Hugo Boss Աշուն 2013 Հավաքածու

Էլեգանտ և նրբաճաշակ ոճի սիրահարներին Hugo Boss-ը ներկայացնում է նոր աշուն 2013 հավաքածուն, որն ընդգրկում է բացառապես դասական ոճի հագուստ: Մոդելներ Ջոան Սմոլսը և Անյա Ռուբիկը դարձան նոր հավաքածուի դեմքը և սա ևս հանդիսացավ նախապայման, որ Hugo Boss նոր հավաքածուն արժանանա բարձր գնահատականի:

embedded_Hugo_Boss_Fall_2013_Campaign_look2

Hugo Boss-ն այն բրենդներից է, որոնք երբեք չեն դավաճանում իր ավանդույթներին: Այն միշտ ներկայացնում է բարձրաճաշակ և դասական մոդելներ, որոնք համալրված են նորաձև դետալներով և աքսեսուարներով:

Չնայած այն բանին, որ Hugo Boss դասական ոճի կողմնակից է, նոր աշուն 2013 հավաքածուն ներառեց մի շարք նորաոճ մոդելներ: Գունային գամման նույնքան էլէգանտ և դասական է, որքան ընտրված մոդելները և գործվածքը, թեպետև ոմանց համար այն կարող է թվալ մի փոքր մռայլ:

embedded_Hugo_Boss_Fall_2013_Campaign_look3

Hugo Boss աշուն 2013 հավաքածուն ներկայացնում է դասական զգեստների, կիսաշրջազգեստների, բլուզների, վերնաշապիկենրի, պիջակների և կոստյումների տեսականի, որոնք իդեալական տարբերակ կլինեն բիզնես լեդիի համար:

Բացի այս հրաշալի զգեստներից Hugo Boss նոր հավաքածուն համարված է աքսեսուարների տեսականիով: Դասական սև պայուսակները, ակնոցները կիսաճտքավոր կոշիկները և այլ աքսեսուարները հրաշալի լրացնում են դիզայներական հագուստը:

Քանի որ Hugo Boss նոր հավաքածուն արդեն թողարկվել է և այն կարելի է գտնել լավագույն խանութներում, Դուք նախ և առաջ կարող եք ծանոթանալ մոդելներին և հետո ընտրեք լավագույն տարբերակը Ձեզ համար:

Hugo_Boss_Fall_2013_Ads_content embedded_Hugo_Boss_Fall_2013_Campaign_look_1

[nggallery id=109]

Comments

comments