L’Wren Scott –ի Աշուն 2013 հավաքածուն` Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում շարունակվում են տարբեր ապրանքանիշների կողմից ներկայացվող անակնկալները: Այդ առումով հետաքրքրական է L’Wren Scott-ի կողմից առաջարկված Աշուն 2013 հավաքածուն: Սքոտն ինքնատիպ հավաքածուներ է ներկայացրել նաեւ Փարիզի եւ Նյու Յորքի նորաձեւության շաբաթների շրջանակներում: Դիզայները նշել է, որ «սիրում է միեւնույն վայրին կապված չլինելու գաղափարը»:

lwren-scotts-fall-2013-show-at-london-fashion-week

Հավաքածուում ներառված են զգեստներ, տաբատներ, վերարկուներ, բաճկոններ` տարբեր ոճի ու գույնի` փայփյուն մետալիկ, վառ գույներ: Ցուցադրության մեկնարկին ներկայացվել է ոսկեգույն նախշերով սպիտակ վերարկու, այնուհետեւ տաբատներ` համադրված կաշվե բաճկոնների հետ:

lwren-scotts-fall-2013-show-at-london-fashion-week2

Վառ գույնի հագուստներին զուգահեռ ներկայացված են նաեւ սեւ զգեստներ` զարդարված ոսկեգույն դետալներով` գոտիներ, մանժետներ, օձիքներ, կոճակներ: Երեկոյան սեւ զգեստը զարդարված է ժանյակներով: Հավաքածուում տեղ են գտել նաեւ ոսկեգույն դետալներով զարդարված երեկոյան զգեստներ, ինչպես նաեւ կոշիկներ եւ կլաչեր: Հավաքածուն ներառում է նաեւ թավշյա ուղիղ իջնող կիսաշրջազգեստ եւ վերնաշապիկ:

lwren-scotts-fall-2013-show-at-london-fashion-week-16

[nggallery id=50]

Comments

comments

Hair trends 2017