Օսկար դե լա Ռենտայի ռոմանտիկ Գարուն/Ամառ 2013 հավաքածու
Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում մոդելային աշխարհի ուշադրությունը գրավել է Օսկար դե լա Ռենտայի Գարուն/Ամառ 2013 հավաքածուն` ռոմանտիկ եւ դյութիչ: Հավաքածուն ներկայացնում է տարբեր ոճերի հագուստներ` վառ գույների բազմազանությամբ: Կարված հագուստներն ու գործվածքները միախառնված են, որոնք ներկայացված են ժանյակներով եւ կաշվից, մանժետներով եւ գործվածքների կտորներով` երիզված շերտագծերով: 60-ականների շունչը փոխանցող կոստյումներում ընդգծվում է միախառնված վարդագույնը եւ փիրուզագույնը: Իսկ կաշին այս կոստյումներին նորաոճ տեսք է հաղորդում:
Հետաքրքիր են նաեւ 50-ականնների ոճի երկարափեշ զգեստները` քաղցր պաստելային գույներով:
Հավաքածուն ներառում է նաեւ տարբեր ձեւերի եւ չափերի աքսեսուարներ` վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, մազակալներ: Ներկայացված են նաեւ տարբեր ոճերի եւ չափերի կլաչեր: Հավաքածուն ամբողջացնում են հետաքրքիր գույներով ներկայացված բարձրակրունկ կոշիկները:
[nggallery id=5]