Christian Dior-ի Գարուն 2013 հավաքածուի ցուցադրություն

Christian Dior-ի ներկայացուցիչ Ռաֆ Սիմոնսը ներկայացրել է իր երկրորդ «բարձրակարգ նորաձեւության» հավաքածուն Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Գարուն 2013 հավաքածուն մեծ ոգեւորությամբ է ընդունվել: Դիզայները ներկայացրել է նաեւ տաբատներով կոստյումներ իր նախկին հավաքածուից: Այս տարվա հավաքածուն հիմնականում ներկայացնում է տաբատներ, նաեւ ընդգրկում է Սիմոնսի ձեռագիրը կրող երկար կիսաշրջազգեստներ:

christian-dior-haute-couture-spring-2013-12

Հավաքածուն սկսվում է մի քանի առանց գոտիների երկարափեշ զգեստներով, այնուհետեւ ցուցադրվում են սեւ կոստյումներ` կիսաշրջազգեստների, տաբատների եւ կանացի ծաղկավոր հագուստների խառնուրդ:  Հավաքածուում մեծ տեղ են զբաղեցնում կոկտեյլային եւ երեկոյան զգեստները` զարդարված փոքրիկ ծաղիկներով, ուլունքներով եւ հյուսվածքներով:

christian-dior-haute-couture-spring-2013-13

Տաբատների տեսականին, սակայն, չի վերջանում միայն կոստյումներով: Հավաքածուում ներառված են նաեւ ծալքավոր տաբատներ, ինչպես վառ, այնպես էլ չեզոք գույների` համադրված կորսետանման տոպերով: Վերջիններս նույնպես զարդարված են ծաղիկներով: Շատ հագուստներ պատրաստված են մի քանի դետալներից: Հավաքածուն, իսկապես, ներառում է գրավիչ եւ նորաոճ զգեստներ: 

[nggallery id=18]

Comments

comments

Hair trends 2017