Ինչպես Կրել Սպիտակ Ջինս

Ջինսե տաբատները միշտ նորաձև են անկախ եղանակից: Նոր 2014 աշուն նորաձության մեջ կան մի շարք ջինսե տաբատների տեսակներ, որոնք համարվում են նոր թրենդ, սակայն կան նաև դասական նմուշներ, որոնք միշտ կլինեն նորաձև և ոճային:

street+style+white+jeans,+ways+to+wear+white+jeans,+how+to+wear+white+jeans,+white+jeans+fashion+blog

Մենք սովոր ենք կրել կապույտ ջինսե տաբատներ, սակայն նորաձևությունը շատ բազմազան է և առաջարկում է Ձեզ դուրս գալ կարծրատիպերից և փորձել նորը: Սպիտակ ջինսե տաբատը բոլորովին նորություն չի, սակայն այս տարի այն ստացել է հատուկ ուշադրություն:

Հակառակ թյուր կարծիքի, որ սպիտակը հարմար է միայն բարեկազմ կանանց, սպիտակ ջինսե տաբատը կարող է հրաշալի համապատասխանել ցանկացած կառուցվածքի այն դեպքում, եթե համադրված լինի ճիշտ աքսեսուարներով:

Սպիտակ ջինսե տաբատը հարմար է ամռան համար, ինչպես նաև աշնան առաջի ամսում, երբ դեռ եղանակը անձրևոտ չի: Անպայման համոզվեք, որ եղանակը պարզ է նախքան սպիտակ տաբատ կրելը, այլապես Դուք կհայտնվեք անհարմար իրավիճակում:

Սպիտակ ջինսե տաբատները, ինչպես դասական ջինսը լինում են տարբեր ձևի, և նոր տաբատ ընտրելիս պետք է նախ և առաջ ուշադրություն դարձնել Ձեր կառուցվածքին: Բարեկազմ կանայք կարող են վստահ կրել սպիտակ ջինս և համադրել այն ցանկացած աքսեսուարով լինի դա լայն գոտի, թե գայթակղիչ բլուզ:

Կանայք, ովքեր ուզում են թաքցնել կառուցվածքի այս կամ այն թերություն, նույնպես կարող են կրել սպիտակ ջինսե տաբատ: Միակ խնդիրն այստեղ ճիշտ համադրություն ընտրելն է:

Ճիշտ գունային համադրությունը նույնպես կարող է օգնել Ձեզ ստեղծել հետաքրքիր ոճ: Միանշանակ սև ու սպիտակի համադրությունն ամենանորաոճն է, սակայն Դուք կարող եք գտնել ավելի հետաքրքիր գույներ և նախշեր:

Comments

comments

Hair trends 2017