Մայրիկների Նորաձևություն

Մայրությունը կնոջ կյանքում ամենաերջանիկ ու սպասված պահերից է, և միգուցե այդ պատճատով կինն ամբողջությամբ նվիրվում է երեխային ու խնամքին` մոռանալով իր անձը: Եթե Դուք ուզում եք լինել նորաձև ու գեղեցիկ մայրիկ, պարզապես հետևեք մի քանի կանոնների:

FASHION-MOMSԵրեխայի ծնունդից մի քանի ամիս անց կինը դեռ չի վերականգնել կառուցվածքը, այդ պատճառով կանայք երբեմն կրում են լայն և անշուք զգեստներ` թաքցնելու կառուցվածի թերությունները: Նախ և առաջ սովորեք գնահատել և սիրել Ձեր մարմինն այնպիսին, ինչպիսին կա: Բացի այդ, կան շատ այլ տարբերակներ լինել գեղեցիկ և նոաոճ` միևնույն ժամանակ թաքցնելով մարմնի աննշան թերությունները:

Ժամանակն է մի կողմ դնել հղիությունից հետո մնացած գետնին հասնող զգեստները և փորձել կրկին կրել Ձեր սիրված տաբատները և բլուզները: Մինչև նեղ տաբատներին վերադառնալը կարող եք կրել տունիկաներ և լայն բլուզներ, որոնք կարող եք համադրել սանդալների կամ սպորտային կոշիկների հետ: Հարմարավետ կոշիկի ընտրությունը շատ կարևոր է, քանի որ Դուք զբոսնելու եք երեխայի հետ:

Ջինսե տաբատը ցանկացած ժամանակ կլինի հարմար և նորաձև: Այս տարվա համար կարող եք ընտրել ուղիղ կտրվածքով և մաշված հատվածներով ազատ ոճի տաբատ, որը թե’ հարմարավետ է, թե’ նորաոճ:

Եթե նույնիկս Դուք դեռ չեք տրամադրվել թարմացնլեու Ձեր զգեստապահարանը և փոխելու ոճը, Դուք կարող եք դարձնել Ձեր ոճը նորաձև և հետաքրքիր տարբեր աքսեսուարներով: Կարող եք ձևավորել ձեր սանրվածքը շարֆով, կրել նորաձև ակնոցներ, աչքի ընկնող վզնոցներ և թևնոցներ:

Հարմարավետության համար ընտրեք մեծ պայուսակ, որի մեջ կտեղավորվի երեխայի իրերը, կերակրաշիշը և իհարկե Ձեր իրերը:

Comments

comments

Hair trends 2017