Նյու-Յորք Նորաձևության Շաբաթ: 2017 Գարուն/Ամառ Հավաքածու

Thakoon Panichgul-ը նոր երանգներ հաղորդեց Նյու-Յորք նորաձևության ցուցադրությանը: Ի սկզաբնե պետք է ցուցադրվեր աշուն/ձմեռ 2017-2018 հավաքածուն, սակայն ցուցադրությունը այլ ընթացք ստացավ՝ գաուն/ամառ 2017 հավաքածույով: Որոշ առումներով սա կարելի է համարել ռիսկային քայլ տաղանդավոր Thakoon Panichgul-ի կողմից, քանի որ սովորաբար դիզայներները մի քանի սեզոն առաջ են ներկայացնում իրենց հավաքածուները: Ամենամեծ ռիսկը կայանում էր նրանում, որ դիզայները կարող էր ներկայացնել նույնատիպ հավաքածու, որը անկասկած կվնասեր տվյալ բրենդին:Thakoon spring summer 2017Այս դեպքում կարող ենք ասել որ ամերիկացի դիզայներին հաջողվել է հետաքրքրությունը պահել՝ գայթակղելով հա՛մ ազատ ժամանցը նախընտրողներին, հա՛մ էլ մինիմալիստական ոճը գնահատողներին:Thakoon spring summer 2017_collection New York Fashion Week  Ինչպես Thakoon-ի մյուս հավաքածուները, այնպես էլ այս մեկը միտված էր կնոջ նրբությունը և կանացիությունը ընդգծելուն՝ պարզ և հասարակ հագուստի միջոցով: Thakoon-ի արդեն հայտնի դարձած հավաքածուն հետազոտելիս, հաճելիորեն զարմանում ես տեսնելուվ թե ինչպիսի նուրբ տեսք են ստանում զգեստները, շերտավոր դետալների շնորհիվ, որոնք կարող են գեղեցկացնել ցանկացած հանդերձանք:Thakoon 2017Thakoon-ը նախընտրել է լրացնել մոդելների տեսքը ժակետի միջոցով: Յուրաքանչյուր լուքի համար նախատեսված էր յուրահատուկ ոճի բաճկոն կամ ժակետ: Հիանալի գաղափար է գարնանային քամուց պաշտպանվելու համար: Բացի դիզայներական լուծումներից՝ օգտագործված երանգները նույնպես կարևոր նշանակություն ունեն: Յուրաքանչյուր երանգ ճիշտ ընտրված և համադրված էր: Նա նախընտրել էր օգտագործել բնական երանգներ միևնույն ժամանակ ներառելով մետալիկ կարմիր և կանաչ: Անխոս Thakoon-ին հաջողվել է ստեղծել տարբերվող և աչքի ընկնող հավաքածու:Thakoon ready to wear 2017

Comments

comments

Hair trends 2017