Տղամարդկանց Լավագույն Կերպարները Կարմիր Գորգից
Նորաձևության բլոգներում հիմնականում խոսվում է կին աստղերի զգեստների, սանրվածքի, աքսեսուարների և դիմահարդարման մասին և շատ հաճախ տղամարդիկ պարզապես անտեսվում են: Շտկելով այդ սխալը՝ ներկայացնում ենք տղամարդկանց լավագույն կերպարները շուբիզնեսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից:
Առաջին տեղում է Ռիքի Մարտինը, որը հրավիրված էր լատինական Գրեմմի մրցանակաբաշխությանը: Չնայած Ռիքի Մարտինի աստղն առաջվա նման չի փայլում, նա շարունակում է գրավել սրտեր: Թե՛ նրա անթերի կառուցվածքը, թե՛ հմայքը կասկածի տեղիք չեն տալիս: Այս մրցանակաբաշխության համար նա ընրտել էր Armani մուգ շագանակագույն կոստյում և մոխրագույն փողկապ:
Ալան Ռիտչսոնը ( The Hunger Games; Catching Fire) ցնցեց բոլորին իր անթերի տեսքով: Ֆիլմի պրեմիերայի համար նա ընտրել էր Versace սոճու կանաչ կոստյում և սպիտակ վերնաշապիկ:
Բևրլի Հիլզում տեղի ունեցած Ermenegildo Zegna խանութի բացման արարողությանը Ջո Ջոնասը հագել էր մուգ կարմիր կոստյում և նույն երանգի փողկապ:
Ջերալդ Բաթլերը ժամանակակից շոուբիզնեսի ամենաճանաչված աստղերից է: Մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ աստղը հագել էր մուգ կապույպ կոստյում, կապույտ վերնաշապիկ և նմանատիպ երանգի փողկապ:
Ֆրանսիայի նախկին նախագայի որդի Պիեր Սարկոզին պարտավոր է լինել անթերի ոչ միայն նրա համար, որ այդպիսի հանրահայտ մարդու որդին է, այլ նաև նա մոդել է և զուգահեղաբար DJ: Մադրիդում տեղի ունեցած միջոցառմանը նա ընտրել էր մուգ կապույտ կոստյում և սև վերնաշապիկ:
Եվ վերջում ներկայացնենք ամենաճանաչված ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի Dolce & Gabanna սև կոստյունը սպիտակ նախշերով: Նրան կարելի է համարել այդ երեկույթի ամենանորաոճը:
Comments
Tags: Giorgio Armani, Versace