Miu Miu-ի գարնանային հավաքածուն կներկայացնի նրբագեղ հագուստներ

Prada ապրանքանիշի մաս համարվող Miu Miu-ն թողարկում է Գարուն-2013 նոր հետաքրքիր հավաքածու` ներառելով նրբագեղ եւ թարմ տեսականի երիտասարդ կանանց համար: Հավաքածուն ներկայացնում են մոդելային աշխարհի հայտնի դեմքեր` Ադրիանա Լիմա, Արիզոնա Մյուզ, Դութզեն Կրուս: Miu Miu-ն երբեք չի դադարում ստեղծել զարմանահրաշ եւ նրբագեղ տեսականի, որոնք կարող են կրել ամենախենթ մոդելները` ստանալով իսկապես նորաոճ տեսք:

miu-miu-sprin2013-campaign2
Վառվռուն եւ թարմ ապրանքանիշը հանրահայտ դիզայներ Միուչչա Պրադայի նախագիծն է եղել, որը ստեղծել է Miu Miu-ն 1992 թվականին` այն անվանելով իր մանկության մականունով: Նա նպատակ ուներ մոդելային աշխարհ բերել ինչ-որ արտասովոր եւ հետաքրքիր բան: Եվ նա հասավ իր նպատակին. Miu Miu-ն այսօր մեծ հռչակ ունի ամբողջ աշխարհում եւ ներկայացնում է բարձրակարգ նորաձեւություն:

miu-miu-sprin2013-campaign3
Գարուն-2013 հավաքածուն եւս տպավորիչ է ոչ միայն այն առումով, որ ներկայացվում է հայտնի մոդելների կողմից. այն, իսկապես, արժեքավոր է: Այս տարվա հավաքածուն ավելի ինքնատիպ եւ նուրբ է` համեմատած նախորդ տարվա գարնանային հավաքածուի հետ, որն ավելի զվարճալի տեսականի էր ներկայացնում:

miu-miu-sprin2013-campaign5

miu-miu-sprin2013-campaign7

miu-miu-sprin2013-campaign8

miu-miu-sprin2013-campaign9

miu-miu-sprin2013-campaign10

 

miu-miu-sprin2013-campaign13

 

miu-miu-sprin2013-campaign12

Comments

comments

Hair trends 2017