Վիկտորիա Բեքհեմի հագուստներն այժմ հասանելի են օնլայն

Հայտնի դիզայներ եւ մոդել Վիկտորիա Բեքհեմը որոշել է իր ստեղծագործությունները վաճառել օնլայն: Դիզայները նոր կայք է թողարկել, որտեղ նա պլանավորում է վաճառել ընտրված տեսականի իր տարբեր հավաքածուներից: Իրականում այս կայքի միջոցով կարելի է ձեռք բերել ապրանքանիշի տարբեր տեսականի: Բեքհեմն իր խորհրդանշական հավաքածուից հինգ զգեստ է ներկայացրել կայքում:

victoria-beckham-online-9

Վիկտորիան խոստանում է թարմացնել հագուստների հավաքածուն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ:  Ներկայացված հագուստների գինը սկսվում է 1595 ԱՄՆ դոլարից:  Բացի հագուստներից, այս կայքը կներկայացնի նաեւ նորաձեւության ցուցադրությունների ետնաբեմային նկարներ եւ տեսանյութեր: Մոդելի նման մտադրության պատճառն այն է, որ Բեքհեմը նույնպես օնլայն գնումների սիրահար է: Սակայն նրա համար օնլայն գնումների հետ կապված մեկ բացասական երեւույթ կա` գնումները ուշ են տեղ հասնում:

victoria-beckham-online-12

[nggallery id=94]

Comments

comments