: Կարճ մուշտակներն ավելի պրակտիկ են և հարմար կլինեն նույնիսկ ջինսե տաբատների հետ:

Եթե ընտրել եք մուշտակ, սահմանափակվեք միայն մուշտակով: Երբեմն կանայք կրում են մուշտակը մորթե գլխարկով, սակայն, ըստ ոճաբանների, պետք է կրել միայն մեկ մորթե իր:

Եթե սիրում եք մորթե աքսեսուարներ, կարող եք ընտրել մորթե գլխարկ, պայուսակ կամ շարֆ: Նման աքսեսուարներն ավելի մատչելի գին ունեն, սակայն կարող են լիովին փոխել Ձեր տեսքը:

ideas_for_wearing_fur-480x385

how_to_wear_fur_garments1 fur_styling_tips how_to_wear_a_fur_coat fur_style_tips fur_tips how_to_store_fur style_tips_on_wearing_fur wearing_fur_with_leather

Comments

comments

Hair trends 2017