Բյուզանդական ոճ` Dora Abodi-ի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուում

Հունգարիայում ծնված դիզայներ Դորա Աբոդին ներկայացրել է Աշուն-Ձմեռ 2013/2014 շքեղ հավաքածու: Այն բավականին զարմանալի տեսք ունի ասկեգույն կտորների առումով: Հավաքածուում ներկայացված հագուստները պատրաստված են տարբեր նախշերից, որոնք նրբագեղ տեսք են հաղորդում: Հետեւելով մուգ գույների թրենդին սառը եղանակների համար` դիզայներն ընտրել է մուգ երանգներ` համադրված յուրօրինակ դետալների հետ: Տեսականու մեծ մասը ներկայացնում է տաք վերարկուներ աշնան համար, ինչպես նաեւ հատուկ առիթների համար նախատեսված մի քանի զգեստներ:

dora-abodi-lookbook-fall-winter-2013-2014-1 (1)

Դիզայները նորաձեւության ոլորտում գործունեությունը սկսել է 2009 թ-ից: Մանկության տարիներին նա սովոր էր ժամեր անցկացնել իր ծնողների արվեստի ստուդիայում: Դրանից հետո նրա մեջ մեծ սեր է առաջանում դեպի նորաձեւությունը: Նրա ստեղծագործությունները ներկայացվել են նորաձեւության տարբեր ցուցադրությունների ժամանակ, իսկ 2010 թ-ին նա արժանացել է Հունգարիայի նորաձեւության մրցանակին: Նրա վերջին հավաքածուի համար ներշնչանքի աղբյուր են հանդիսացել անտիկ մշակույթները` հատկապես բյուզանդականը:

dora-abodi-lookbook-fall-winter-2013-2014-6

[nggallery id=97]

Comments

comments