Mango Աշուն 2013 Հավաքածու

Մանգո բրենդի սիրահարներին ներկայացնում ենք նոր աշուն հավաքածուն, որը վերջերս ներկայացվեց հանրությանը: Ի տարբերություն գարուն/ամառ հավաքածուի, նոր աշուն հավաքածուն ավելի գունեղ է, համարձակ և լի ժամանակակից տարրերով:

gallery_Mango_fall_2013_look_2

Իսպանական բրենդը միշտ ներկայացնում է յուրօրինակ և ժամանակակից իրեր, որոնք լիովին համապատասխանում են մերօրյա կնոջ պահանջներին: Դժվար թե Մանգոյի հավաքածուներում գտնեք որևէ կոնցեպտուլ նմուշ, որը հարմար չի լինի կրել: 

gallery_Mango_fall_2013_look_3

Մանգոյի նոր աշուն 2013 հավաքածուն իր մեջ ներառում է մի քանի բնորոշ գծեր: Այսպես կոչված ՛՛թափթված ոճը՛՛, որը վերջերս շատ լայն տարածում է գտել երիտասարդների շրջանում: Մանգոյի կողմից ներկայացված պատկերասրահում կան մի քանի հետաքրքիր և ոգեշնչող կերպարներ, որոնք կարող են Ձեզ օգնել նոր ոճ ընտրելու հարցում:

Բացի վերը նշված գերժամանակակից ոճի, Մանգո աշուն հավաքածուն ներառում է բազմաթիվ դասական նմուշներ, որոնք հարմար կլինեն ավելի պաշտոնական հանդիպումների համար: Ժանակակից և դասական տարրերի միաձուլման շնորհիվ է, որ այս բրենդը շարունակում է մնալ լավագույններից մեկը:

Մանգոյի աշուն 2013 նոր հավաքածուն հիրավի հսկայական է և ներկայացնում է բազմազան նմուշներ. գեղեցիկ զգեստներ և կիսաշրջազգեստներ, վերնաշապիկներ, տաբատներ. կաշվե բաճկոններ և պիջակներ, կիսաճտքավոր կոշիկներ, պայուսակներ և շատ ուրիշ նմուշներ և աքսեսուարներ, որոնք արդեն հասանելի են Մանգոյի սրահներում:

gallery_Mango_fall_2013_look_4 gallery_Mango_fall_2013_look_1 Mango_Fall_2013_content-480x353

 

[nggallery id=111]

Comments

comments