DSquared2-ի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածու

DSquared2 ապրանքանիշը հանդես է եկել Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուի ցուցադրությամբ Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Ապրանքանիշի աշխատակիցների թիմը, մեկնաբանելով ներկայացված հավաքածուն, նշել է, որ հիմնական գաղափարն այն է, որ սա սեւ եւ սպիտակ նկար է, իսկ մոդելները դրանց միակ գույներն են:

00120h_592x8881

Աշնանային այս հավաքածուն նմանություն ունի հունվարին ներկայացված տղամարդկանց հագուստի հավաքածուի հետ: Թվում է, թե մոդելները բեմում հայտնվել են իրենց ընկերների զգեստապահարաններից գողացված հագուստներով` ունենալով տղամարդկանց ոճ: Մոդելները ներկայացված հագուստները համադրել են ինքնատիպ գլխարկների հետ:

00100h_592x8883

Հավաքածուում ներկայացված են նաեւ հետաքրքիր երեկոյան զգեստներ` հարուստ զարդարանքներով: Երեկոյան զգեստները համադրված են մորթյա բոլերոների հետ, որոնք ուսերին են ընկած գայթակղիճ ձեւով: Սակայն հավաքածուում տեղ գտած տեսականին նախատեսված է միայն հատուկ առիթներին կրելու համար:

00330h_592x8882

00010h_592x8885

[nggallery id=60]

Comments

comments

Hair trends 2017