Dolce & Gabbana 2013 Աշուն Հավաքածու

Վերջերս նորաձևության աշխարհում մեծ աղմուկ բարձրացրեց Dolce & Gabbana նոր աշուն 2013 հավաքածուն, որը փետրվարին ներկայացվել էր Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում:

embedded_Dolce___Gabbana_fallwinter_2013-2014_ad_campaign_8-480x320

Դեռ Միլանում ներկայացված մի քանի նմուշներից պարզ դարձավ, որ Dolce & Gabbana աշուն 2013 հավաքածուն լինելու է բոլորովին նոր շունչ նորաձևության աշխարհում: Որպես հիմանական տարր դիզայներներն ընտրեցին բյուզանդական նախշերը, որոնք և դարձրեցին այս հավաքածուն այսքան յուրօրինակ և շքեղ:

Հավաքածուի համար ընտրված գունային գամման նույնքան ճոխ և հարուստ է, որքան նմուշները. սև, կարմիր, մոխրագույն և բյուզանդական նախշերին բնորոշ գունային երանգները:

Dolce_Gabbana_fall_2013_campaign_content-480x320

Dolce & Gabbana հավաքածուն ցուցադրվեց ինքնատիպ ֆոտոշարքով, որից յուրաքանչյուրը ներկայացնում է մի առանձին կյանքի դրվագ: Հանրաճանաչ մոդելներ Բյանկա Բալտին, Անդրեա Դիակոնու, Քեյթ Քինգը և գեղեցկուհի Մոնիկա Բելլուչին ցուցադրեցին նոր հավաքածուն և իրենց գեղեցկությամբ այն կրկնակի հարստացրին:

Dolce & Gabbana-ն այն բրնեդերից է, որ միշտ պահում է իր գաղափարախոսությունը կլինի դա ամռան թե աշնան հավաքածու: Այս անգամ ևս, պահպանելով ավանդույթնորը,  Dolce & Gabbana ներկայացրեց էլեգանտ և կանացի զգեստերի շարք, որը իդեալական ընտրություն կլինի դասականը և նորաոճը գնահատողների համար:

Վերադառնալով բյուզանդական նախշերին և դետալներին՝ պետք է նշել, որ դիզայներները կարողացել են յուրօրինակ լուծումներ տալ: Բացի նախշերից ներկայացված է զարդերի և աքսեսուարների հավաքածու նույն մոտիվներով, ինչպես նաև կրոնական մոտիվներով. ոսկեգույն խաչերը, ականջողերը, թագերը և շատ ուրիշ նմուշները լրացնում են հավաքածուի յուրաքանչյուր զգեստը:

embedded_Dolce___Gabbana_fallwinter_2013-2014_ad_campaign_1-480x320 embedded_Dolce___Gabbana_fallwinter_2013-2014_ad_campaign_2-480x320 embedded_Dolce___Gabbana_fallwinter_2013-2014_ad_campaign_3-480x320 embedded_Dolce___Gabbana_fallwinter_2013-2014_ad_campaign_5-480x320 embedded_Dolce___Gabbana_fallwinter_2013-2014_ad_campaign_6-480x320 embedded_Dolce___Gabbana_fallwinter_2013-2014_ad_campaign_7-480x320

Comments

comments