Giles –ի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածու
Հայտնի մոդել Քրիստեն Մքմենամին ներկայացրել է Giles ապրանքանիշի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուի տեսականին Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Սատանայի տեսքով մոդելին բեմում փոխարինելու են գալիս Կարա Դելեվինը, Էդի Կամփելը, Ջորջիա Մեյ Ջագերը: Սպիտակ զգեստներին փոխարինում են ոսկեգույն, մուգ մանուշակագույն եւ դարչնագույն տեսականին, իսկ եզրափակումը տրվում է սեւ երեկոյան զգեստի ցուցադրությամբ: Վերջինիս միջոցով ներկայացվում են դժոխքն ու դրախտը, իսկ դիզայներին հաջողվում է դրախտը այդքան գեղեցիկ եւ ցնցող ներկայացնել:
Հավաքածուում տեղ գտած զգեստները համադրված են ինքնատիպ ձեռնոցների հետ` զարդարված Սվարովսկի ապրանքանիշի դետալներով: Ինչպես միշտ, Giles-ի տեսականում մեծ տեղ են զբաղեցնում ձեռքի աշխատանքները. զգեստները զարդարված են գեղեցիկ կաշվե նախշերով:
Հավաքածուի ցուցադրության ժամանակ թվում էր` հրեշտակների տեսք ունեցող մոդելները երկրնքից են հայտնվել հանդիսատեսի առջեւ: Սակայն, հավաքածուում ներառված տեսականին նախատեսված չէ ամենօրյա կրելու համար: Ընտրելով այս հագուստներից` կանայք անկրկնելի տեսք կունենա հատուկ երեկույթների ժամանակ:
[nggallery id=53]