Fornarina Գարուն/Ամառ 2014 Հավաքածու
Վերջերս Fornarina ներկայացրեց նոր գարուն/ամառ հավաքածուն, որը լի է հարմարավետ և նորաձև ամառային զգեստներով և աքսեսուարներով: Իտալական բրենդը ևս մեկ անգամ ցուցադրեց իր ավանդույթներին հավատարիմ հավաքածու և կարճ ժամանակում այն հասցրեց ունենալ հավատարիմ հաճախորդների մեծ բանակ:
Fornarina գարուն/ամառ 2014 հավաքածուի ցուցադրությունն սկսենք ջինսե տաբատների և բաճկոնների տեսականիով: Քանի որ հավաքածուն նվիրված է ժամանակակից կանանց և աղջիկների, նմուշները բավականին նորաձև են և համարձակ: Լուքբուքում ջինսե տաբատները համադրված են սպիտակ վերնաշապիկներով, թոփերով կամ դասական սև բաճկոնով:
Բացի ջինսե տաբատներից և բաճկոններից Fornarina նոր 2014 հավաքածուն ներկայացրեց ամառային գեղեցիկ զգեստների մի ամբողջ տեսականի: Նուրբ ամառային կտորներից զգեստների գունային գամման հիրավի շլացուցիչ է: Սպիտակի սիրահարների համար Fornarina-ն առաջարկում է սև և սպիտակ ամառային զգեստներ, իսկ գունավոր և գունագեղ հագուստի սիրահարները կարող են ընտրել ոչ միայն զգեստներ, այլ նաև վերնաշապիկներ, բլուզներ և բաճկոններ:
Բացի զգեստների, տաբատների, բլուզների և բաճկոնների տեսականուց Fornarina գարուն/ամառ 2014 հավաքածուն ներկայացրեց ամառային պայուսակների և կոշիկների ընտրանի, որոնք կլինեն հիանալի համադրություն բրենդի մնացած նմուշների հետ: Թե՛ պայուսակների և թե՛ կոշինկերի համար դիզայներներն ընտրել են նուրբ երանգներ:
Fornarina գարուն/ամառ 2014 հավաքածուն արդեն հասանելի է օնլայն և բրենդային խանութներում, որտեղ կարող եք ծանոթանալ հավաքծուի ամբողջական տեսականուն: