Marni-ն ներկայացրել է Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածու

Նորաձեւության աշխարհի միտումները ցույց են տալիս, որ մորթին շարունակում է նորաձեւ համարվել կանանց զգեստապահարաններում: Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում մի շարք ապրանքանիշներ ներկայացրել են մորթյա դետալներ կրող հագուստի տեսականի: Տարբեր ոճերի մորթյա տեսականի կարելի է գտնել նաեւ Marni ապրանքանիշի կողմից ներկայացված Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուում:

00060h_592x888

Հետաքրքիր է մոդել Բեթ Ֆրանկի կողմից ներկայացված տեսականին` մորթու հետ համադրված կարճ բաճկոն եւ երկարաճիտ կոշիկներ: Կանանց հագուստների այս ցնցող հավաքածուն` մինիմալիստական եւ ժամանակակից ոճով, անտարբեր չի թողել Միլանի նորաձեւության շաբաթի մասնակիցներին: Մորթյա դետալներ առկա էին նաեւ Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացված հավաքածուներում:

00100h_592x888

Դիզայներներին հաջողվել է մորթին օգտագործել հավաքածուի ողջ տեսականիում, նույնիսկ կոշկեղենում: Հենց մորթին է կանացիություն եւ գրավչություն հաղորդում: Այս հավաքածուն աչքի է ընկնում մուգ գույների համադրությամբ:

[nggallery id=85]

 

Comments

comments

Tags: