Dolce & Gabbana-ի Աշուն 2013 հավաքածուի ցուցադրություն

Աշխարհահռչակ Dolce & Gabbana ապրանքանիշը հանդես է եկել նոր Աշուն 2013 հավաքածուի ցուցադրությամբ, որը խիստ կանացիություն, ռոմանտիկա եւ գրավչություն է հաղորդում: Հավաքածուն ստեղծելիս դիզայներներ Դոմենիկ Դոլչեի եւ Ստեֆանո Բագանայի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Մոնրեալի տաճարի խճանկարը: Հավաքածուում ներառված տեսականին կրում է կրոնական մոտիվներով դետալներ, որոնք այն դարձնում են ինքնատիպ եւ հետաքրքրական:

dolce-gabbana-fall-winter-2013-2

Ոսկեգույն նախշերով զարդարված հագուստները համադրված են շքեղ աքսեսուարների հետ, որոնց մեջ առանձնակի տեղ ունեն թագերի նմանվող գլխազարդերը: Հավաքածուում տեղ գտած հագուստներում հիմնականում ներառված են լայն զգեստներ: Երեկոյան եւ կոկտեյլային ժանյակներով վառ կարմիր զգեստները զարդարված են քարերով: Շքեղ պայուսակները, գեղեցիկ գլխազարդերը, հարթ ներբաններով եւ կրունկներով կոշիկները եւ ծաղկանման ականջօղերը լրացնում են հագուստներին: Վերջիններս առանձնանում են ոչ միայն ոճային բազմազանությամբ, այլեւ հանդես են գալիս տարբեր գունային գամաներով:

dolce-gabbana-fall-winter-2013-1

«Կարված խճանկար» անվանումը կրող  Dolce & Gabbana-ի այս հավաքածուն հնարավորություն է տալիս կտրվել իրականությունից եւ տեղափոխվել մեկ այլ աշխարհ: Չնայած այն հանգամանքին, որ այս Աշուն 2013 հավաքածուն այնքան էլ չի տարբերվում նախորդներից, սակայն կարելի է ինչ-որ գրավիչ բան գտնել, որն էլ ցանկություն է առաջացնում ձեռք բերել այս հավաքածուի տարրեր:

[nggallery id=98]

 

Comments

comments

Hair trends 2017