Ինչպես Կրել Կաշվե Տաբատ

Կաշվե տաբատը կրկին նորաձև է այս աշնան և ձմռան համար: 2014 աշուն/ձմեռ հավաքածուներում ընդգրկված կաշվե տաբատներն արդեն ներկայացվել են նորաձևության հարթակին: Եթե ցանկանում եք փոխել Ձեր ոճը և դարձնել այն էլ ավելի գրավիչ և կանացի, հետևյալ կանոնները կօգնեն Ձեզ սովորել կրել կաշվե տաբատ և համադրել այն հագուստի այլ տարրերի հետ:

how_to_wear_leather_pants

Այս տարի կաշվե աքսեսուարները շատ նորաձև են լինի դա կաշվե տաբատ, կաշվե բաճկոն, կաշվե կիսաշրջազգեստ, թե ցանկացած այլ իր: Կաշվե տաբատ ընտրելիս պետք է նախ և առաջ հաշվի առնել կազմվածքի առանձնահատկությունները, քանի որ կաշվե տաբատն ընդգում է կառուցվածքը: Անթերի կառուցվածք ունեցող կանայք կարող են կրել ցանկացած կտրվածքի տաբատ: Սև կաշվե տաբատը կատարյալ տարբերակ է ընդգծելու գեղեցիկ ոտքերը:

Կաշվե տաբատը կարելի է համադրել ցանկացած բլուզի և վերնաշապիկի հետ: Ավելի դասական տեսքի համար այն կարելի է համադրել սպիտակ նուրբ վերնաշապիկի և աքսեսուարների հետ: Աշնան համար կարող եք կրել ավելի պայծառ շարֆ, արևային ակնոցներ կամ վզնոց:

Ձմռանը նույնպես կարելի է կրել կաշվե տաբատ միայն հատուկ դեպքերում: Ձմռան համար կաշվե տաբատը կարելի է համադրել կարճ մուշտակի կամ բաճկոնի հետ:

tips_for_wearing_leather_pants_fashionisers-480x417

what_to_wear_leather_pants_with_fashionisers-480x440

what_to_wear_with_leather_pants_fashionisers-480x406

Comments

comments

Hair trends 2017 | madrid airport shuttle service