2015-ի թրենդային ջինսերը

Ջինսե կտորից պատրաստված հագուստները միշտ էլ հարմարավետ են եղել առօրյայում կրելու համար: Ձեզ ենք ներկայացնում այս տարվա թրենդային ջինսերը:

lara-stone-calvin-klein-51

Գունավոր ջինսեր: Գունավոր ջինսե կտորից պատրաստված հագուստները նորաձեւության մեջ հայտնվել են դեռեւս նախորդ տարվա գարնանից եւ թրենդային են նաեւ 2015 թվականին: Դիզայներները աշնանային եւ ձմեռային եղանակների համար առաջարկում են կրել ավելի մուգ եւ պրակտիկ ջինսեր: Դարչնագույնը, կարմիրը եւ մուգ մանուշակագույնը լավագույն ընտրությունն են:

cropped-denim

Կտրտված ջինսեր: Երկար եւ լայն ջինսերը անցյալում են: Դիզայներներն առաջարկում են կտրված ջինսերի լայն տեսականի: Կոճերից վերեւ կամ ծնկներից ներքեւ կտրված ջինսերը հիանալի տեսք են հաղորդում բարձր կրունկների հետ համադրված: Բարձր կրունկները շքեղություն եւ սեքսուալություն են հաղորդում:

ripped-denim

Պատռված ջինսեր:  Չնայած այս ջինսերը կոկիկ տեսք չեն տալիս, սակայն մնում են նորաձեւ այս տարի եւս: Եվ սա չի սահմանափակվում միայն ջինսերով: Նորաձեւ են նաեւ պառված շորտերը, շապիկները եւ բաճկոնները:

cowboy-denim

Կովբոյական ոճի ջինսեր: Այս ջինսերի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Վայրի Արեւմուտքը: Նորաձեւ են ոչ միայն կովբոյական գլխարկները:

denim-jackets

Ջինսե բաճկոններ: Ջինսե բաճկոնները նորաձեւ էին 90-ականներին, այնուհետեւ նրանք անհետացան: Սակայն, ժամանակն է դրանք հետ բերել: Դրանք ձանձրալի չեն լինի: Կարելի է դրանք կրել տաբատների, տոպերի, շապիկների հետ կամ այն կարելի է համադրել երեկոյան զգեստի կամ բլուզի հետ: Կան բազում տարբերակներ. մնում է միայն ընտրել:

double-denim

Կրկնակի ջինսե կտոր: Դիզայներներն առաջարկում են կրկնակի ջինսե կտորով հագուստներ` թարմ եւ ժամանակակից: Միայն համարձակները կարող են նախապատվություն տալ այս ոճին:

Comments

comments

Hair trends 2017